Մեթյու Բրիգս անգլ.՝ Matthew Briggs | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն և Գայանա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան և եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մեթյու Էնթոնի Բրիգս (անգլ.՝ Matthew Anthony Briggs, մարտի 6, 1991[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի և գայանացի ֆուտբոլիստ, «Մոլդոն ընդ Տիփթրի» ակումբի և Գայանայի հավաքականի պաշտպան։
8 տարեկան հասակից խաղացել է «Ֆուլհեմ»-ում։ Առավել հաճախ հանդես է գալիս ձախ եզրային պաշտպանի դիրքում, բայց կարող է նաև խաղալ որպես կենտրոնական պաշտպան կամ ձախ եզրային կիսապաշտպան։
2007 թվականի մայիսի 13-ին «Ֆուլհեմի» կազմում նշել է նորամուտը «Միդլսբրո»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 77-րդ րոպեին[2]։ Նա դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը՝ խաղադաշտ դուրս գալով 16 տարեկանում և 65 օրականում՝ գերազանցել է նախկին ռեկորդի հեղինակ Ջեյմս Վոնին 206 օրով[2]։
2010 թվականին հունվարին նա մեկ ամսի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Լեյտոն Օրիենտ» ակումբ։
2010 թվականի օգոստոսի 25-ին նշել է նորամուտը «Ֆուլհեմ»-ի մեկնարկային կազմում՝ 56 րոպե խաղալով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Պորտ Վեյլ»-ի դեմ խաղում[3]։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին «Ֆուլհեմի» մեկնարկային կազմում նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ «Չելսի»-ի դեմ խաղում փոխարինելով վնասվածք ստացած Կառլոս Սալսիդոյին։ Այնուհետև խաղացել է «Արսենալի» դեմ, որից հետո 8 շաբաթով դուրս է մնացել ոտքի վիրահատության պատճառով։
2011 թվականի հուլիսի 14-ին խփել է իր առաջին գոլը «Ֆուլհեմ»-ի կազմում՝ աչքի ընկնելով Եվրոպայի լիգայի որակավորման փուլի՝ «Կրուզեյդերս» ակումբի դեմ խաղում[4]։
2012 թվականի փետրվարին դիմել է «Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլին՝ խաղային պրակտիկա ստանալու խնդրանքով, որից հետո մեկամսյա ժամկետով վարձավճարով մեկնել է «Պիտերբորո Յունայթեդ»[5]։
2015 թվականի հունիսի 22-ին 2 տարվա պայմանագիր է կնքել «Կոլչեստեր Յունայթեդ» ակումբի հետ[6]։
2017 թվականի սեպտեմբերի 1-ին կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Չեստերֆիլդ» ակումբի հետ[7]։
2018 թվականի մարտի 10-ին միացել է «Բարնետ» ակումբին՝ ոչ պայմանագրային հիմունքներով[8]։
Հանդես է եկել Անգլիայի մինչև 16, 17, 19 և 21 տարեկանների ազգային հավաքականներում։
2015 թվականից հանդես է գալիս Գայանայի հավաքականում։
Ներառվել է Գայանայի հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2019 թվականի Ոսկե գավաթի խաղարկությանը[9][10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Բրիգս» հոդվածին։ |
|