Միկելե Սոավի

Միկելե Սոավի
Ծնվել էհուլիսի 3, 1957(1957-07-03)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կասկադյոր, հեռուստառեժիսոր, երգիչ և հեռուստասցենարիստ
Ծնողներհայր՝ Giorgio Soavi?

Միկելե Սոավի (իտալ.՝ Michele Soavi, հուլիսի 3, 1957(1957-07-03)[1], Միլան, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկելե Սոավին ծնվել է 1957 թվականի հուլիսի 3֊ին իտալական Միլան քաղաքում։ Նրա գործունեությունը կինոյում սկսվել է դերասանությունից։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, եղել է Մեծ մարտը 1977 թվականին թողարկված։ Նշանակալի է նրա երրորդ ֆիլմը՝ Ուրիշը 2։ երկրի վրա։ Միկելեն նկարահանվել է Մայքլ Շոու կեղծանվամբ։Նրա վեցերորդ դերը եղել է Լյուչիո Ֆիլչիի Կենդանի մեռելների քաղաք ֆիլմում։ Տվյալ ֆիլմը թույլ է տվել Միկելե Սոավիին առաջին անգամ գործ ունենալ սարսափ ֆիլմ ժանրի հետ։ Ինչպես նաև Միկելեն նկարահանվել է (բավականին երկրորդական դերերում) հայտնի ռեժիսոր Ջո Դ'Ամատոի ֆիլմերում, այդ թվում՝ Կալիգուլա։ անհայտ պատմություն ֆիլմում։

1982 թվականին Միկելե Սոավին առաջին անգամ ծանոթացել է ռեժիսորական աշխատանքի հետ։ Նա մասնակցել է որպես Դարիո Արջենտոի երկրորդ օգնական Սարսուռ ֆիլմի նկարահանումներում։ 1983 թվականին Սոավին գրել է Ատոր-անտեսանելի ֆիլմի սցենարը, որի ռեժիսորն էր Ջո Դ'Ամատոն։ Նույն թվականին Միկելե Սոավին Տոմիի դերում նկարահանվել է Լամբերտո Բավայի Շեղբ գիշերը ֆիլմում։ 1985 թվականին Սոավին նկարահանվել է Ֆենոմեն (ոստիկանի դերում) և Դևեր (Ջերիի և տոմսավաճառի դերերում) ֆիլմերում։ Նույն տարվա մեջ նշանավորվել է Սոավիի առաջին ռեժիսորական փորձը։ Նա նկարահանել էր Հովիտ հեռուստաֆիլմում, ինչպես նաև Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհ վավերագրական ֆիլմում, որում Սոավին սցենարիստ էր և ռեժիսոր։

Միկելե Սոավիի առաջին ոչ հեռուստատեսային ֆիլմը եղել է Տեսարանի վախը, որը նկարահանվել է Imperial Entertainment ընկերության կողմից։ 1989 թվականին դուրս եկավ Հավաք ֆիլմը, որի ռեժիսորը սկզբում պետք է լիներ Լամբերտո Բավան, սակայն հետագայում հրաժարվեց։ 1991 թվականին թողարկվեց Աղանդ ֆիլմը, որը պատմում է ինչ-որ սատանայական աղանդի և դրա անդամների գործունեության մասին։ 1994 թվականին դուրս եկավ Մահ-սեր ֆիլմը, որը համարվում է ռեժիսորի լավագույն ֆիլմը[2]։ Այս ֆիլմի նկարահանումներից հետո Միկելե Սոավին դուրս է գալիս կինեմատոգրաֆիայից։ Սակայն 2000 և 2001 թվականներին նա աշխատել է մի քանի իտալական հեռուստաֆիլմերում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137962959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Միկելե Սոավի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկելե Սոավի» հոդվածին։