Միտչ Գրասի

Միտչ Գրասի
Ծնվել էհուլիսի 24, 1992(1992-07-24) (32 տարեկան)
Արլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և ա կապելլա
Մասնագիտություներգիչ և յություբեր
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունMartin High School?
 Mitch Grassi Վիքիպահեստում

Միտչել Քոբի Մայքլ Գրասի (կրճատ՝ Միտչ Գրասի, անգլ.՝ Mitch Grassi), ամերիկացի երգիչ և երաժիշտ, որն առավել հայտնի է որպես Pentatonix ա կապելլա կվինտետի մասնակից։ ՅուԹյուբ-դեմք է և խմբի մեկ այլ մասնակցի և իր լավագույն ընկերոջ՝ Սքոթ Հոուինգի հետ վարում է «Superfruit» ինտերնետ-շոուն։

Միտչը մեծացել է ԱՄՆՏեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում։ Ծնողները Մայք և Նել Գրասիներն են։ Միտչը նաև ունի ավագ քույր, որի անունը Ջեսա է (տարիքային տարբերությունը 7 տարի է)։ Միտչի մայրը մասնագիտությամբ ատամնաբույժ-հիգիենիստ է, քույրը՝ ֆրիլանսեր-գրող։

Սքոթ Հոուինգի հետ Միտչը ծանոթացել է տարրական դասարաններում «Չարլին և շոկոլադի գործարանը» թատերական ներկայացման ժամանակ։ Ավելի ուշ Ջեյմս Մարտինի ավագ դպրոցում հանդիպել են Քրիստին Մալդոնադոյին, կազմակերպել ա կապելլա տրիո և 2010 թվականին ձայնագրել Լեդի Գագայի «Telephone» երգի իրենց առաջին քավեր տարբերակը[1]։

2011 թվականին «The Sing-Off» նախագծին մասնակցելու համար նրանց են միացել Քևին Օլուշոլան և Ավի Կապլանը։ Կվինտետը հաղթել է նախագծի երրորդ երթերաշրջանում[2]։ Ելույթի պատճառով Միտչը դպրոցն ավարտելու օրը բաց է թողել ատեստատների հանձնման արարողությունը։

Խմբի անունն առաջարկել է Սքոթ Հոուինգը, այն ծագում է պենտատոնիկա բառից՝ երաժշտական գամմա, որը կազմված է օկտավայի հինգ նոտաներից (խմբի 5 անդամների համանմանությամբ)։

Միտչը կոնտրատենոր է և Pentatonix խմբի անդամ։ Խումբն ունի թողարկած չորս ալբոմ, որոնցից մեկը՝ «That’s Christmas To Me»-ն, երկու անգամ դարձել է պլատինե[3]։ 2015 թվականի փետրվարին խումբը «Daft Punk» ստեղծագործությամբ «Լավագույն գործիքային կամ ա կապելլա վերադաշնակում» անվանակարգում շահել է «Գրեմմի» մրցանակ[4]։ Այժմ խմբի յություբյան ալիքն ունի ավելի քան 17 միլիոն հետևորդ և ավելի քան չորս միլիարդ դիտում[5]։

2015 թվականին խումբը «Dance Of The Sugar Plum Fairy» ստեղծագործության համար «Լավագույն գործիքային կամ ա կապելլա վերադաշնակում» անվանակարգում ստացել է երկրորդ «Գրեմմի» մրցանակը, իսկ 2017 թվականին՝ «Jolene» ստեղծագործության համար (Դոլի Պարտոնի մասնակցությամբ) երրորդ «Գրեմմի» մրցանակը «Խմբային կամ դուետով լավագույն քանթրի-կատարում» անվանակարգում։

Կողմնակի նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոտոսին մանկության ընկեր և խմբի մասնակից Սքոթ Հոուինգի հետ միասին YouTube-ում ստեղծել է «Superfruit» ինտերնետ-շոուն, որը եթեր է դուրս գալիս ամեն երեքշաբթի։ Իրենց տեսահոլովակներում տղաները կազմակերպում են մրցություններ, պատասխանում են հանդիսատեսի հարցերին, ինչպես նաև այլ հայտնի յություբերների և ճանաչված մարդկանց հետ կազմակերպում են համատեղ եթերներ։ Երաժիշտները հաճախ են նկարահանում քավեր տարբերակներ այլ կատարողների ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են Բիյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, Մայլի Սայրուսն ու Թրոյ Սիվանը։ Տվյալ պահին ալիքն ունի ավելի քան 400 միլիոն հետևորդ[6]։

Սոցիալական ցանցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Trio singing «Telephone» by Lady Gaga
  2. «Local group Pentatonix wins NBC's «The Sing-Off»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. «Pentatonix's That's Christmas To Me Is Now Platinum!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  4. Pentatonix Win Best Arrangement, Instrumental Or A Cappella
  5. PTXofficial on YouTube
  6. [1] Sup3rfruit on YouTube
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտչ Գրասի» հոդվածին։