Մարկ Մերոն

Մարկ Մերոն
անգլ.՝ Marc Maron
Ծնվել էսեպտեմբերի 27, 1963(1963-09-27)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՋերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ, Highland High School? և Curry College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունռադիոհաղորդավար, պոդքաստեր, ստենդ ափ երգիծաբան, կատակերգու, դերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժիշտ և հնչյունավորող
Ժանրերկատակերգություն
wtfpod.com

Մարկ Դեվիդ[3] Մերոն, (անգլ.՝ Marc David Maron, սեպտեմբերի 27, 1963(1963-09-27)[1], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]) ամերիկացի կատակերգու, փոդքասթեր և դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին և 2000-ականներին Մերոնը հաճախակի հյուր էր «Ուշ շոու»-ում Դեվիդ Լետերմանի հետ և հայտնվել է ավելի քան 40 անգամ (ավելի շատ, քան ցանկացած այլ կոմիկ) «Ուշ գիշեր» հաղորդմանը՝ Կոնան Օ'Բրայենի հետ[4][5]։ 1993-1994-ական թվականներին եղել է Comedy Central-ի «Short Attention Span Theater» ծրագրի վարողը՝ փոխարինելով Ջոն Ստյուարտին[6]։ Եղել է նաև մշտական հյուր «Tough Crowd» ծրագրում Քոլին Քուինի հետ և 2002 թվականին «VH1» ալիքով վարել է բրիտանական «Հարվածել պանկ-ռոք» խաղային շոուի ամերիկյան տարբերակը, որը եթերում է եղել կարճ ժամանակ[7]։ 2004 - 2009 թվականներին վարել է հեղինակային շոու Air America ձախակողմյան ռադիոկայանում և եղել է «Morning Sedition» և «Breakroom Live» հաղորդումների համահիմնադիր[8]։

2009 թվականի սսեպտեմբերին, «Breakroom Live»-ի փակումից անմիջապես հետո, Մերոնը շաբաթական երկու անգամ սկսել է ձայնագրել «WTF Մարկ Մարոնի հետ» փոդքասթը, որում Հայլենդ պարկում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) իր ավտոտնակում հարցազրույց է վերցրել կատակերգուներից, հեղինակներից, երաժիշտներից և այլ հայտնիներից։ Առավել հիշարժան թողարկումներ՝ 2010 թվականի թողարկումը Լուի Սի Քեյի հետ «Slate» ամսագիրը անվանել է բոլոր ժամանակների լավագույն փոդքասթը[9], կոմիկ Թոդ Գլասի հետ հարցազրույցը 2012 թվականին, որում Գլասը կատարել է քամինգ աութը[10], և 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի հետ հարցազրույցը[4]։

2013-2016-ական թվականներին նկարահանվել է IFC կաբելային հեռուստաալիքում «Մերոն» հեղինակային հեռուստասերիալում, որում նաև գործադիր պրոդյուսեր և սցենարիստ էր։ 2017-2020 թվականներին նկարահանվել է Netflix-ի «Փայլ» կատակերգական սերիալում։ 2019 թվականին հայտնվել է «Ջոկեր» ֆիլմում՝ էպիզոդիկ դերում։

Երկու անգամ ամուսնացած է եղել, երեխաներ չունի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Stated on Finding Your Roots, January 21, 2020
  4. 4,0 4,1 Justin Kaufmann (2011 թ․ օգոստոսի 29). «Wikipedia Files: Marc Maron (WTF Podcast)». WBEZ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «January 5, 2010». Late Night With Conan O'Brien. January 5, 2010. NBC.
  6. Whitlock, Jennifer (1994 թ․ հոկտեմբերի 8). «COMEDY CENTRAL COMICS ARE ONLY MILDLY AMUSING». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Never Mind the Buzzcocks». VH1 (via archive.org). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Next Stop Is Starring With His Hero, WTF?!». The Forward. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Haglund, David (2014 թ․ դեկտեմբերի 14). «Best podcast episodes ever: The 25 best from Serial to the Ricky Gervais Show». Slate.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  10. Luippold, Ross (2012 թ․ հունվարի 16). «Beloved Comedian Comes Out As Gay On 'WTF'». The Huffington Post.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դենիել, Քեյն (Սեպտեմբեր, 2014). «Մարկ Մարոն». Կարծիք. Սմիթ ամսագիր. 12: 44.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Մերոն» հոդվածին։