Մերի Քլեր Չեկոլա | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Գվինեա |
Քաղաքացիություն | Գվինեա |
Մասնագիտություն | բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ | |
Marie Claire Tchecola Վիքիպահեստում |
Մերի Քլեր Չեկոլա, գվինեացի բուժքույր, ով վերապրել է էբոլա հեմոռագիկ տենդը։ Հասարակությանն իրազեկում է հիվանդության մասին և պայքարում դրա դեմ։ ԱՄՆ պետ դեպարտամենտի կողմից 2015 թվականին արժանացել է Միջազգային խիզախ կանայք մրցանակին[1]։
Չեկոլան մեծացել է Սենեգալին սահմանակից գվինեական գյուղում։ Նա ընտանիքում առաջին կինն էր, ով կրթություն է ստացել։ Ստացել է բուժքրոջ հավատարմագիր և որպես բուժքույր աշխատել Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի Դոնկա հիվանդանոցում։
2014 թվականի հուլիսին հիվանդ այցելուի հետ շփվելիս վարակվել է էբոլայով[2]։ Բուժաշխատողների և[3] հիմնական պաշտպանական սարքավորումների պակասի պատճառով[4] Արևմտյան Աֆրիկայում հիվանդությունն արագ տարածվեց։
Հիվանդության ախտանիշները ճանաչելով` Մերին ստուգում անցավ բուժման կենտրոնում` կանխելու հիվանդության տարածումը[1]։ Իր սեփական փորձից նա գիտակցում էր, որ մերժումը, կասկածը, ապատեղեկատվությունը կարող են մարդկանց արգելել պատշաճ բուժում ստանալ և դիմեց համապատասխան նախազգուշական միջոցների[2]։ Հիվանդությունը հաղթահարելուց հետո Չեկոլան վերադարձավ աշխատանքի որպես Դոնկա հիվանդանոցի շտապօգնության քույր, սակայն նրա խնդիրները չավարտվեցին[1]։
Չեկոլայի տանտերը վախենալով հիվանդությունից և ապատեղեկատվություն ունենալով հիվանդության մասին` նրան վտարեց տանից[1]։ Հիվանդությունը վերապրած մյուս անձինք էլ բախվել են նմանատիպ խնդիրների. ընկերները դադարել են այցելել նրանց, գործատուները հետ չէին ընդունում աշխատակիցներին[3], շատ համայնքներ կարծում էին, որ էբոլան մահվան դատավճիռ է, և դրա յուրաքանչյուր զոհ մահանալու է, և նրանք խուսափում էին փրկվածներից[2], ընտանիքի անդամները մերժում էին երեխաներին և դեռահասներին[5]։ Իրավիճակը մտահոգիչ էր հատկապես երեխաների հետ։ Ավելի քան 4,000 գրանցված երեխաներ կային Գվինեայում[6]։ Քանի որ վերապրածները իմունիտետ էին ձեռք բերում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրանց աշխատանքի էր վերցնում երեխաների հետ աշխատելու համար։ Հիվանդությունը վերապրածները կարողանում էին դիպչել, մխիթարել հիվանդ երեխաներին[3]։
Չեկոլան իրազեկում է մարդկանց հիվանդության մասին, գիտելիքներ տրամադրում էբոլան կանխարգելելու համար, ինչպես նաև պայքարում է վերապրածների հանդեպ խտրականության դեմ։ Նա Գվինեայում էբոլայից ողջ մնացածների ընկերակցության անդամ է[1]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)