Միջերկրածովյան խաղեր Juegos Mediterráneos | |
---|---|
Մասնակիցներ | 1,135 մասնակից |
Թիմեր | 10 ներկայացուցչություն |
Անցկացման վայր | Իսպանիա, Կատալոնիա, Բարսելոնա |
Վայր | Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ |
1955 թվականի Միջերկրածովյան խաղեր, թվով երկրորդ Միջերկրածովյան սպորտային խաղերը, որը տեղի է ունեցել 1955 թվականի հուլիսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանկիստական Իսպանիայի Բարսելոնա քաղաքում[1][2]։ Մասնակցել են թվով 1,135 աթլետներ 10 պետություններից։ Մասնակից հավաքականներն էին Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիբանանը, Մոնակոն, Մալթան, Իսպանիան, Սիրիան և Թուրքիան։ Նախատեսված էր 102 մեդալներ 19 տարբեր սպորտաձևերի համար[3]։
Ամենաշատ քանակությամբ մեդալներ վաստակել է Իսպանիան, սակայն որպես հյուրընկալող երկիր չի ճանաչվել հաղթող։ Առաջին տեղն է զբաղեցրել Ֆրանսիան, երկրորդը՝ Իտալիան, իսկ երրորդ պատվով հորիզոնականը՝ Եգիպտոսը։ Մրցույթներն անցկացվել են Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում։ 1929 թվականին կառուցված սպորտային կոմպլեքսը առաջնությանն ընդառաջ վերակառուցվել է։
Համաեվրոպական այս խաղերի խորհրդանիշը համարվող Միջերկրական ծովի ջրով պատկերանիշն այս առաջնության ընթացքում օգտագործվել է առաջին անգամ։
Ստորև ներկայացված են 1955 թվականի Միջերկրածովյան խաղերի մասնակից պետությունները, իսկ փակագծերում նշված են հավաքած մեդալների քանակը[4]։
Միջերկրածովյան խաղերի սպորտաձևերն են[5]`
Ստորև ներկայացված են 1955 թվականի Միջերկրածովյան խաղերի մասնակից տասը պետությունների արդյունքները՝ ըստ վերջիններիս պատվիրակների հավաքած մեդալների։
Դիրք | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|---|
1 | Ֆրանսիա | 39 | 29 | 31 | 99 |
2 | Իտալիա | 32 | 27 | 22 | 81 |
3 | Իսպանիա | 12 | 15 | 18 | 45 |
4 | Եգիպտոս | 9 | 20 | 17 | 46 |
5 | Թուրքիա | 8 | 3 | 3 | 14 |
6 | Հունաստան | 1 | 7 | 8 | 16 |
7 | Լիբանան | 1 | 1 | 4 | 6 |
8 | Սիրիա | 0 | 0 | 1 | 1 |
Ընդհանուր | 102 | 102 | 104 | 308 |