Մեյջի-մուրա ճապ.՝ 博物館明治村 | |
---|---|
Տեսակ | բացօթյա թանգարան, պատմության թանգարան և ճարտարապետության թանգարան |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Ինույամա |
Կազմված է | Kureha-za Theater? |
Հիմնադրվել է | մարտի 18, 1965 |
Հիմնադիր | Motoo Tsuchikawa? և Yoshirō Taniguchi? |
Կայք | meijimura.com(ճապոներեն), meijimura.com/english/(անգլ.), meijimura.com/chinese/, meijimura.com/traditional_chinese/ և meijimura.com/korean/(կոր.) |
Մեյջի-մուրա, թանգարան բաց երկնքի տակ Ճապոնիայի Ինույամա քաղաքում։ Բացվել է 1965 թվականի մարտի 18-ին և պարունակում է Մեյջի ժամանակաշրջանի ճարտարապետության հուշարձաններ (1868-1912 թվականներ)։ Թանգարանի հիմնադիրներն են Յասիրո Տանիգուտին (ճապոներեն՝ 谷口吉郎) և Մոտտո Ցուտիկավան (ճապոներեն՝ 土川元夫)[1]: Թանգարանի սեփականատերը Meitetsu Ճապոնական երկաթուղային ընկերությունն է։
Ճարտարապետական տեսանկյունից առավել ուշագրավ է Իմպերիալ հյուրանոցի հին շենքը։ Շինությունը կառուցվել է Ռայտի նախագծով։ Այս շենքը 1923 թվականից Տոկիոյի կենտրոնում էր, իսկ 1967 թվականին տեղափոխվել է Ինույամա՝ մայրաքաղաքի ավելի մեծ հյուրանոցի համար տարածք ազատելու համար[2]։
Այգին և թանգարանը զբաղեցնում է մոտ 1 կմ² տարածք։ Գտնվում է Ինույամայից 6 կմ արևելք, գեղատեսիլ մի բլրի վրա։ Տարածքում կա 0,77 կմ երկարությամբ տրամվայի գիծ, որով անցնում են երկու ռետրոտրամվայներ[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյջի-մուրա» հոդվածին։ |
|