Մարչել Յուրեշ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1951[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Բեյլեշտի, Dolj County, Ռումինիա[1][3] |
Կրթություն | Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե» |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
marcel-iures.com | |
Մարչել Յուրեշ (ռումիներեն՝ Marcel Iureş, օգոստոսի 2, 1951[1][2], Բեյլեշտի, Dolj County, Ռումինիա[1][3]), ռումինական թատրոնի և կինոյին դերասան[4]։
Մարչել Յուրեշը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 2-ին, Ռումինիայի Դոլժ կոմսության Բեյլշտի քաղաքում։ 1974 թվականին ընդունվել է Բուխարեստի ազգային թատրոն, որն ավարտել է 1978 թվականին։ 1975 թվականին առաջին դերակատարումն է ունեցել «Բուլանդրա» թատրոնի բեմում[4]։
Երիտասարդ դերասանի առաջին դերակատարումը եղել է Դեյվիդ Սթորեյի «Ֆերմա» պիեսում։ Այնտեղ նա խաղում էր Ջորջի դերը։ 1978 թվականից 1981 թվականը Յուրեշը աշխատել է Կլուժ-Նապոկայի ազգային թատրոնում։ 1980-ական թվականների սկզբին նա մասնակցել է «Բուլանդրա» և «Օդեոն» թատրոնների մայրաքաղաքային ներկայացումներին։ Այդ ժամանակահատվածի աշխատանքները ներառում են նաև Շեքսպիրի «Համլետը», «Հանրի VI»-ը, «Ռիչարդ III»-ը[4]։
1995 թվականին Յուրեշը դառնում է Ռումինիայի անկախ «Teatrul ACT» թատրոնի հիմնադիրներից մեկը, որը հետագայում ղեկավարում է[5][6]։ Այս թատրոնում նա խաղացել է մի շարք գլխավոր դերերում։ Թոմաս Բերնհարդի պիեսում «Դերասան» դերի համար Յուրեշը 2002 թվականին դերասանական վարպետության համար ստացել է մրցանակ։ Նա նաև ծարունակում էր խաղալ «Բուլանդրա» թատրոնի բեմում, մասնավորապես 2005 թվականին ելույթ է ունեցել Լուիջի Պիրանդելլոյի «Հանրի VI» պիեսում՝ գլխավոր դերերից մեկում[7]։
Թատերական ձեռքբերումների համար Մարչել Յուրեշը բազմիցս առաջադրվել է հեղինակավոր ռումինական և միջազգային պարգևների և նույնիսկ մրցանակակիր դարձել։ Նրա ստացացած վերջին մրցանակներից մեկն է 2008 թվականին ստացած Գրան Պրին[8]։ Յուրեշը գլխավորում է ամենամյա «Ideo Ideis Festival» մանկապատանեկան փառատոնը[4]։
Յուրեշի համար առաջին դերակատարումը կինոյում եղել է հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի «Vis de ianuarie» ֆիլմում (1978 թվական)։ 1980-ական և 1990-ական թվականներին նրա կարիերան կոնոյում զարգացավ, նա էկրան բարձրացավ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր դերերով[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարչել Յուրեշ» հոդվածին։ |
|