Քաղաքացիությունը | Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա և Ֆրանսիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 31, 1983[1][2] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միլան Բիշևաց (սերբ.՝ Милан Бишевац / Milan Biševac, օգոստոսի 31, 1983[1][2], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, «Սվիֆթ» ակումբի պաշտպան։ Խաղացել է Սերբիայի հավաքականում։
Նախկինում խաղացել է ԲԱՍԿ, «Բեժանիա» և «Ժելեզնիկ» թիմերում։ 2004 թվականին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որում անցկացրել է 53 խաղ և խփել 9 գոլ։ 2007 թվականից խաղացել է Ֆրանսիայի առաջնությունում. նա նախ խաղացել է «Լանսում», իսկ 2008 թվականից՝ պաշտպանել է «Վալենսիենի» գույները։ Այդ մրցաշրջանում Լիգա 1-ը լքած թիմը սերբ պաշտպանի դիմաց ստացել է 3 միլիոն եվրո[3]։ 2011 թվականից խաղացել է ՊՍԺ-ում։ 2012 թվականին տեղափոխվել է «Օլիմպիկ Լիոն»[4]։
2018 թվականի հուլիսի 30-ին, «Մեցի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Բիշևացը կարիերան շարունակել է լյուքսեմբուրգյան Ֆ91 Դյուդելանժում[5]։ 2019 թվականից մինչ օրս ընդգրկված է նույն երկրի «Սվիֆթ» ակումբի կազմում[6]։
Սերբիայի և Չեռնոգորիայի պատանեկան հավաքականի կազմում նա դարձել է 2004 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Դրա շնորհիվ թիմը նվաճել է Աթենքի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բիշևացն Աթենքում խաղացել է 2-րդ համարի մարզաշապիկով։ Մրցաշարում հավաքականը ձախողվել է՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը[7]։
2006-2014 թվականներին նա հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Իր նորամուտը հավաքականում նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ նրա առաջին պաշտոնական խաղում։ Ընդամենը հավաքականում անցկացրել է 19 խաղ[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Բիշևաց» հոդվածին։ |