Միլտոն Վալենսուելա (օգոստոսի 13, 1998(1998-08-13)[1][2], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Նյուելս Օլդ Բոյս» ակումբի պաշտպան։
Վալենսուելան «Նյուելս Օլդ Բոյզ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2016 թվականին նա ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Փետրվարի 6-ին՝ «Սան Մարտին Սան Խուան» ակումբի դեմ խաղում, Միլթոնը կատարել է իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում[3]։
2017 թվականին մասնակցել է Վալենսուելան Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Ամերիկայիերիտասարդական առաջնությանը, որ անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պերուի[4], Բոլիվիայի, Կոլումբիայի[5], Բրազիլիայի[6], ինչպես նաև երկուական անգամ Վենեսուելայի[7][8], Ուրուգվայի[9][10] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Նույն թվականին Վալենսուելան մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Հարավային Կորեայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Անգլիայի[11] և Հարավային Կորեայի[12] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։