Մարկ Քարնի | |
Կրթություն՝ | Հարվարդի քոլեջ, Սուրբ Պետրոսի քոլեջ, Nuffield College?[1], Հարվարդի համալսարան և St. Francis Xavier High School? |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր (1995) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանկիր, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 16, 1965[2][3][4] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա, Իռլանդիա և Միացյալ Թագավորություն |
Ամուսին | Diana Fox? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մարկ Քարնի (անգլ.՝ Mark Carney, մարտի 16, 1965[2][3][4], Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա), կանադացի և բրիտանացի տնտեսագետ և բանկիր։ 2008-2013 թվականներին ղեկավարել է Կանադայի Բանկը։ 2013-2020 թվականներին եղել է Անգլիայի Բանկի կառավարիչը։
Ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին Կանադայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆորտ Սմիթ քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը մասնագիտացել տնտեսագիտության բնագավառում։ 1993 թվականին ստացել է տնտեսագիտության Մագիստրոսի կոչում (MPhil) Սենթ Փիթեր քոլեջում (Օքսֆորդի համալսարան) և դոկտորի կոչում (DPhil) 1995 թվականին նույն համալսարանի Նաֆիլդի քոլեջում, որտեղ պաշտպանել է իր թեզը «Մրցակցության դինամիկ առավելությունները» թեմայով։
Նա 13 տարի աշխատել է Goldman Sachs ընկերության Լոնդոնի, Նյու Յորքի, Տորոնտոյի և Տոկիոյի մասնաճյուղերում՝ զբաղվելով սուվերեն ռիսկերի, զարգացող տնտեսությունների փոխառու կապիտալի շուկաների և ներդրումային բանկային գործունեության վրա։
2003-2004 թվականներին աշխատել է Կանադայի Բանկում՝ որպես միջազգային հարցերով փոխկառավարիչ։ 2004 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի հոկտեմբերը աշխատել է Կանադայի ֆինանսների դեպարտամենտում։
2008 թվականի փետրվարից Կանադայի Բանկի կառավարիչն է եղել։ 2010 թվականին Քարնին G7 երկրների Կենտրոնական բանկի միակ ղեկավարն էր, ով որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
2011-2018 թվականներին եղել է Ֆինանսական կայունության խորհրդի նախագահ՝ այս աշխատանքը համատեղելով կենտրոնական բանկերում իր աշխատանքի հետ։ «Երեսուն խմբի» անդամ է։
2013 թվականի հուլիսի 21-ին նշանակվել է Անգլիայի Բանկի կառավարիչ՝ դառնալով ամենաերիտասարդ նախագահը նրա պատմության մեջ։ Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ տարեկան 624 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ 2018 թվականին Կարնիի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հունվար։
2018 թվականի նոյեմբերին Մարկը ստացել է բրիտանական քաղաքացիություն[5], բացի արդեն ունեցած իռլանդական և կանադականից։
Ամերիկյան Ջեքսոն Հոլ քաղաքում ԱՄՆ ԴՊՀ-ի 2019-ի տարեկան համաժողովում տարբեր երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների և ԴՊՀ-ի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Մարկ Քարնին առաջարկել է դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ փոխարինել նոր թվային արժույթով[6]։ Նրա կարծիքով՝ բազմաբևեռ աշխարհին անհրաժեշտ է նաև բազմաբևեռ արժույթ։ Նոր թվային արժույթը, որը հիմնված է ապրանքների համաշխարհային զամբյուղի վրա, կհավասարակշռի համաշխարհային տնտեսությունը։ «Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան,– ասել է նա CNBC բիզնես լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:– Դուք մի գիշերվա ընթացքում չեք հասնում ինչ-որ նոր բանի»։ Քարնին ասում է, որ առևտրային պատերազմները վատթարացնում են բիզնես վարելու պայմաններն ամբողջ աշխարհում[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Քարնի» հոդվածին։ |
|