Մեխակ Քուռի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Մեխակայիններ (Caryophylloideae) |
Տրիբա | Caryophylleae |
Ցեղ | Մեխակ (Dianthus) |
Տեսակ | Մեխակ Քուռի (D. cyri) |
Միջազգային անվանում | |
Dianthus cyri |
Մեխակ Քուռի (լատին․՝ Dianthus cyri), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։
Միամյա խոտաբույս է, որն ունի 15-30 սմ բարձրություն։ Բաժակը գորտնուկավոր է և 15 մմ երկարությամբ։ Պսակաթերթերը բաց մանուշակագույն են, ճեղքված-ատամնավոր, մերկ[1]։
Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Վեդի, Աշտարակ)։ Նաև աճում է Արևմտյան և Անդրկովկասում, Նախիջևանում, Արաբական թերակղզում, Իրաքում, Իրանում և Աֆղանստանում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1200 մ բարձրությունների վրա, գետերի ավազոտ ափերին, աղակալված ճահիճներում, շիբլյակում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատման պատճառ կարող են դառնալ ինտենսիվ տնտեսական գործունեությունը, հողերի յուրացումը գյուղատնտեսական հանդակների համար, ճահիճների չորացումը և բուսականության այրումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքին ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Ներկայումս Արարատի ճահիճները առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն պահպանության իրական գործողություններ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ Քուռի» հոդվածին։ |
|
|