Մղձավանջ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յոհան Հայնրիխ Ֆյուսլի[1] |
տարի | 1781[1] |
բարձրություն | 101 սանտիմետր |
լայնություն | 127 սանտիմետր |
ուղղություն | ռոմանտիզմ[2] |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ, Միացյալ Թագավորություն[1] և Շվեյցարիա[1] |
հավաքածու | Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Nightmare by Johann Heinrich Füssli Վիքիպահեստում |
«Մղձավանջ» (գերմ.՝ Nachtmahr), անգլո-շվեյցարացի նկարիչ Հենրի Ֆյուզելիի (1741-1825) չորս կտավներից բաղկացած շարքը, որոնք պատկերում են Ժամանակակից պատմության գոթիկական ուղղությունը[4]։
Ֆյուզելին նկարել է «Մղձավանջ»-ի չորս տարբերակ։ Մեկը պահվում է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող Գյոթեի թանգարանում, մյուսը` Դետրոյթի արվեստի ինստիտուտում։ Չնայած կտավը չի նկարվել հատուկ ստեղծագործության հիման վրա, ակնհայտ է, որ նկարիչը հիմնվել է անգլիական գրականության ուրվականների մասին պատմվածքների վրա, ինչպես նաև ոգեշնչվել է քնի պարալիզի պատմություններից։
Նկարում պատկերված է քնած կամ գիտակցությունը կորցրած կին։ Ֆյուզելին միտումնավոր է կնոջը նման կերպ պատկերել, որպեսզի ցույց տա նրա կրծքավանդակում նստած ինկուբի` մղձավանջների և անգիտակից վախերի մարմնացման ծանրությունը։ Վարագույրների միջև ընկած հատվածում երևում է կույր ձիու գլուխը, որի պատկերն այս կտավում կանխատեսում է սատանայական ասպեկտ, որը կենդանուն է փոխանցվել ֆրանսիական ուշ ռոմանտիզմից։
Ֆյուզելիի ընկերը` դանիացի նկարիչ Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը օգտագրծել է «Մղձավանջ»-ի սյուժեն նույնանուն կտավը նկարելու համար։ Սակայն Աբիլդգորի տարբերակում ինկուբը նստած է երկու կնոջ վրա, որոնք նրա առաջին և երկրորդ կանայք են։