![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դետեկտիվ թրիլեր |
Թվական | 2015 թվական |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Աֆոնսո Պոյարտ |
Պրոդյուսեր | Բո Ֆլին Թրիփ Վինսոն Մաթիա Էմկե |
Սցենարի հեղինակ | Շոն Բեյլի Թեդ Գրիֆին |
Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս Քոլին Ֆարել Ջեֆրի Դին Մորգան Էբի Քորնիշ |
Օպերատոր | Բրենդան Գելվին |
Երաժշտություն | BT[2] |
Նկարահանման վայր | Սան Պաուլո և Ատլանտա |
Կինոընկերություն | Eden Rock Media FilmNation Entertainment Flynn Picture Company New Line Cinema Venture Forth Relativity Studios |
Տևողություն | 101 րոպե |
Շահույթ | 22 354 572 ԱՄՆ դոլար |
«Մխիթարություն» (անգլ.՝ Solace), ռեժիսոր Աֆոնսո Պոյարտի դետեկտիվ ժանրի ամերիկյան թրիլերը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էնթոնի Հոփքինսը, Քոլին Ֆարելը, Ջեֆրի Դին Մորգանը և Էբի Քորնիշը։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել 2015 թվականի սեպտեմբերին[3]։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 31-ին[4]։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի հմուտ դետեկտիվը (Ջեֆրի Դին Մորգան) և նրա ամբիցիոզ երիտասարդ գործընկերուհին (Էբի Քորնիշ) դիմում են մենակյաց էքստրասենս Ջոն Քլենսիի (Էնթոնի Հոփքինս) օգնությանը։ Վերջինս թոշակի անցած հոգեբույժ է։ Դետեկտիվը խնդրում է Քլենսիին՝ օգնելու բացահայտել տարօրինակ սպանությունների շարքը։ Երբ բացառիկ ինտուիցիան, որն ի հայտ է գալիս վառ և տագնապային տեսիլքներով, նրան հանում է մարդասպանի (Քոլին Ֆարել) հետքի վրա։ Բժիշկը շուտով հասկանում է, որ նրա պայծառատեսության շնորհքը հավասար է անորսալի մարդասպանի էքստրաօրդինար հնարավորությունների հետ[5]։
Դերասան | Դեր |
---|---|
Էնթոնի Հոփքինս[6] | Ջոն Քլենսի |
Քոլին Ֆարել[7] | Չարլզ Էմբրոուս |
Ջեֆրի Դին Մորգան[8] | ՀԴԲ գործակալ Ջո Մերրիուիզեր |
Էբի Քորնիշ[9] | ՀԴԲ գործակալ Քեթրին Քոուլս |
Շերոն Լոուրենս[10] | տիկին Էլիս |
Մեթ Ջերալդ | Սլոման |
Ջանին Թյորներ | Էլիզաբեթ Քլենսի |
Քենի Ջոնսոն | Դևիդ Ռեյմոնդ |
Խոսե Պաբլո Կանտիլիո | Սոյեր |
Օթեմ Դիալ | Էմմա Քլենսի |
Ջոշուա Քլոուզ | Լայնուս Հարփ |
Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մայիսի վերջին և տեղի ունեցել Ատլանտայում[11][12][13]։
Սկզբնապես ստուդիան գնել էր ապագա ֆիլմի սցենարը, որպեսզի օգտագործի «Ei8gt» ֆիլմի սցենարի համար։ Վերջինս դառնալու էր «Յոթ (անգլ.՝ Se7en) ֆիլմի սիքվելը։ Ավելի ուշ, կինոստուդիան հրաժարվել է այդ մտադրությունից[14][15]։
Սկզբնական շրջանում ֆիլմի ռեժիսորի հավանական թեկնածու էր դիտարկվում Շեքհար Կապուրը, իսկ գլխավոր դերում հանդես էր գալու Բրյուս Ուիլիսը[16]։
|