Մարկո Ձոպո իտալ.՝ Marco Zoppo | |
---|---|
Կեղծանուն | Zoppo |
Ծնվել է | 1433[1][2][3][…] |
Ծննդավայր | Չենտո, Ֆերերա, Իտալիա |
Վախճանվել է | 1478[1][3][4][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | Պապական մարզ և Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Christ as Man of Sorrows? և Madonna and Child with Angels? |
ստորագրություն | |
Marco Zoppo Վիքիպահեստում |
Մարկո Ձոպո (իտալ. Marco Zoppo, իրական անունը՝ Մարկ Ռուջերի (նկարիչը ստացել է «Լո Ձոպո» մականունը, այսինքն՝ «կաղ» իր ֆիզիկական արատի համար) 1433[1][2][3][…], Չենտո, Ֆերերա, Իտալիա - 1478[1][3][4][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5]), իտալացի նկարիչ։
Ծնվել է Չենտոյում[6], որը տեղակայված է Ֆերարայի և Բոլոնիայի միջև։ Նկարչի մասին առաջին փաստագրական վկայությունը վերաբերում է 1452 թվականին՝ կապված Պիևե դի Չենտոյում 14-րդ դարի Տիրամոր և մանկան փայտե արձանի վերականգնման հետ։ 1454 թվականին սովորել է Պադովայում՝ Ֆրանչեսկո Սկվարչոնեի արվեստանոցում։ Ձոպոյի հետ է սովորել ապագայում հայտնի խորվաթ նկարիչ Ջորջիո Սկյավոնեն։ Վաղ շրջանի ստեղծագործություններն ստեղծվել են Սկվարչոնեի նմանակման միջոցով և արտացոլում են նաև Պադովայի այլ վարպետների, մասնավորապես` Դոնատելլոյի և Անդրեա Մանտենյայի (որոնք նույնպես եղել են Սկվարչոնեի աշակերտներից) ազդեցությունը։
1461-1462 թվականներին աշխատել է Բոլոնիայում և հավանաբար Ֆերարայում։ Այս շրջանի նրա աշխատանքների վրա ազդել է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Կոզիմո Տուրայի նկարչական ոճը։
Շուրջ 1466 թվականին նկարիչը տեղափոխվել է Վենետիկ։ Վենետիկյան շրջանի աշխատանքների վրա զգալի է Անդրեա դել Կաստանյոն և Բարտոլոմեո Վիվարինին, ինչպես նաև Բելլինի ընտանիքի նկարչական արվեստանոցի ազդեցությունը։ Ձոպոյի վերջին աշխատանքը ցույց է տալիս նրա ծանոթությունը Անտոնելլո դա Մեսինայի աշխատանքին, որը 1474-1476 թվականներին այցելել էր Վենետիկ։
Ձոպոն չի ստեղծել իր անհատական ոճը։ Նրա ստեղծագործությունն իր բոլոր փուլերում եղել է իմիտացիոն, բայց առանձնացել է գեղարվեստական բարձր որակով։
1471 թվականին Ձոպոն ստացել է Վենետիկի քաղաքացիություն։ Նա չի լքել այս քաղաքը մինչ իր մահը՝ 1478 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ձոպո» հոդվածին։ |
|