Մոխրակույտ Վերին

Գյուղ
Մոխրակույտ Վերին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառaակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներՄախրակույտ, Մախուրգուր, Մախուրկուտ, Մոխորկուտ, Մոխրակույտ, Մոխրակուտ Վերին, Մոխրկուտ, Մոխրկուտ Վերին, Մոխուրգուր, Մոխուրկուտ Վերին, Մուխերկուդ, Մուխորկուտ Վերին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մոխրակույտ Վերին (Աշխարհ)##
Մոխրակույտ Վերին (Աշխարհ)

Մոխրակույտ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Մտնում էր Խոտորջրի գյուղախմբի մեջ։ Գտնվում էր գյուղախմբի արևելյան կողմում, Քեշիշ ձորի ափին, լեռնային անմատույց վայրում։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451 թվականին, պարսիկները գյուղը այրում են, որից հետո գյուղը կոչվում է Մոխրակույտ։

Բնակիչները քաջ ու խիզախ մարդիկ էին։ 1918 թվականին նրանաք ամրացել էին գյուղի արևելյան կողմում՝ բարձր քարաժայռի վրա գտնվող հինավուրց Աստվածամոր բերդում և օրհասական կռիվներ էին մղում թուրք ջարդարարների դեմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրակույտ Վերինի մեջ մտնում էին մի քանի թաղեր (գյուղեր, գյուղակներ), որոնք բոլորը միասին ունեին 10 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրակույտն ուներ հին եկեղեցի և Հակոբ Մծբնացի անունով մատուռ։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 860