Մերաբ Ժորդանիա

Մերաբ Ժորդանիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մերաբ Լևանովիչ Ժորդանիա
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1965 (59 տարեկան)[1]
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1980-1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 0 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982-1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս 18 (0)
1984-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 22 (0)
1988-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գուրիա 78 (44)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շեվարդենի-1906 2 (1)
1992 Իսլանդիա Ստյարնան 5 (1)
Մարզչական կարիերա
1992-1998 Վրաստանի դրոշ (1990-2004) Դինամո Թբիլիսի նախագահ
2003 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան
2010-2013 Նիդերլանդներ Վիտեսս նախագահ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մերաբ Ժորդանիա (վրաց.՝ მერაბ ჟორდანია, սեպտեմբերի 3, 1965, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1985)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է «Դինամո» Թբիլիսիի երիտասարդական թիմում։ 1982-1983 թվականներին խաղացել է «Տորպեդո» Քութայիսում։ 1984-1987 թվականներին խաղացել է «Դինամոյի» հիմնական կազմում, բայց խաղադաշտում հայտնվել է հազվադեպ՝ 4 տարվա ընթացքում 22 անգամ։

1988 թվականանից խաղացել է Գուրիաում։ Այնտեղ դրսևորվեցին նրա ռմբարկուական հատկանիշները։ Առաջին լիգայում անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում խաղալով 78 խաղ՝ խփեց 44 գոլ։

Վրացական թիմերի՝ խորհրդային առաջնությունից դուրս գալուց հետո ձգտեց աշխատանքի տեղավորվել արտասահմանում։ Մոսկվայի ընկերների միջոցով կարողացավ մուտք գործել «Հերենվեն» ակումբ։ Ժորդանիան հաջողությամբ անցկացրեց դիտումները, բայց հետո 3 ամիս ստիպված էր սպասել տեղափոխման որոշմանը։ Արդյունքում հոլանդական ֆուտբոլային պաշտոնյաները հրաժարվեցին։

Որոշ ժամանակ անց հայտնվեց Իսլանդիայում, Ստյարնան ակումբում անցկացնելով մեկ մրցաշրջան։ Մրցաշրջանի ավարտից հետո՝ արձակուրդներին վերադարձավ Թբիլիսի, որտեղ նրա մոտ եկան «Դինամոյի» պաշտոնյաները՝ իրենց օգնելու խնդրանքով։ Քիչ մտորումներից հետո Ժորդանիան որոշեց մնալ Թբիլիսիում և «Դինամո» պրոֆեսիոնալ ակումբի վրա բազայի ստեղծման պատասխանատվությունը իր վրա վերցնել։ Քանի որ, 1992 թվականին ակումբը արդեն չէր պատկանում Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը, «Դիանամոյի» վերահսկողությունը վերցրեց «Բերմուհա» ընկերությունը, որի հիմնադիրների կազմում էին Ժորդանիան և իր ընկերները[2]։

1998 թվականի հոկտեմբերին նա ստանձնեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որը մինչ այդ 1990 թվականից անփոփոխ ղեկավարում էր Նոդար Ախալքացին[3]։ Միաժամանակ նա լքեց «Դինամոյի» նախագահի պաշտոնը։ Նախագահի պաշտոնին կատարեց բարեփոխումներ, որոնց թվին էր պատկանում հավաքականի աշխատանքի մեջ արտասահմանյան մասնագետների ներգրավումը։ 1999 թվականին հավաքական հրավիրեց հոլանդացի Յոհան Բոսկամպին, որը ձախողվեց։ Նրա թիմը Եվրո 2000-ի ընտրական մրցաշարում կրեց 4 պարտություն[4]։

2002 թվականի օգոստոսին վերընտրվեց նախագահի պաշտոնում[5]։

Այդ շրջանի գլխավոր քայլը խորվաթ մասնագետ Իվո Շուշակի հրավիրումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին[6]։ Նա օգնեց վրացիներին Եվրո 2004-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ։ Շուշակը միաժամանակ աշխատում էր Թբիլիսիի «Դինամոյի» հետ, որը խաղում դժվարություններ ուներ և այդ պարճառով համատեղել անհնար էր։ Արդյունքում Ժորդանիան որոշեց մնացած երեք ընտրական խաղերին հավաքականին ղեկավարել ինքնուրույն։ Նրա օգնականներն էին Թեմուրի Քեցբայան, Միխեիլ Քավելաշվիլին, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռեվազ Արվելաձեն և դարպասապահների մարզիչ Օթար Գաբելիան[7]։

Մի քանի անգամ եկամուտներ թաքցնելու (2003 դեկտեմբեր—2004 փետրվար, ազատ է արձակվել պետությանը 700 հազար լարի վճարելու դիմաց)[8][9] և դրանք աննպատակ ծախսելու մեղադրանքով ձերբակալվել է (2005 ապրիլ-2005 օգոստոս, ազատ է արձակվել 20 հազար 500 լարի վճարելու դիմաց)[10][11]։

2005 թվականի ապրիլին գտնվելով հետախուզման մեջ, ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել[12]։

2006-2008 թվականներին նա հիմնականում բնակվել է Հարավային Եվրոպայում։ 2009 թվականին վերադարձել է Վրաստան։

2010 թվականի օգոստոսին ձեռք բերեց «Վիտեսս» ակումբը, որպեսզի իրականացնի իր «անձնական ամբիցիաները»[13]։ Այդ մասին ԶԼՄ-ներում հաղորդվեց, որ գործարքը ֆինանսավորել է Ռոման Աբրամովիչը, ով բարկամական հարաբերություններ ունի Ժորդանիայի հետ[14][15]։ 2010 թվականի օգոստոսի վերջին պարզ դարձավ, որ «Վիտտեսսը» դառնում է Լոնդոնի «Չելսիի» ֆարմ ակումբը, որտեղ կփորձարկվեն ակումբին պատկանող երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները[16]։ 2013 թվականի հոկտեմբերին Ժորդանիան ակումբի իր արժեթղթերը վաճառեց ռուս գործարար Ալեքսանդր Չիգիրինսկուն[17][18]։

Ժորդանիան եղել է նախկին ֆուտբոլիստ Կախա Ասաթիանիի աները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կան էական տարբերություններ ծննդյան ամսաթվերի վերաբերյալ՝ 31.09.1960 - Թբիլիսի, կ/ս 1986, 03.09.1960 - Թբիլիսի, կ/ս 1982(ռուս.)
  2. Դմիտրի Դյուբո «Արդյո՞ք Թբիլիսիի «Դինամոն» կդառնա սուպերակումբ» // Սպորտ-Էքսպրես — 1995. № 21. С. 3.(ռուս.)
  3. Սպորտ-Էքսպրես՝ «Ժորդանիան Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է». 26.10.1998(ռուս.)
  4. Սպորտ-Էքսպրես՝ «Հոլանդացի մարզիչը չկարողացավ օգնել Վրաստանին». 11.10.1999(ռուս.)
  5. Սպորտ-Էքսպրես՝ «Մերաբ Ժորդանիան վերընտրվել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում». 28.08.2002(ռուս.)
  6. Սպորտ-Էքսպրես՝ Իվո Շուշակ՝ «Համատեղությու՞ն». 09.04.2003(ռուս.)
  7. Սպորտ-Էքսպրես՝ «Նախագահը գլխավորել է հավաքականը». 07.08.2003(ռուս.)
  8. Лента.ру: «Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ձերբակալվել է եկամուտները թաքցնելու մեղադարանքով» Արխիվացված 2015-07-01 Wayback Machine. 12.12.2003(ռուս.)
  9. «Սպորտ-Էքսպրես»։ «Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ձերբակալել է ՎՖՖ-ի նախագահին». 09.04.2005(ռուս.)
  10. Регнум.ру: «Ժորդանիան երեք ամիս մնում է նախնական կալանքի տակ»(ռուս.)
  11. Лента.ру՝ «Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ժորդանիան գումարի դիմաց ազատվել է հետաքննությունից». 13.08.2005(ռուս.)
  12. Կորրեսպոնդենտ՝ «Վրացական ֆուտբոլը գլխավորել է լեգենդար մարզչի որդին». 134.06.005(ռուս.)
  13. Կոմմերսանտ՝ [Վրաստանի հավաքականի նախկին մարզիչը գնել է հոլանդական «Վիտեսս» ակումբը»]. № 150 (4450), 18.08.2010(ռուս.)
  14. Սպորտ-Էքսպրես։ «Ժորդանիան ձեռք է բերել «Վիտեսսը»». 18.08.2010(ռուս.)
  15. GeorgiaTimes.info: «Հոլանդիայում պնդում են, որ «Վիտեսսը» գնել է Ռոման Աբրամովիչը, այլ ոչ թե Ժորդանիան». 18.08.2010(ռուս.)
  16. Սպորտ-Էքսպրես՝: ««Վիտեսսի» կազմը կհամալրեն «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստները». 25.08.2010(ռուս.)
  17. «Alexander Chigirinskiy (50) neemt aandelen Vitesse over» (հոլանդերեն). vitesse.nl. Վերցված է 6.1.2014-ին.
  18. «Ալեքսանդր Չիգիրինսկին գնել է հոլանդական «Վիտեսս» ակումբը։». vedomosti.ru. Վերցված է 6.1.2014-ին.(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]