Մեծ նկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Թոմ Ռոբերտս |
տարի | 1903 |
բարձրություն | 358,4 սանտիմետր[1] |
լայնություն | 504,3 սանտիմետր[1] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պառլամենտի պալատ |
հավաքածու | Թագավորական հավաքածու |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Ավստրալիայի Համագործակցության առաջին խորհրդարանի բացումը Նորին Մեծություն Քորնուոլի և Յորքի դուքսի հետ (հետագայում Նորին Մեծություն թագավոր Գեորգ V) 1901 թվականի մայիսի 9-ին (անգլ.՝ The Opening of the First Parliament of the Commonwealth of Australia by H.R.H. The Duke of Cornwall and York (later H.M. King George V)), Ավստրալիայում ավելի հայտնի է Մեծ նկարը (անգլ.՝ The Big Picture)[2] անվամբ, ավստրալիացի նկարիչ Թոմ Ռոբերտսի էպիկական կտավ, որը նկարվել է 1903 թվականին։ Պատկերում է 1901 թվականի մայիսի 9-ին Ավստրալիայի առաջին խորհրդարանի բացման նիստը Մելբուռնի Թագավորական ցուցահանդեսային կենտրոնում։ Նկարչի ամենանշանակալի նկարն է։
Կտավը Թագավորական հավաքածուի մաս է կազմում, բայց 1957 թվականից մշտական հիմունքներով տրամադրվել է Ավստրալիայի խորհրդարանին։ Ներկայումս նկարը գտնվում է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայի Պառլամենտի պալատում և ներկայացվում է որպես «Ավստրալիայի պառլամենտի պատմությունն արտացոլող գեղարվեստական գլխավոր ստեղծագործություն»[3]։
1901 թվականի հունվարի 1-ին՝ տարիներ տևած քննարկումներից հետո, Ավստրալիայի գաղութները միավորվել են՝ կազմելով Ավստրալիական ֆեդերատիվ միություն։ Ավստրալիայի նոր Սահմանադրության պահանջով պլանավորվել էր խոշոր քաղաքներից հեռու կառուցել նոր մայրաքաղաք, իսկ մինչև այդ Մելբուռնն էր հանդես գալիս որպես նոր երկրի կառավարության նստավայր։ 1901 թվականի մայիսի 9-ին, Ավստրալիայի առաջին խորհրդարանական ընտրություններից հետո նոր խրհրդարանի երդմնակալությունը տեղի է ունեցել Մելբուռնի Թագավորական ցուցահանդեսային կենտրոնում[4]։
Նոր խորհրդարանի բացումը դիտվել է որպես պատմական կարևոր իրադարձություն, քանի որ Էդուարդ VII թագավորի որդին՝ Քորնուոլի և Յորքի դուքսը (որը հետագայում դառնալու էր Գեորգ V թագավոր), ժամանել էր Ավստրալիա՝ թագավորի անունից պաշտոնապես բացելու նոր խորհրդարանը[3]։ Այս կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով արտացոլելու համար «Ավստրալիայի արվեստի միությունը»՝ մասնավոր բարերարների կոնսորցիումը[Ն 1], որոշում է կայացրել այս իրադարձության մասին նկար պատվիրել՝ որպես «նվեր ժողովրդին»[3]։ Նրանց նպատակները, սակայն, ամբողջովին անշահախնդիր չեն եղել. կոնսորցիումը տպագրության վաճառքից շահույթ ստանալու հույսեր էր փայփայում[5]։ Ավելին, կոնսորցիումն սկզբում նախընտրել էր ոչ թե Ռոբերտսին, այլ Ջեյմս Կլարկ Ուայթին[4]։
Չնայած խորհրդարանի բացման օրը նկարը դեռ պատվիրված չէր, Ռոբերտսը կոնսորցիումից հրավեր էր ստացել և ներկա է եղել արարողությանը՝ լուսանկարներ և էսքիզներ անելու համար։ Բացումից երկու շաբաթ անց, երբ Ուայթը հրաժարվել է պատվերից, Ռոբերտսին է պաշտոնապես հանձնարարվել ստեղծել կտավը[6]։ Պայմանագիրն ի սկզբանե նախատեսված էր 650 գինեայի չափով, բայց աշխատանքներն ամբողջ ծավալով ավարտելուց հետո պայմանագիրը հասցվել է 1000 գինեայի[Ն 2]: Ռոբերտսին վճարվել է նաև մեկ գինեա յուրաքանչյուր օբյեկտի էսքիզի համար և գումարած կատարած ծախսերի համար. ընդհանուր առմամբ, նա իր աշխատանքի համար ստացել է ավելի քան 2000 գինեա[8]։ Պայմանագրի համաձայն, Ռոբերտսը կտավում պետք է ներառեր առնվազն 250 հայտնի մարդկանց պատկերներ, այդ թվում էին Քորնուոլի և Յորքի դուքսն ու դքսուհին, գլխավոր նահանգապետը, բոլոր նահանգների նահանգապետերը, Համագործակցության նոր խորհրդարանի անդամները և այլ կարևոր հյուրեր[4]։
Թոմ Ռոբերթսը որդուն՝ Քալեբին ուղղված նամակում գրել է[9]․
Ռոբերտսը կտավի վրա սկսել է աշխատել Թագավորական ցուցահանդեսի շենքի սենյակներից մեկում։ Նկարը պատրաստվել է վուշե գործվածքով ծածկված երեք վահանակների վրա, որպեսզի հնարավոր լիներ ծալելով տեղափոխել այն[4]։ Նկարիչը եղել է Սիդնեյում և այլ վայրերում` մասնակիցների էսքիզները կատարելու համար, աշխատել է նաև լուսանկարների միջոցով։ Նա խնդրել էր կտավի մասնակից կերպարներին որոշակի «չափումներ» կատարել՝ ճշգրտությունն ապահովելու համար` տարիքը, հասակը, քաշը, գլխարկի չափը և նույնիսկ ծննդյան վայրը[4]։ Ընդհանուր առմամբ կտավում 269 անհատական դիմանկար է արվել[4]։ Լուրեր էին տարածվել, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վճարել են Ռոբերտսին՝ նկարում ավելի տեսանելի վայրում երևալու համար[4]։
Արարողության պատգամավորների մեծ մասը սևազգեստ են՝ որպես վերջերս մահացած Վիկտորիա թագուհու կորուստի սգո արտահայտում։ Սևը հավասարակշռելու համար նկարիչը կենտրոնացել է երգչախմբի վրա, որը սպիտակ է հագնված։ Ինչպես հետագայում նշվել է թերթերի հաղորդագրություններում, լույսի շողը, որը կենտրոնացած է թագավորի հռչակագիրը կարդացող դուքսի վրա, նույնպես տալիս է գույնի որոշակի բազմազանություն[3]։ Տեսարանը պատկերվել է կարծես բեմի մակարդակից, բայց ցուցադրվում է շատ ավելի բարձր կետից, քան իրականում բեմի դիրքն էր, և շենքի որոշ ճարտարապետական առանձնահատկություններ կամ փոքրացված են, կամ ամբողջովին անտեսվել են։ Ռոբերտսը պատվի է արժանացրել նաև «Ֆեդերացիայի հայր» Հենրի Փարքսին, չնայած նա մահացել էր հինգ տարի առաջ։ Նկարիչն ավելացրել է Փարքսի դիմանկարը՝ բեմի վերևում կախված նկարի տեսքով, ինչն իրականում այդ ժամանակ չի եղել[4]։
Ռոբերտսը նկարը տարել է Լոնդոն, որտեղ բնակվում էին միջոցառման մասնակիցներից շատերը, ավարտելու համար՝ որպես աշխատավայր օգտագործելով Կայսերական ինստիտուտի Հարավաֆրիկյան դահլիճը[3]։ Նկարն ավարտվել է 1903 թվականի նոյեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ, աշխատանքն ավարտելու համար Ռոբերտսից պահանջվել է երկուսուկես տարի[4]։ Այնուհետև կտավը տեղափոխվել է Փարիզ, որտեղ տպագրությունների վերարտադրումները վաճառքի են հանվել լայն հասարակությանը. Ռոբերտսը ստորագրել է դրանցից 500-ը։ Սակայն հենց իր՝ Ռոբերտսի նկարը ստորագրված չէ[3]։
Կտավը նախ ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այնուհետև Համագործակցության կառավարության կողմից 1904 թվականին նվիրվել է Էդուարդ VII թագավորին։ Հետո տեղափոխել են Սուրբ Ջեյմսի պալատ, որտեղ մնացել է մինչև 1957 թվականը։ Նույն թվականին Ավստրալիայի վարչապետ Ռոբերտ Մենզիսը խնդրել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նկարը տրամադրել անժամկետ վարձակալությամբ։ Թագուհին համաձայնել է, և նկարը Ավստրալիա է վերադարձել 1958 թվականին[3]։
Նկարը պետք է ցուցադրվեր այն ժամանակվա Պառլամենտի պալատի Թագավորական սրահում, ինչպես նաև պատմական իրադարձությունների այլ գրառումներ, ինչպիսիք էին 1927 թվականին Կանբերայում առաջին խորհրդարանի բացումը և 1954 թվականին խորհրդարանի թագավորական բացումը, սակայն հին շենքը չափազանց փոքր էր այս ամենի համար[3]։ Պետական պատկերասրահները զննելուց հետո որոշվել է նկարը ցուցադրել Ավստրալիայի պատերազմի հուշահամալիրում։ 1969 թվականին նկարը տեղափոխվել է խորհրդարանի շենքի նկուղ, որտեղ այն մնացել է մինչև 1980 թվականը[3]։
Հաճախակի փոխադրումների արդյունքում նկարը զգալիորեն վնասվել է և պահանջվում էր լուրջ վերականգնում[3]։
Երկար ժամանակ նկարը պաշտպանված չէր ջերմաստիճանի և խոնավության փոփոխություններից, այն անընդհատ ծալվում էր, գլորվում և փաթեթավորվում էր՝ հանվելով կտավի շրջանակից։ Ժամանակին կտավը նույնիսկ կիսով չափ ծալվել էր տեղափոխման համար։ Այս ամենը լրջորեն ազդել է կտավի վրա, այն աստիճանաբար ծռմռվել, ալիքաձև դեֆորմացվել և ամբողջովին քայքայվելու վտանգի տակ է հայտնվել[3]։ |
Կանբերայի բարձրագույն կրթության քոլեջին առընթեր ռեստավրացիայի դպրոցը 1980 թվականին սկսել է վերականգնման աշխատանքները։ Աշխատանքը ներառել է ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն լուսանկարներ անել՝ նկարի վիճակը որոշելու համար, որին հաջորդել է հին ներկն ու կեղտը հեռացնելը, ինչպես նաև կտավի եզրերը և ներկի փոքր տարածքները վերականգնելը։ Վերականգնված նկարը տեղափոխվել է Ավստրալիայի Գերագույն դատարանի նոր շենք՝ 1981 թվականին թագուհու կողմից պաշտոնական բացման համար[3]։
Նկարը տեղադրվել է Գլխավոր կոմիտեի դահլիճի ճեմասրահում։ Ճարտարապետները աշխատել են ապահովել, որ սենյակի հիմնական դիզայներական տարրերը, ինչպիսիք են լուսամուտը և կտավի շուրջը տեղադրված ճաղավանդակը, ներդաշնակ լինեն նկարին[3]։ Քանի որ նկարի փխրուն վիճակը թույլ չէր տալիս այն գլորել, նկարը Գերագույն դատարանից խորհրդարանի պալատ տեղափոխելը լոգիստիկ[Ն 3] մարտահրավեր էր։ Տեղից տեղ տեղափոխության հետևանքով Գերագույն դատարանի որոշ պատուհաններ հեռացվել են, հատուկ հենարան-շրջանակ և պատվանդան է կառուցվել, և նկարը տեղում պահելու համար ճախարակային համակարգ է կառուցվել[3]։ Կտավը հատուկ իր համար ստեղծված տեղում է մինչ օրս։
Ֆեդերացիայի հարյուրամյակի առթիվ, 2001 թվականին, Վիկտորիա նահանգի վարչապետ Սթիվ Բրեքսը կոչ է արել, որ կտավը Բրիտանական թագավորական հավաքածուի սեփականությունից պաշտոնապես փոխանցվի Ավստրալիական միությանը։ Առաջարկը քննադատության տեղիք է տվել՝ որպես ոչ գործնական և ավելորդ, քանի որ թագուհին կամ նրա իրավահաջորդները դժվար թե պահանջեին վերադարձնել նկարը[5]։
Նման մոնումենտալ նկարի ստեղծումը, որը Ռոբերտսն անվանել է «Մեծ նկար», ազդել է նկարչի վրա։ «Բուլդոգ» մականուն ստանալով, նա նկարել է իրեն որպես թոկից փախած բուլդոգ, իր գրած նամակում իրազեկելով, որ նկարը մոտ է ավարտին[4]։ Ռոբերտսը մի անգամ նկարը նկարագրել է որպես իր «17 ոտնաչափանի Ֆրանկենշտեյն»[10]։ Նրա տեսողությունը թուլացել էր այդքան շատ նմանություններ ճշգրիտ ցուցադրելու լարվածությունից, և այնքան մեծ նշանակությունը, որ տալիս էր այդ գործին, լիովին ուժասպառ էր արել նրան[11]։ Կենսագիր Համֆրի ՄակՔուինը պնդել է, որ նկարը Ռոբերտսին տվել է «չափազանցված պատկերացում (իր) արժեքայնության մասին».
(Քաղաքական գործիչները) մտնում էին նրա արվեստանոց՝ իրենց դիմանկարների համար կեցվածք ընդունելու, այցելում էին արքայական ընտանիքների անդամներ, և նա դարձավ Դիկինի մտերիմ ընկերը։ Նա կարծում էր, որ այժմ Անգլիայում փառքի կարժանանան և նոր պատվերներ կստանա[6]։ - Հմաֆրի ՄակՔուին
|
Սակայն Ռոբերտսը Անգլիայում երբեք էլ իրեն չի դրսևորվել որպես նկարիչ և ընկել է դեպրեսիայի մեջ։ Նկարի ավարտը բեկումնային է եղել նրա ստեղծագործական հաջողության մեջ, որից հետո նրա կտավները երբեք էլ չեն բերել իր նախկին բարձունքներին[6]։ Ռոբերտսի ընտանիքն այս կոնսենսուսը համարել է«միֆ», իսկ նրա թոռնուհին՝ նկարչուհի Լիզա Ռոբերտսը, ասել է.
Նրա որդին՝ պապս՝ Քալեբը, փաստացիորեն հաստատել է, որ նա մեկ տարի ընկճված է եղել, ինչը զարմանալի չէ նման հսկայական հանձնարարությունից հետո։ Այս պատվերը նրան շեղել է այն ամենից, ինչը նա սիրել է, այն է՝ բնապատկերը։ Բայց դրանից հետո նա վերադարձել է իր սիրելի թեմային։ Շարունակել է նկարել, բայց առանց հարուստ ու հայտնի դառնալու ցանկության[10]։ |
Ստեղծագործությունն ինքնին համարվել է իրադարձության արժանի ներկայացում, բայց ոչ գլուխգործոց[10]։ Այնուամենայնիվ, կտավը դարձել է այդ պատմական իրադարձության ամենահայտնի գեղանկարչական պատկերը և երկրի ազգային խորհրդանիշը[4]։
Ծաղրանկարիչ Բիլ Լիքի (Bill Leak)՝ Ավստրալիայի օրվան նվիրված «Մեծ նկարը ... ներում հայցելով Թոմ Ռոբերտսից» նկարը (The big picture.... with apologies to Tom Roberts) 1997 թվականին արժանացել է Ուոլկլի մրցանակի` «Լավագույն աշխատանք» անվանակարգում[12][13][14]։ 2001 թվականին Ռոբերտ Հանաֆորդը՝ ի պատիվ Ֆեդերացիայի հարյուրամյակի հիշատակի, լրացնող ստեղծագործություն ստեղծելու պատվեր է ստացել[15]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
<ref>
պիտակ՝ «Victoria2
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:hello i am an english boi lookin at a diffrent countries writing and i just have to say: your mother
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեծ նկարը (Ռոբերտս) կատեգորիայում։ |