Միրոսլավ Վալեկ սլովակ.՝ Miroslav Válek | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1927[1][2][3] |
Ծննդավայր | Տրնավա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն |
Մահացել է | հունվարի 27, 1991[1][2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրող և թարգմանիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի անդամ |
Կուսակցություն | Սլովակիայի Կոմունիստական կուսակցության և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Միրոսլավա Վալլովա |
Ստորագրություն | |
Miroslav Válek Վիքիպահեստում |
Միրոսլավ Վալեկ (սլովակ.՝ Miroslav Válek, հուլիսի 17, 1927[1][2][3], Տրնավա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - հունվարի 27, 1991[1][2][3], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ։ Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի նախարար։
Ծնվել է սպառողական կոոպերատիվի աշխատակից Յան Վալեկի (1895-1972) և Ժոզեֆինա Վալեկի (ծննդ. անունը` Ստանեկովա, 1900-1970) ընտանիքում, ունեցել է երկու քույր` Մարիա Վալեկ (1925-2004) և Եվա Վալեկ (ծնվ. 1935):
1933-1939 թվականներին սովորել է տարրական դպրոցում։ 1939-1942 թվականներին Յանա Հոլլեի վարժարանում, որից հետո անցել է Բիզնեսի ակադեմիայի 5-րդ դասարան, որն ավարտել է 1947 թվականին։ 1947-1949 թվականներին սովորել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում, որը չի կարողացել ավարտել առողջական վիճակի պատճառով. հիվանդ էր տուբերկուլոզով։
1949 թվականից եղել է մի շարք ամսագրերի խմբագիր, մասնավորապես` 1962-1966 թվականներին` «Mladá tvorba» ամսագրի գլխավոր խմբագիր, 1966-1967 թվականներին` իր հիմնադրած «Romboid» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1967-1968 թվականներին եղել է Սլովակիայի գրողների միության նախագահ։
1962 թվականին անդամակցել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցությանը։ 1969-1988 թվականներին եղել է մշակույթի նախարար, ինչպես նաև կենտրոնական կոմիտեի և Սլովակիայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահության անդամ:1971-1976 թվականներին եղել է Դաշնային ժողովի ժողովուրդների պալատի անդամ։ 1976-1989 թվականներին եղել է Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Վալեկ» հոդվածին։ |
|