Միրկո Ձաննի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | ծանրամարտիկ և ռազմական գործիչ |
Միրկո Ձանն (իտալ.՝ Mirko Zanni, հոկտեմբերի 16, 1997, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի մարզիկ, ծանրորդ, 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ մինչև 67 կգ քաշային կարգում[1][2], Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։
Միրկո Զաննին ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նրա առաջին եվրոպական մրցույթը 2012 թվականին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր, որտեղ 62 կգ քաշային կարգում նա ընդհանուր 194 կիլոգրամով զբաղեցրել է վերջին հորիզոնականը[3]։
2014 թվականին իտալացի մարզիկը մասնակցել է Ցեխանուվում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտող նա ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ ընդհանուր՝ 253 կգ հաշվարկով՝ արծաթ։ Նույն թվականին նա բրոնզե մեդալ է նվաճել 2014 թվականի Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում[4][5]։
Միրկո Զաննին մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությանը։ Տեղափոխվելով մինչև 69 կգ քաշային կարգ նա ընդհանուր հաշվարկում նվաճել է արծաթե մեդալ․ պոկում վարժությունում իտալացին բարձրացնել է 142 կգ, հրում վարժությունում՝ 167 կգ (ընդհանուր՝ 309 կգ))[6]։
2017 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նա ընդհանուր 304 կգ-ով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նույն թվականին մեծահասակների աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
2018 թվականի Եվրոպայի առաջնությունում Միրկո Զաննին բարձրացրել է 308 կգ և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Նույն թվականին Միջերկրական խաղերում ընդհանուր 315 կգ-ով նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 12-րդ տեղը։
2019 թվականին Բաթում քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նա երկամարտի 305 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ, իսկ Պատտայա քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ 13-րդը (310 կգ)։
2020 թվականին Հռոմում նվաճել Է Քաթարի գավաթը և Աշխարհի գավաթը՝ այդ մրցումներում բարձրացնելով համապատասխանաբար 320 կգ և 305 կգ։
2021 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Միրկո Զաննին արծաթե մեդալ է նվաճել 318 կգ արդյունքով։ Նույն թվականին Տոկիոյի հետաձգված Օլիմպիական խաղերում 322 կգ արդյունքով երկու վարժությունների գումարում նվաճել է բրոնզե մեդալ[1][2]։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում իտալացի ծանրորդը երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 335 կգ արդյունքով մինչև 73 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ պոկում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ։
|