Մարտին Բրեմեր | |
---|---|
Բնօրինակ անուն | Martin Brammer |
Ծնվել է | 1957 թվական, մայիսի 13 Սիհեմ, Դուրհեմ |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | Ռոք, Փոփ |
Մասնագիտություն | երգահան, կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր |
Գործունեություն | 1980-ական թվականներ-այժմ |
Լեյբլ | Various |
Անդամակցություն | The Kane Gang? |
Մարտին Բրեմեր, անգլիացի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, ով ծնվել է 1957 թվականի մայիսի 13-ին։ Ի սկզբանե եղել է 1980-ական թվականների փոփ-ռոք Kane Gang խմբի հիմնական վոկալիստը։ Բրեմերը հետագայում զարգացնում է իր հմտությունները երգ գրելու ասպարեզում և դառնում հեղինակը մի շարք հաջողակ ստեղծագործությունների՝ պատկանող հայտնի երաժիշտներին[1]։
Բրեմերը արժանացել է Այվոր Նովելոյի մրցանակին և մասնակցել է այնպիսի ստեղծագործությունների թողարկմանը, որոնք վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով աշխարհում[2][3]։ Ներկայումս նա հանդիսանում է բրիտանական փանկ ռոք Vant խմբի մենեջերը[4]։
Բրեմերը ծնվել է Անգլիայի Դուրհեմ քաղաքում։ Մասը կազմելով Անգլիայի հարավարևելյան մարզի երաժիշտների՝ Բրեմերը Kane Gang խմբի հիմնադիրն էր, որը սկսել է իր գործունեությունը ուշ 1982 թվականին[1]։ Բրեմերը խմբի հիմնական երգահանն էր և գրել է խմբի համար Closest Thing to Heaven բալլադը, որն էլ Մեծ Բրիտանիայի հիթ շքերթում է հայտնվում 1984 թվականին։ Նա նաև գրել է այլ հիթային երգեր, ներառյալ՝ Smalltown Creed (1984), Gun Law (1985) և Motortown (1987) երգերը[5][6][7]։ Խումբը բաժանվեց 1991 թվականին[1]։
Բրեմերը հետո շարունակեց իր կարիերան որպես երգահան և մինչ օրս զբաղվում է այդ գործով։ Երգերը, որոնց հեղինակը կամ համահեղինակը եղել է Բրեմերը, ձայնագրվել են Թինա Թըրների, Ջեյմս Մորիսոնի, Մարկո Մենգոնիի, Ջոշ Կումրայի, Ջեյմս Բեյի, Օլլի Մերսի, Նոլվեն Լերուայի, Խուլիան Վելարդի, Մելանի Սիի, Վորսզուլա Կասպրզակի, Միսթր Հադսոնի, Բևերլի Նայթի, Նիք Քարթերի, Շինա Իսթոնի, Մարկ Օվենի, Ռեյգան Դերիի և այլոց կողմից[8]։ Ի հավելումն սրա՝ Բրեմերը իր լուման է ունեցել որպես երաժշտական պրոդյուսեր այնպիսի ալբոմներում, ինչպիսիք են Good Things Come to Those Who Don't Wait (Ջոշ Կումրա), Olly Murs և In Case You Didn't Know (Օլի Մուրս) և Now or Never (Նիք Քարթեր)[9][10][11][12]։
Նա նաև եղել է բեք վոկալիստ 1994 թվականին Opus III խմբի Guru Mother ալբոմում[8][13]։
Բրեմերն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ նա գրում և ձայնագրում է՝ օգտագործելով sE Electronics-ի կողմից արտադրված խոսափողները[14]։ Բրեմերի ամենավերջին աշխատանքը ներառում է Ջոն Նյումենի, Էլլա Էյրի, Ջոել Քոմփեսի, Կարեն Հարդինգի և Լյուք Ֆրենդի համար արված աշխատանքը[2]։
Բրեմերը ունի կին՝ Բիբի անունով, և 2 դուստրեր[15]։ Նա իր՝ ԲիԲիՍիին հարցազրույցում ասել է, որ նա մենեջեր չի վարձում[16]։ Բրեմերը ներկայումս Poetic Soup Limited և Lookout Mountain Limited ղեկավարն է համարվում։
Բացի այն երգերից, որ Բրեմերը գրել է Kane Gang խմբի համար, վերջինս ունի նաև այլ ստեղծագործություններ, որոնք ներառում են՝
Տարեթիվ | Երաժիշտ | Երգ(եր) | Ալբոմ |
---|---|---|---|
1991 | Շինա Իսթոն | "Time Bomb" | What Comes Naturally |
1995 | Lighthouse Family | "Lifted" "Loving Every Minute" |
Ocean Drive |
1996 | Մարկ Օուեն | "Child" "Are You With Me" |
Green Man |
1997 | Lighthouse Family | "Raincloud" | Postcards from Heaven |
2002 | Ռոլանդ Գիֆթ | "Flown" | Roland Gift |
2002 | Նիք Քարթեր | "My Confession" "Is It Saturday Yet?" |
Now or Never |
2003 | Ռեյչել Սթիվենս | "Funky Dory" | Funky Dory |
2004 | Թինա Թըրներ | "Open Arms" | All the Best |
2007 | Բևերլի Նայթ | "Everytime You See Me Smile" "Why Me, Why You, Why Now" "Tell Me I'm Wrong" "Trade It Up" |
Music City Soul |
2007 | Ջեյմս Մորիսոն | "Undiscovered" "The Pieces Don't Fit Anymore" |
Undiscovered |
2008 | Ջեք ՄքՄանուս | "Bang on the Piano" "You Can Make It Happen" "She's Gone" |
Either Side of Midnight |
2008 | Ջեյմս Մորիսոն | "If You Don't Wanna Love Me" "Fix the World Up for You" " "Love Is Hard" |
Songs for You, Truths for Me |
2009 | Միսթր Հադսոն | "Stiff Upper Lip" | Straight No Chaser |
2010 | Որսզուլա Կասպրզակ | "Skacze Na Dach" | Dziś już wiem |
2010 | Օլլի Մերս | "Busy" "I Blame Hollywood" |
Olly Murs |
2011 | Օլլի Մերս | "Oh My Goodness" "I've Tried Everything" "I Need You Now" |
In Case You Didn't Know |
2011 | Խուլիան Վելարդ | ""Love Again for the First Time" | Mr. Saturday Night |
2011 | Ջեյմս Մորիսոն | "I Won't Let You Go" "6 Weeks" "Say Something Now" "Beautiful Life" |
The Awakening |
2011 | Մելանի Սի | "Stupid Game" | The Sea |
2012 | Նոլվեն Լերուա | "Limitless" | Ô Filles de l'Eau |
2013 | Ջոշ Կումրա | "The Answer" "Reckless Love" "Keep on Walking" "Lost Again" |
Good Things Come to Those Who Don't Wait |
2013 | Ջեյմս Բեյ | "Clocks Go Forward" | The Dark of the Morning (EP) |
2013 | Մարկո Մենգոնի | "Evitiamoci (La Soluzione)" | prontoacorrere |
2013 | Սարահ Լոմբարդի և Պիերտո Լոմբարդի | "Slow Lightning" | Dream Team |
2014 | Ռեյգան Դերի | "All of the Pieces" | All of the Pieces (EP) |
2015 | Ջեյմս Մորիսոն | "Reach Out" "Just Like a Child" |
Higher Than Here |
2016 | Foxes | "Amazing" | All I Need |
2016 | Ռոնան Քիթինգ | "Time of My Life" | Time of My Life |
2016 | Բոբի Բազինի | "Summer Is Gone" | Summer Is Gone |
2016 | The Shires | "My Universe" | My Universe |
2016 | Սթիվ Մակրորի | "Take Our Time" | Big World |
2018 | Մաթի Նոյես | "Perspective" | Love Songs from a Lolita |
2019 | Ջեյմս Մորիսոն | "Ruins" | You're Stronger Than You Know |
|