Մերի Մոզեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1744[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 2, 1819[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի |
Ժանր | ծաղկային նատյուրմորտ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | George Michael Moser?[3] |
![]() |
Մերի Մոզեր (անգլ.՝ Mary Moser, հոկտեմբերի 27, 1744[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 2, 1819[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ, Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի հիմանդիր երկու կին անդամներից և Մեծ Բրիտանիայում 18-րդ դարի առավել հայտնի կին արվեստագետներից մեկը[5]։ Մոզերը ստեղծել է դիմանկարներ, բայց աչքի է ընկել իր ստեղծած ծաղիկների կտավներով[6]։
Մոզերը ծնվել է Լոնդոնում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Շվեյցարիայում ծնված նկարիչ հայրը՝ Ջորջ Մայքլ Մոզերը (1706-1783), և նրա տաղանդը նկատելի է եղել դեռևս վաղ տարիքից։ 14 տարեկան հասակում արժանացել է Արվեստի ընկերության իր առաջին մեդալին[5]։ Մեծ Բրիտանիայի արվեստագետների ընկերակցությունում շարունակաբար ցուցադրվել են նրա ծաղկային աշխատանքները։ Տասը տարի անց 35 այլ արվեստագետների հետ միասին (ներառյալ նրա հայրը) կազմավորել են թագավորական ակադեմիան և Անգելիկա Կաուֆմանի հետ դարձել ակադեմիայի առաջին կին անդամները։
Յոհան Ցոֆֆանիի ստեղծած «Թագավորական ակադեմիայի անդամները» (1771-1772 թվականներ, Լոնդոնի թագավորական հավաքածու) խմբակային դիմանկարում ակադեմիայի անդամները հավաքված են մերկ տղամարդ մոդելի շուրջ այն ժամանակ, երբ կանանց արգելվում էր նման ուսուցում, որպեսզի պահպանեին իրենց համեստությունը։ Ուստի Մոզերին և Կաուֆմանին նկարում ընդգրկելու համար Ցոֆֆանին պատկերել է նրանց դիմանկարները պատից կախված։
Ջորջ Ռոմնին (1770) նատյուրմորտ ստեղծելիս պատկերել է Մոզերին։ Այդ աշխատանքը 2003 թվականին ձեռք է բերվել Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահի կողմից։
1790-ական թվականներին Մոզերը թագուհի Շառլոտից ստացել է պատվեր, որի համար նրան վճարել են մոտ £900՝ Վինձորի Ֆրոգմոր տան սենյակում ստեղծելու ծաղկային դեկորատիվ սխեմա[7]։ Սա նրա մասնագիտական վերջին աշխատանքներից էր, նախքան կապիտան Հյու Լոյդի հետ 1793 թվականի հոկտեմբերի 23-ին ամուսնանալը։ Անցնելով թոշակի՝ նա սկսել է ցուցադրել աշխատանքները իր ամուսնական անունով[6]։ Մինչև 1802 թվականը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում[5]։
Այս ժամանակահատվածում Մոզերն ազատ հարաբերություններ է ունեցել Ռիչարդ Կոսուեյի հետ, ով բաժանվել էր կնոջից՝ Մարիայից։ 1793 թվականին Մոզերը նրա հետ մեկնել է ճամփորդության։ Իր գրառումներում Ռիչարդը համեմատականներ է տարել Մոզերի և Մարիայի միջև[8]։
Մոզերը մահացել է 1819 թվականի մայիսի 2-ին Լոնդոնի Վերին Թորնհաու փողոցում։ Թաղված է ամուսնու կողքին՝ Կենսինգտոնի գերեզմանատանը[7]։
Մոզերի մահից հետո՝ 1819 թվականին, ակադեմիայի իսկական կին անդամներ չեն ընտրվել մինչև 1936 թվականին ընտրվել է Լաուրա Նայթը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մոզեր» հոդվածին։ |
|