Գյուղ | |||
---|---|---|---|
Մերձավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Փարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1947 թ. | ||
Մակերես | 9 կմ² | ||
ԲԾՄ | 945 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3333[2] մարդ (2199) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Բարևեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
Փոստային ինդեքս | 1139[4] | ||
|
Մերձավան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Նախկինում ունեցել է Ակադեմիա, Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի փորձառական բազային կից ավան անվանումները։ Մերձավան է վերանվանվել 1965 թվականին։
Մերձավան գյուղը Վաղարշապատ քաղաքից հեռու է 6 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 40 կմ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 945 մ բարձրություն։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Մարտունու, Սիսիանի, Կամոյի, Ապարանի շրջաններից։
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2005 | 2008 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1624 | 2122 | 2993[5] | 2938[6] | 2621 | 2935 | 3303[2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 2621 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 728 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, պոլիկլինիկա, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
|