Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | շվեյցարացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1989[2][3] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սիեր, Վալե, Շվեյցարիա | ||||||||||||||||||||
Հասակ | 184[1]սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 78[1] կգ | ||||||||||||||||||||
Դիրք | աջ պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պալերմո | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միշել Մորգանելա (ֆր.՝ Michel Morganella; մայիսի 17, 1989[2][3], Սիեր, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Պալերմո» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի աջ պաշտպան։
Միշել Մորգանելան իր կարիերան սկսել է «Սիոն» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բազելի» երիտասարդական թիմ։ 2007 թվականին նա կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում, որի կազմում անցկացրել է 3 խաղ։ 2007/08 մրցաշրջանում Մորգանելան մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին կատարել է իր դեբյուտը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Համբուրգի» դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով։ 2008/09 մրցաշրջանում Մորգանելան 2 խաղ է անցկացրել Շվեյցարիայի առաջնությունում և 1 խաղ Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղին[4]։
2009 թվականի հունվար 30-ին Մորգանելան տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2013 թվականը[5] և դառնալով առաջին շվեյցարացի ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ։ Ապրիլի 19-ին «Բոլոնիայի» դեմ խաղում Մորգանելան կատարել է իր դեբյուտը ակումբի կազմում. նա դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 73-րդ րոպեին՝ փոխարինելով Մորիս Կառոցերիին։ Հաջորդ մրցաշրջանում Մորգանելան խաղում էր Պրիմավերուի «Պալերմոյի» կազմում՝ հազվադեպ հայտնվելով պահեստայիների նստարանին։ 2010 թվականի հունվարին Մորգանելան դիտումների է մասնակցել հունական «Իրաքլիս» ակումբում, բայց չի ընտրվել[6][7]։
2010 թվականի հուլիսին Մորգանելան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նովարա» ակումբ, որը հանդես էր գալիս Սերիա В-ում[8]։ Հունվարի 31-ին «Պալերմոն» «Նովարա» ակումբին վաճառել է ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը հարձակվող Պաբլո Անդրեաս Գոնսալեսի տեղափոխման փոխարեն[9]։ 2010/11 մրցաշրջանում Մորգանելան 31 խաղ է անցկացրել Սերիա B-ում և 3 խաղ` Իտալաիայի գավաթում։ Նա նաև մասնակցել է փլեյ-օֆֆի խաղերին, որոնց արդյունքում «Նովարան» 55 տարում առաջին անգամ անցել է երկրի բարձրագույն դիվիզոն։
2012 թվականի հուլիսի 22-ին «Նովարա» և «Պալերմո» ակումբների ղեկավարները որոշել են, որ 2012/13 մրցաշրջանը շվեյցարացին կանցկացնի վարդագունասևերի կազմում[10]։
2000-ական թվականներին Մորգանելան հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում։ 2012 թվականի մայիսի 30-ին նա կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռումինիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ կեսում[11]։
2012 թվականի Մորգանելան հրաժարվել է Շվեյցարիայի հավաքականի հետ մեկնել Լոնդոն՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ 2012 թվականին հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից Twitter-ի իր էջում հարավկորեական թիմի մասին հրապարակած իր ռասիստական արտահայտությունների համար։ Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Ժան Ժիլին ասել է. «Նա վիրավորեց, վարկաբեկեց և նվաստացրեց ինչպես Հարավային Կորեայի թիմին, այնպես էլ այդ երկրի ժողովրդին»[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Մորգանելա» հոդվածին։ |
|