Մարսել Կորդես | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1920[1][2] Շտելցենբերգ, Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | նոյեմբերի 26, 1992[2] (72 տարեկան) Angerberg, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Մարսել Կորդես (անգլ.՝ Marcel Cordes, ծննդյան անունը՝ Կուրտ Շումախեր, մարտի 11, 1920[1][2], Շտելցենբերգ, Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] - նոյեմբերի 26, 1992[2], Angerberg, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա), գերմանացի բարիտոն, օպերային երգիչ։ Համարվում է 1950-1960-ական թվականների իտալական օպերայի գերմանացի առաջատար բարիտոն։ Հանդես է եկել Եվրոպայի խոշոր օպերային թատրոններում, կատարել ամբողջական օպերաների և հատվածների ձայնագրություններ, այդ թվում`1956 թվականին Կառլ Օրֆի «Die Kluge»-ի առաջին ամբողջական ձայնագրությունը։
Կուրտ Շումախերը ծնվել է Շտելցենբերգում[4]։ 16 տարեկանից սովորել է Կայզեսլաուտերնի կոնսերվատորիայում, 3 տարի հետո կրթաթոշակ ստանալուց հետո՝ Hochschule für Musik und Darstellende Kunst Mannheim (Երաշտության և կատարողական արվեստի համալսարան)[4]։ 1941 թվականին առաջին անգամ որպես տենոր հանդես է եկել Էգերի քաղաքային թատրոնում, Ռուջերո Լեոնկավալոյի Պայացներում կատարելով Կանիոյի դերը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-1950 թվականներին երգել է Կայզեսլաուտերնի Pfalztheater-ում։ Այնուհետև տեղափոխվել է Մանհայմի ազգային թատրոնում[4]։
Ֆրից Կրաուսի հետ ուսումնասիրել է բարիտոնային դերեր[4], 1951 թվականից հանդես է եկել Բադենի պետական թատրոնում, որտեղ նրան խորհուրդ են տվել օգտագործել գեղարվեստական անուն։ Որպես Մարսել Կորդես առաջին կատարումը եղել է Վագների Տանհոյզեր օպերայում։ Հետագայում հանդես է եկել գերմանալեզու օպերայի թատրոններում ու համերգասրահներում[4]։
1954 թվականից Կորդեսը եղել է Մյունխենի Բավարիայի պետական օպերայի անդամ, երգել է նաև Եվրոպայի մեծ բեմերում[4]։ 1956 թվականին արժանացել է բավարիական Kammersänger-ի։ 1957 թվականի դեկտեմբերին Ջուզեպպե Վերդիի Ֆալստաֆ օպերայում հանդես է եկել Ֆորդի դերում, իսկ Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն առաջին անգամ կատարել է գլխավոր դերերգը։ 1962-1964 թթ. մասնակցել է Բայրոյթի փառատոնին, հանդես եկել որպես Դոներ Հռենոսի ոսկին և որպես Գունթեր Աստվածների մայրամուտը օպերաներում[5]։
Կորդեսը հայտնի է իտալական օպերայում իր առաջատար բարիտոն դերերգերով, ինչպիսիք են՝
Բեմը թողել է ականջներից մեկի խլության պատճառով։ Ապրել է Տիրոլում, մահացել Անգերբերգ կոմունայում[4]։
|