Միխայիլ Տոլստիխ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1980 |
Ծննդավայր | Իլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 8, 2017[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2] |
Գերեզման | Donetskoe More Cemetery |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Tolstykh Վիքիպահեստում |
Միխայիլ Տոլստիխ (մականուն «Գիվի»; հուլիսի 19, 1980, Իլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2017[1], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, դաշտային հրամանատար։ 2015 թվականին Տոլստիխին շնորհվել է Դոնեցկի ազգային հերոսի կոչում։ 2016 թվականի սեպտեմբերին Տոլստիխը ստացել է գնդապետի զինվորական կոչում[6]։ Առավել մեծ ճանաչում է ստացել Իլովայսկի ճակատամարտից հետո[7]։ 2014- 2017 թվականներին եղել է «Սոմալի» գումարտակի հրամանատար։
«Գիվի» մականունը վերցրել է Ուկրաինայի ԶՈՒ-ում ծառայելու տարիներին՝ ի պատիվ պապի, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[8]։ Իր խոսքերով, նախապապը ունեցել է վրացական ծագում[9]։ 1998- 2000 թվականներին ծառայել է Ուկրաինայի զինված ուժերում՝ «Դեսնա ուսումնական կենտրոնում»։ Եղել է տանկի հրամանատար։ Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է որպես արդյունաբերական ալպինիստ։ Եղել է դիզել տեղափոխող մեքենայի վարորդ[10]։
2014 թվականի մայիսին մասնակցել է Սլովյանսկի գործողություններին, իսկ արդեն ամռանը մասնակցել է Իլովայսկի կռիվներին։ 2014 թվականի սեպտեմբերին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի գործողություններին[11]։
2014 թվականի հոկտեմբերի 19-ին դիմել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ վիրավորներին տեղափոխելու համար մեքենա տրամադրելու համար[12][13]։ Հոկտեմբերի 28-ին Ժիրինովսկին զորաջոկատին է ուղարկել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա[14]։
2015 թվականի փետրվարի 16-ին ընդգրկվել է ԵՄ սանկցիաների ցուցակ[15]։
2015 թվականի մարտի 19-ին և 2016 թվականի ապրիլի 6-ին «Գիվիի» վրա իրականացվել է հարձակումներ։ Միխայիլը չի տուժել, վնասվել է մեքենան[16][17][18]։
2016 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի դատախազությունը հայտարարեց, որ Տոլստիխին մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար[19]։
2017 թվականի փետրվարի սկզբին՝ Ավդեևկայի մոտ տեղի ունեցած կռիվների ժամանակ Տոլստիխը ստացել է ոտքի բեկորային վնասվածք[18]։
Սպանվել է 2017 թվականի փետրվարի 8-ին ժամը 06:12-ին Մակեևկայի զորամասի մոտ։ Մահվան պատճառը՝ զորամասի շտաբի վրա արձակված հրետանու արկը։ Այդ պահին Տոլստիխը եղել է կաբինետում[20][21][22]։ Տվյալներից մեկի համաձայն էլ, զոհվել է շենքում առկա ռումբի պայթյունից[23][24]։
Գիվիի մահվան կապակցությամբ Դոնեցկում հայտարարվել է եռօրյա սուգ[25]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տոլստիխ» հոդվածին։ |
|