Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1882 |
Անվանված է | Միմար Սինան |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | msgsu.edu.tr(թուրքերեն) |
Mimar Sinan Fine Arts University Վիքիպահեստում |
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (թուրքերեն՝ Mimar Sinan Güzel Sanatlar Üniversitesi, MSGSÜ), գեղարվեստի բարձրագույն համալսարան Թուրքիայում, Ստամբուլի Ֆինդիկլի շրջանում[3]։
Ստամբուլի և Անկարայի Միմար Սինանի գեղարվեստի ավագ դպրոցները որևէ կապ չունեն Միմար Սինանի գեղարվեստի համալսարանի հետ[4][5]։
Կառույցը հիմնադրվել է 1882 թվականի հունվարի 1-ին որպես «Գեղարվեստի դպրոց» ("Sanayi-i Nefise Mekteb-i Âlisi, Mekteb-i Sanayi-i Nefise-i Şâhâne կամ "Sanayi-i Nefise Mektebi") թուրք հայտնի նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ, թանգարանային համադրող Օսման Համդի Բեյի կողմից։ Լինելով նմանատիպ առաջին կառույցը Թուրքիայում՝ գեղարվեստի և ճարտարապետության դասընթացները մեկնարկեցին 1883 թվականի մարտի 2-ից՝ ունենալով 20 ուսանող և 8 դասախոս։
1914 թվականին դպրոցը դառնում է համակրթական (արական և իգական դպրոց)։ 1928 թվականին վերածվում է ակադեմիայի՝ դառնալով առաջին ակադեմիան Թուրքիայում, փոխվում է նաև անունը՝ «Գեղարվեստի պետական ակադեմիա» (Devlet Güzel Sanatlar Akademisi), 1969 թվականին անվանափոխվում է «Ստամբուլի գեղարվեստի պետական ակադեմիա» (İstanbul Devlet Güzel Sanatlar Akademisi)։ 1982 թվականի հուլիսի 20-ին ակադեմիան վերանվանվում է հայազգի ճարտարապետ Միմար Սինանի անունով՝ «Միմար Սինանի համալսարան» (Mimar Sinan Üniversitesi), 2003 թվականից կոչվում է «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան»։
1982 թվականից համալսարանում գործում է քառամյա կրթական ծրագիր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան» հոդվածին։ |
|