Մերի Քեյ Լեթուրնո անգլ.՝ Mary Kay Letourneau | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1962[1][2] |
Ծննդավայր | Tustin, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 6, 2020[3] (58 տարեկան) |
Մահվան վայր | Des Moines, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Սիեթլի համալսարան (1989), Արիզոնա նահանգի համալսարան և Cornelia Connelly High School? |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ |
Ամուսին | Vili Fualaau?[5] |
Ծնողներ | հայր՝ John G. Schmitz? |
Մերի Քեթրին Շմիտց (ավելի վաղ՝ Լեթուրնո, հունվարի 30, 1962[1][2], Tustin, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 6, 2020[3], Des Moines, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին դպրոցական ուսուցչուհի, որն իրեն մեղավոր է ճանաչել 1997 թվականին իր աշակերտ Վիլի Ֆուալաուի նկատմամբ երկրորդ կարգի երեխայի բռնաբարության մեղադրանքով, որն այդ ժամանակ 12 կամ 13 տարեկան էր և սովորում Էր վեցերորդ դասարանում։ Դատավճռին սպասելիս Ֆուալաուից երեխա է ունեցել։ Պետական մեղադրանքի հետ, որը նրա համար 6,5 տարվա բանտարկության Էր հասել, Լեթուրնոն համաձայնության է հասել մեղքը ճանաչելու շուրջ, որը նախատեսել է վեց ամիս ազատազրկում՝ երեք ամիս հետաձգմամբ, ինչպես նաև Ֆուալաուի հետ ցանկացած շփումների ցմահ արգելք։ Այս գործը գրավել է բոլորի ուշադրությունը։
Նրա երեք ամսվա բանտարկությունից հետո ոստիկանությունը մեքենայում բռնել է Լեթուրնոյին և Ֆուալաուին։ Դատավորը չեղյալ է համարել նրա մեղքը ճանաչելու մասին համաձայնագիրը և փոխել ազատազրկման ժամկետը օրենքով թույլատրելի առավելագույն չափով՝ 7,5 տարի[6]։ Բանտ վերադառնալուց ութ ամիս անց նա երկրորդ երեխան է ունեցել Ֆուալաուից՝ ևս մեկ դուստր[7]։ Դատապարտյալը բանտարկված է եղել 1998-2004 թվականներին։ Լեթուրնոն և Ֆուալաուն ամուսնացել են 2005 թվականի մայիսին, որը 14 տարի անց՝ 2019 թվականին, ավարտվել է ամուսնալուծությամբ[8][9]։
Մերի Քեթրին Շմիտցը ծնվել է 1962 թվականին Կալիֆոռնիայի Թաստին քաղաքում՝ նախկին քիմիկոս Մերի Է․-ի (ծննդյամբ՝ Սուեր) և տեղական քոլեջի դասախոս Ջոն Գ. Շմիտցի (1930-2001) ընտանիքում[10]։ Հայտնի էր որպես Մերի Քեյ, իսկ հայրը նրան անվանել է Cake (տորթ)։ Նա «խիստ կաթոլիկ ընտանիքում» դաստիարակված յոթ երեխաներից չորրորդն էր։ Երբ Մերի Քեյը երկու տարեկան էր, նրա հայրն սկսել է իր քաղաքական գործունեությունը և հաջողությամբ առաջադրվել է որպես հանրապետական նահանգի Օրենսդիր ժողովում[11]։ Նա զբաղեցրել է Կալիֆոռնիա նահանգի սենատորի և ԱՄՆ կոնգրեսականի պաշտոնները՝ հաղթելով 1970 թվականի լիազորությունների մնացած ժամկետի համար հատուկ ընտրությունները և նույն տարվա համընդհանուր ընտրությունները։ 1972 թվականին՝ առաջին պարտությունից հետո, նա փոխել է կուսակցությունը և 1972 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես ամերիկյան անկախ կուսակցությունից թեկնածու[10][12]։
1973 թվականին Մերիի երեքամյա եղբայրը խեղդվել է ընտանիքի՝ Կալիֆոռնիայի Կորոնա դել Մար քաղաքի Սփայգլաս Հիլ թաղամասում գտնվող իրենց տանը գտնվող լողավազանում, երբ նա խաղում էր մյուս եղբոր հետ ծանծաղ ջրերում[10]։
Մերին սովորել է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքի՝ կանանց համար նախատեսված կաթոլիկ դպրոցում, որտեղ եղել է «Սերվայթ» տղամարդկանց կաթոլիկ քոլեջի աջակցության թիմի անդամ։ Ավելի ուշ Մերին Արիզոնայի պետական համալսարանի ուսանող էր[11]։
1978 թվականին նրա հայրը վերընտրվել է Կալիֆոռնիա նահանգի Սենատում։ Նա 1982 թվականին մտադիր էր ԱՄՆ Սենատում առաջադրվել, սակայն նրա քաղաքական գործունեությունը վերջնականապես փչացած էր, երբ պարզվել էր, որ նա երկու արտամուսնական երեխաների հայր է դարձել իր սիրուհուց՝ «Սանտա Անա» քոլեջի նախկին ուսանողուհուց, որտեղ նա դասավանդել էր քաղաքագիտություն[13]։ Հոր դավաճանության պատճառով Մերիի ծնողները բաժանվել են, սակայն ավելի ուշ հաշտվել են[10][14]։
Նրա եղբայրը՝ Ջոն Շմիտցը, եղել է նախագահ Ջորջ Բուշ ավագի խորհրդականի տեղակալը[12]։ Մյուս եղբայրը՝ Ջոզեֆ Շմիտցը, Ջորջ Բուշ կրտսերի օրոք եղել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը[15], ինչպես նաև «Academi» ընկերության ավագ գործադիր տնօրենը և նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը[16]։
Երբ Մերին սովորում էր Արիզոնայի պետական համալսարանում, նա ծանոթացավ իր համակուրսեցի Սթիվ Լեթուրնոյի հետ։ Մերին ամուսնացավ նրա հետ և քիչ անց հղիացավ իր չորս երեխաներից առաջինով[17]։ Մերին հետագայում ասաց, որ նա չի սիրել Լեթուրնոյին և ամուսնացել է նրա հետ իր ծնողների հորդորով։ Ամուսինները տեղափոխվել են Ալյասկա՝ Անքորեջ, որտեղ Սթիվը գտել է «Alaska Airlines» ավիաընկերության ուղեբեռի բեռնիչի աշխատանք[18]։ Ալյասկայում անցկացրած մեկ տարուց հետո Սթիվին տեղափոխել են Սիեթլ, Վաշինգտոն նահանգ, որտեղ ծնվել է նրանց երկրորդ երեխան։ 1989 թվականին Մերին ավարտել է Սիեթլի համալսարանը, ստանալով դասախոսի աստիճան, սկսել է դասավանդել Սիեթլ Բուրիեն արվարձանի Սորվուդ տարրական դպրոցում։
Նրանք բաժանվել են ֆինանսական խնդիրների և ամուսնու արտաամուսնական կապերի պատճառով։ Մերիի փաստաբանը՝ նախկին հարևանն ու ընկերը Դեյվիդ Գերկեն, ասել է, որ նա ամուսնության ընթացքում «հոգեբես և ֆիզիկապես տառապել է ամուսնու դաժան վերաբերմունքի պատճառով» և երկու անգամ «բուժվել է հիվանդանոցում, նաև ոստիկանություն զանգել», բայց ամուսնուն երբեք մեղադրանք չի ներկայացվել։ 1999 թվականի մայիսին՝ երեխայի բռնաբարության համար բանտարկության ժամանակ, նա ամուսնալուծվել է ամուսնուց․ վերջինս ստացել է երեխաների խնամակալությունը[19]։ 2010 թվականին Մերին և Սթիվը դարձել են տատիկ ու պապիկ. նրանց ավագ որդին դուստր է ունեցել[20][21][22]։
Վիլի Ֆուալաու (ծնել է 1983 թվականի հունիսի 26-ին), ամերիկացի սամոանական ծագմամբ[23][24], Մերի Լեթուրոյի աշակերտն էր Վաշինգտոնի Բուրիեն քաղաքի Շորվուդ տարրական դպրոցի երկրորդ և վեցերորդ դասարաններում[25]։ 1996 թվականի ամռանը, երբ Լեթուրնոն 34 տարեկան էր, նրա հարաբերությունները 12-ամյա կամ 13-ամյա Ֆուալաուի հետ այդ ժամանակաշրջանում պլատոնական սեռական հարաբերությունների էին վերածվել[26]։ 1996 թվականի հունիսի 18-ին ոստիկանությունը Մերիին հայտնաբերել էր Վիլիի հետ յախտաների նավամատույցի մոտ կայանված մեքենայում։ Տեսել էին, թե ինչպես է նա թռել առջևի նստատեղին, իսկ տղան քնած է ձևացրել հետևի նստարանին։ Նրանք հանդես են եկել կեղծ անուններով, երբ նրանց խնդրել են բացահայտել ինքնությունը, և Մերին ստել է Վիլիի տարիքի մասին, ասելով, որ նա 18 տարեկան է[27]։ Տղայի խոսքով՝ ոչ մի հպում չի եղել։ Մերին պատմել է, որ ինքը վիճել է ամուսնու հետ, և որ Վիլին, որը, նրա խոսքով, ընտանիքի ընկերն էր և այդ գիշեր մնացել էր նրանց մոտ, վեճի ականատես է եղել և, վշտացած, փախել է[27]։ Նա նաև ասել է, որ գնացել է նրան փնտրելու։ Ոստիկանությունը նրանց տեղափոխել է ոստիկանական բաժանմունք, որտեղ կանչվել են նրա մորը։ Երբ մայրը հարցրել է, թե ինչ պետք է անել, նա պատասխանել է, որ Վիլին պետք է վերադառնա Մերիի մոտ։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ եթե ոստիկանությունը նախազգուշացներ նրան, որ Մերին ստել է որդու տարիքի և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեքենայում, նա թույլ չէր տա որդուն վերադառնալ իր մոտ[27]։ Մերին ձերբակալվել էր 1997 թվականի մարտին այն բանից հետո, երբ նրա ամուսնու բարեկամուհին դիմել էր ոստիկանություն[28][29][30]։
100-ից ավելի լրագրողների աչքի առաջ[31] Մերին իրեն մեղավոր է ճանաչել երեխայի երկրորդ աստիճանի բռնաբարության մեղադրանքի երկու կետով։ Մեղադրող կողմը փորձել է նրան դատապարտել վեց ու կես տարվա ազատազրկման[32]։ Մեղադրանքի ճանաչման մասին համաձայնագրի արդյունքում Լեթուրոյի բանտարկության ժամկետը կրճատվել էր մինչև վեց ամիս (որոնցից երեքը պայմանական են եղել)[33]։ Ի սկզբանե Լեթուրնոյից չէին պահանջում ընդունել, որ ինքը սեռական հանցագործ է[33]։ Իր մեղքի ճանաչման համաձայնագրի շրջանակներում նա չէր կարող կապ հաստատել անչափահասների, այդ թվում՝ Վիլիի և իր երեխաների հետ[6][33][34]։ Մերին դարձել է միջազգային հանրային սկանդալի առարկա մամուլում[31], դարձել է կողմնակի մարդկանց ուշադրության առարկա[35], ինչից նրա հոգեկան առողջությունը վատացել է[36]։
1998 թվականի փետրվարի 3-ին[37], ազատազրկման ժամկետը լրանալուց երկու շաբաթ անց, Մերիին ոստիկանության կողմից նկատել էին Վիլիի մեքենայի մեջ՝ նրա տան մոտ։ Սկզբում նա ասել էր, որ մենակ է եղել մեքենայում, այնուհետև ներկայացել էին կեղծ անուններով, երբ նրանց խնդրել էին նույնականացնել ինքնությունը[38]։ Զեկույցում նշվում է, որ սեռական ակտը տեղի է ունեցել մեքենայում[39][40], Վիլին դետեկտիվին պատմել է, որ իրենք Մերիի հետ միայն համբուրվել են, և նա շոշափել է նրա ազդրը, սակայն սեռական հարաբերություն չի եղել[38]։ Բացի այդ, ապացույցներ են հավաքվել, որ նրանք մի քանի անգամ հանդիպել են բանտից Լետուրոյի ազատ արձակումից հետո[38]։ Երբ Մերիին ձերբակալել էին, ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել էր 6200 դոլար կանխիկ գումար, մանկական հագուստ և անձնագիր[41], 850 դոլարի կտրոն տղամարդկանց, պատանեկան և մանկական հագուստ գնելու համար[38]։ Մերին բացատրել է, որ այդ գումարը նախատեսված էր բուժման համար նաև ամուսնալուծությունների հարցերով փաստաբանի համար, իսկ տղամարդու իրերը նվեր էին հարազատների և իր համար, քանի որ նա սիրում էր տղամարդկանց ազատ ոճով հագուստ կրել[38]։ Ավելի քան 125 լրագրողների աչքի առաջ[31] դատավորը չեղյալ է հայտարարել մեղքի ճանաչման մասին նախորդ համաձայնագիրը և կիրառել օրենքով նախատեսված առավելագույն հնարավոր ժամկետը՝ յոթ ու կես տարվա ազատազրկում՝ համաձայնագիրը խախտելու համար[6][41][42]։ Հարցազրույցում և Վիլի հետ նրա կապի մասին գրքում նա հայտնել է, որ հունվարին նրա հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել[7]։ Սա համընկնում է ոստիկանության ցուցմունքներին, որ նրանք ոչ մի ապացույց չեն գտել, որ Մերիի և Վիլիի միջև սեքսը տեղի է ունեցել փետրվարին մեքենայի մեջ[42]։
1998 թվականի հոկտեմբերին, իր երկրորդ կալանքի ժամանակ Մերին ծնել է Վիլից իր երկրորդ դստերը[28]։ Նույն թվականին Լետուրոն և Ֆուալաուն համահեղինակությամբ գիրք են գրել, որը հրապարակվել է Ֆրանսիայում և կոչվել «Միայն մեկ հանցագործություն՝ սեր» (ֆրանսերեն՝ Un seul crime, l’Amour)[28]։ 1999 թվականին Միացյալ Նահանգներում լույս է տեսել «Եթե քեզ սիրելը սխալ է» (անգլերեն՝ If Loving You Is Wrong) նրանց երկրորդ գիրքը[43][44]։ Բանտարկության ժամանակ Մերիին թույլատրվել է այցելել երեխաներին, սակայն նրան թույլ են տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը[45]։
Գտնվելով բանտում՝ Մերին բանտապահներին սովորեցնում էր, կույր բանտարկյալների համար ձայնագրում էր աուդիոգրքեր, երգում էր բանտային երգչախմբում և «հազվադեպ էր բաց թողնում պատարագները»[37]։
2002 թվականին Ֆուալաու ընտանիքը դատի է տվել Հայլայն դպրոցական շրջանին և Վաշինգտոնի Դե Մոյն քաղաքին՝ հուզական տառապանքների, աշխատավարձի կորստի և երկու երեխաների դաստիարակության ծախսերի համար՝ հայտարարելով, որ դպրոցը և ոստիկանության դեպարտամենտը Դե Մոյնին չեն կարողացել Վիլին պաշտպանել Մերիից[46][47]։
2004 թվականի օգոստոսի 4-ին Մերի Լետնոնոյին ազատ են արձակել հանրային աշխատանքների և հաջորդ օրը նա գրանցվել է որպես 2-րդ մակարդակի սեռական հանցագործ Քինգի շրջանի շերիֆի վարչությունում[26]։
2004 թվականին Մերիի բանտից ազատ արձակվելուց հետո Վիլին, որն այդ ժամանակ 21 տարեկան էր, համոզել է դատարանին չեղյալ համարել նրա հետ շփումներն արգելելու մասին որոշումը[48]։ Լետուրնոն և Ֆուալաուն ամուսնացել են 2005 թվականի մայիսի 20-ին Վաշինգտոնի Վուդինվիլ քաղաքի Columbia Winery-ում։
Հարսանիքի արարողությանը մասնակցելու բացառիկ թույլտվություն է ստացել Entertainment Tonight հեռուստատեսային շոուն, իսկ լուսանկարները հրապարակվել են այլ ԶԼՄ-ներում։ Լետնոնոն ասել է, որ նախատեսում է ևս մեկ երեխա ունենալ և վերադառնալ դասախոսական գործունեությանը, և ուշադրություն է դարձրել, որ օրենքով նրան թույլատրվում է դասավանդել մասնավոր դպրոցներում և հանրային քոլեջներում[49]։
Փաստաբան Էնն Բրեմները, որը հանդիպել էր Մերին 2002 թվականին Վիլիի քաղաքացիական հայցի քննարկման ժամանակ, ասել է, որ Ֆուալաուի հետ իր հարաբերությունները համարում է «հավերժական և անվերջ», փաստաբանի խոսքերի համաձայն՝ «ոչինչ չէր կարող բաժանել նրանց»։ Ներքին օգտագործման համար նախատեսված արցազրույցի ժամանակ Վիլլին ասել է. «Ես զոհ չեմ։ Ես չեմ ամաչում նրանից, որ հայր եմ։ Ես չեմ ամաչում նրաանից, որ սիրահարված եմ Մերի Քեյին»[50]։ Բարբարա Ուոլթերսի Presents American Scandals հեռուստաշոուն հեռարձակել է բռնաբարության գործը 2015 թվականի դեկտեմբերին։ Ուոլթերսը հարցել է տվել ամուսիններին իրենց հարաբերությունների և երկու դուստրերի մասին[51][52]։
2017 թվականի մայիսի 9-ին, ամուսնությունից գրեթե 12 տարի անց, Ֆուալաուն դիմում է ներկայացրել Լետուրնոյից ամուսնալուծվելու համար[53], սակայն ավելի ուշ ետ է վերցրել այն[54]։
2018 թվականի ապրիլի դրությամբ՝ Վիլին աշխատել է տան ապրանքների խանութում և որպես պրոֆեսիոնալ դի-ջեյ, Մերին աշխատել է որպես իրավաբանի օգնական։ «People» ամսագրի հոդվածում մեջբերվել են նրա խոսքերը․ «Նրանք գիտեն, որ բոլորը մտածում են նրանց հարաբերությունների մասին […] Եվ նրանց համար միևնույն է։ Նրանց համար, Իրոք, նրանց համար միշտ էլ միևնույն է եղել։ Ամեն ինչ վատ է, ինչ եղել է, վաղուց է եղել։ Նրանք երկու մեծահասակ մարդիկ են, որոնք այժմ ապրում են իրենց կյանքով»[55]։
Զույգը բաժանվել է 2019 թվականի օգոստոսին[56]։
Լեթուրնոն մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին՝ 58 տարեկան հասակում, Սիեթլում գտնվող իր տանը կոլոռեկտալ քաղցկեղից[57][58]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite news}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: |author=
has generic name (օգնություն)
|