![]() | |
Murkrow* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
![]() | |
Մարքրուը դադարի վիճակում | |
Կերպարապես | թռչուն |
Կարգաթիվ | #198 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | Մոխրագույն ագռավ (Corvus corone) |
Տեսակ | ![]() ![]() |
Զանգված | 2,1 կգ |
Հասակ | 50 սմ |
Արտաքին բնութագրիչ | կերպարային գլխարկ ցախավելանման պոչ |
Գլխավոր առանձնահատկություն | մոգական կերպարանք |
Հիմնական բնակավայր | մութ, առեղծվածային անտառներ |
Նախասիրություն | գողություն անել մարդկանցից և ծաղրել վերջիններիս |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | սկզբնական մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Մարքրոու (#098) |
Զարգացած մակարդակ | Հոնչքրոու (#430) |
Գերզարգացած մակարդակ | բացակայում է |
Զարգացման ձև | մթնշաղի քար |
Հատկությունների փոփոխություն | հատկությունները չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | «ինսոմնիա» (insomnia) «սուպեր ճակատագիր» (super luck) |
Գլխավոր տեխնիկա | արագություն (91%) |
Թուլություն | ![]() ![]() ![]() ![]() |
Պոկեմարզիչ | ![]() |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ ![]() |
Մարքրոու (անգլ.՝ Murkrow), երկրորդ սերնդի մութ տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #198 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Մարքրոուը մոխրագույն ագռավ է, որն աչքի է ընկնում գլխի մոգական գլխարկով և ցախավելաձև պոչով։ Հանդիպում է գիշերային, խոր անտառներում և ճահիճներում[2]։
Մարքրոուը պոկեմոնի զարգացման սկզբնական աստիճանն է[1]։ Վերջինս զարգանալով դառնում է Հոնչքրոու։ Մարքրոուը Հոնչքրոուի կարող է վերածվել միայն «մթնշաղի քարի» ներգործությամբ[2]։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։ Ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Պոկեմոն» անիմեի թողարկումներում։ Անիմեում ներկայացված են որպես գողեր, որոնք հաճախ ծաղրում են մարդկանց։
Պոկեմոն ապրանքանիշին պատկանող «Pokémon Go» խաղում ներկայացված է որպես Հելոուին տոնի ժամանակահատվածում ամենից շատ հանդիպող պոկեմոննեից մեկը։ Վերջինս այդ տոնի բնութագրիչներից է։
Մարքրոուը սև փետուրներով փոքրիկ թռչուն պոկեմոն է՝ մոխրագույն ագռավ։ Իր մոգական գլխարկի և տարօրինակ քթի պատճառով արտաքնուստ նման է հեքիաթներում հանդիպող կախարդներին։ Գլխարկը միացված է գլխին և վերջինիս ֆիզիոլոգիական կառուցվածքի անբաժան մասն է կազմում։ Մարքրոուն ունի պսպղուն կարմիր աչքեր, իսկ պարանոցին՝ մի քանի դուրս ցցված փետուրներ, որոնք ևս ունեն սև գունավորում։ Պոչը մարմնից անջատված է փոքրիկ կարմիր հատվածով։ Առհասարակ, Մարքրոուի պոչը ցախավելանման է և չափերով անգամ գերակշռում է մարմնի նկատմամբ։ Երկու դեղնավուն ոտքերից յուրաքանչյուրն ունի չորսական մատ, որոնց միջոցով շատ ժամանակ Մարքրոուը ճանկում է իր որսը։
Մարքրոուը տիպիկ մութ պոկեմոն է։ Նա չափազանց շատ է սիրում ամպամած երկինք, հատկապես՝ գիշերային ժամերին։ Շանթի (կայծակի) ժամանակ օժտվում է նոր հզորությամբ և շատ հաճախ հարձակվում այլ պոկեմոնների վրա։ Մարքրոուը չափազանց համառ պոկեմոն է և կարող է իր նպատակակետին հասնելու համար շարունակաբար կրկնել միևնույն գործողությունը՝ առանց դադար վերցնելու։ Այս պոկեմոնների կենսակերպին բնորոշ գողությունն ու գիշերային բնույթը հանգեցրեցին այն բանի, որ ներկայումս նա համարվում է դժբախտության խորհրդանիշ, որը հաճախ օգտագործվում է որպես Հելոուին տոնի կերպար։ Այս թռչուն-պոկեմոնները բնակվում են մութ, առեղծվածային անտառներում և նաև ճահիճներում[2]։
Մարքրոուն նախկինում ունեցել է երեք աբիլիթի, որոնցից մեկն այժմ վերացել է։ Ներկայումս այս պոկեմոնի տեխնիկական հմտությունները հետևյալներն են[2]․
Մարքրոուը երկրորդ սերնդի ամենաարագ պոկեմոններից մեկն է, որը միաժամանակ ունի նաև գրոհի բարձր ուժգնություն և հարաբերականորեն ամուր պաշտպանություն։ Տեխնիկական հնարավորությունների շարքում առաջատար են արագությունը, հատուկ գրոհը և առհասարակ՝ գրոհը։ Դրանց փոքր-ինչ զիջում է պաշտպանությունը, որը չի գերազանցում 42-ի շեմը։
Ստորև ներկայացված է Մարքրոուի տեխնիկական հնարավորությունների թվային պատկերը[5]․
Մարքրոուը զարգացման երկու մակարդակ ունեցող պոկեմոն է։ Հետաքրքրական է այն փաստը, որ Մարքրոուը, որպես զարգացման առաջին ձև, պատկանում է երկրորդ սերնդի պոկեմոնների թվին, իսկ Հոնչքրոուը՝ չորրորդ սերնդին։ Զարգացման ընթացքում տեսակային հատկությունները ընդհանրապես չեն փոխվում։
Զարգանում են աբիլիթիները, ինչպես նաև ավելանում են նոր տեխնիկական հնարքներ։ Մարքրոուը Հոնչքրոուի վերածվում է ոչ թե որևէ մակարդակում, այլև «մթնշաղի քարի» առկայության պարագայում։
|