Մին Շվե

Մին Շվե
 
Կուսակցություն՝ Union Solidarity and Development Party?
Կրթություն՝ Defence Services Academy?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, սպա և զորավար
Ազգություն բամար
Դավանանք Թհերավադա և բուդդայականություն
Ծննդյան օր մայիսի 24, 1951(1951-05-24) (73 տարեկան)
Ծննդավայր Mandalay, Մյանմա
Քաղաքացիություն  Մյանմա
Ամուսին Khin Thet Htay?

Մին Շվե (բիրմաներեն՝ မြင့်ဆွေ, մայիսի 24, 1951(1951-05-24), Mandalay, Մյանմա[1]), բիրմացի քաղաքական գործիչ, ռազմական հեղաշրջման արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահ։ 2011 թվականի մարտի 30-ից 2016 թվականի մարտի 30-ը զբաղեցրել է Յանգոն նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, ինչից հետո երդմնակալել է իբրև Մյանմայի փոխնախագահ, իսկ 2018 թվականի մարտի 21-30-ը իրականացրել է երկրի նախագահի պարտականությունները։ Էթնիկական առումով Մին Շվեն մոն է, իսկ մասնագիտությամբ՝ նախկին ռազմական սպա[2][3]։

Ռազմական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին՝ 15-րդ հավաքի շրջանակներում, ավարտել է Պաշտպանական ծառայությունների ակադեմիան[4]։ 1997 թվականին դարձել է բրիգադի գեներալ և 11-րդ թեթև հետևակային դիվիզիայի հրամանատարը։ Չորս տարի անց նշանակվել է հարավ-արևելյան հրամանատարության հարամանատար և ընդգրկվել Խաղաղության և զարգացման պետական խորհրդի կազմում։ Ավելի ուշ դարձել է գեներալ-մայոր։

2004 թվականին Կհին Նյունի ձերբակալությունից հետո Մին Շվեն դարձել է ռազմական անվտանգության կառավարման ղեկավար[5]։ 2006 թվականի հունվարին ղեկավարել է Հատուկ գործողությունների հինգերորդ բյուրոն։

Ճապոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնում Մին Շվեն ձերբակալել է Նե Վինի ընտանիքի անդամներին 2002 թվականի ենթադրյալ հեղաշրջումից հետո, երբ դավադրությունը բացահայտվել է։ 2004 թվականին ձերբակալել է Կհին Նյունին և նրա զինակիցներին, 2007 թվականին՝ Զաֆրանե հեղափոխությունից հետո, փոփոխություններ է իրականացրել ռազմական հետախուզությունում։ «Նարգիս» ցիկլոնից հետո նրա գործողությւոնները ենթարկվել են քննադատությունների[6]։

Քաղաքական գործուենություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 11-ին ռազմական նախարարների ֆրակցիան Միության հավաքի ժամանակ Մին Շվեին առաջադրել է Մյանմայի փոխնախագահի պաշտոնում։ 2016 թվականի մարտի 15-ին նա ստացել է 213 ձայն, ինչից հետո դարձել է Թխին Չժոյի գրասենյակի առաջին փոխնախագահը[7]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին։

Ժամանակավոր նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 1-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում, նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահի պաշտոնում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lt Gen Myint Swe». Alternative Asean Network on Burma. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  2. «ဒုသမ္မတအဖြစ် ရွေးချယ်တင်မြှောက်ခံရသူတို့၏ ကိုယ်ရေးအချက်အလက် အကျဉ်း». 2016 թ․ մարտի 12. Արխիվացված է 12.3.16.pdf օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «CONSOLIDATED LIST OF FINANCIAL SANCTIONS TARGETS IN THE UK». Her Majesty's Treasury. UK Government. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  4. Lwin, Min (2008 թ․ հունիսի 27). «Lt-Gen Myint Swe: Future No 2?». The Irrawaddy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  5. «MYINT SWE». www.altsean.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Myint Swe Nominated as New Vice-President (10 July 2012)». www.irrawaddy.org. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Myanmar military picks hardliner Myint Swe to work with Suu Kyi's proxy president». South China Morning Post. 2016 թ․ մարտի 11.
  8. В Мьянме назначили временного президента после госпереворота