Մոհանադ Ալի արաբ․՝ مهند علي | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | ميمي և meme | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 2000 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Բաղդադ, Իրաք | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մոհանադ Ալի Կադհիմ ԱԱլ-Շամմարի (արաբ․՝ مهند علي كاظم الشمري, հունիսի 20, 2000, Բաղդադ, Իրաք), հայտնի է նաև որպես Միմի (արաբ․՝ ميمي), իրաքցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս հարձակվողի դիրքում պորտուգալական «Պորտիմոնենսե» ակումբում, այժմ վարձով հանդես է գալիս «Ալ-Դայիլի» ակումբում և Իրաքի հավաքականում։ Նա հայտնի է դիրքային խաղով, հարվածներով, գնդակի սերտ վերահսկմամբ և դրիբլինգով[1]։
Մուհանադը սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել երեխա ժամանակ և սկսեց խաղալ տեղական՝ Բաղդադի Ալ-Ադիդա շրջանի թիմում, որը կոչվում է Թիմսահ Ալ-Ամին[2]։ Նա ընդունվեց «Ամմո Բաբա» ֆուտբոլային դպրոց[3]՝ վեց տարեկանում՝ առանց փորձառության, այն բանից հետո, երբ մարզիչները տպավորված էին հարձակվողի խաղով։ Այնուհետև նա միացավ Ալ-Քուվա Ալ-Ավիայի երիտասարդական հավաքականին[4] և նրանց ներկայացրեց Ալ-Զավրաա պատանեկան առաջնությունում․[5] նա տեղական երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու էր, և այնուհետև Իրաքի Ֆուտբոլի Ֆեդերացիան կոչ է անում խաղալ Սաադ Հաշիմի մինչև 14 տարեկան թիմում, և գերազանց կատարմամբ[6], նա գրավեց «Ալ-Շորտայի» ղեկավարների ուշադրությունը[7]։
2013 թվականի սեպտեմբերի 24-ին խաղացողը հնգամյա պայմանագիր ստորագրեց «Ալ-Շորտայի» հետ[7] : Ակումբի համար նրա մրցակցային դեբյուտը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորիվալ Սանտոսի օրոք էր՝ 2013–2014 թվականներին իրաքյան Պրեմիեր լիգայում կրելով 26 համարի մարզաշապիկը, և փոխարինվեց դաշտում 85-րդ րոպեի ընթացքում Բաղդադի դերբիում «Ալ-Թալաբայի» դեմ խաղում, մարտի 26-ին[8] և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը ներկայացնում է Ալ-Շորտային ակումբը պատմության մեջ՝ 13 տարեկան և 279 օրական։ Ինչպես նաև Բաղդադի Դերբիի խաղերի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[9]։ 21 խաղերից 43 միավորով «Ալ-Շորտան» նվաճեց լիգայի տիտղոսը՝ ակումբային մակարդակով վաստակելով իր առաջին տիտղոսը[10]։ 2014–2015 թվականների մրցաշրջանում Մոհանադը խաղաց չորս թիմային ընկերական մրցույթում, որը կոչվում էր Բաղդադի գավաթ՝ վաստակելով 11 մետրանոց, կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որը դուրս թողեց Ալ-Քուվա Ալ-Աավիային[11]։
Մոհանադին տրվեց 8 համարի մարզաշապիկը 2015-2016 թվականների մրցաշրջանի ընթացքում,այդ ընթացքում թիմը գլխավորում էր մարզիչ Հակեմ Շաքերը։ Նա իր առաջին գոլը խփեց «Ալ-Շորտա»-ում 2015 թվականի սեպտեմբերի 20-ին ՝ «Ալ-Սինայի» դեմ, Իրաքի Պրեմիեր լիգայում 2015-2016 թվականների մրցաշրջանում ՝ գլխով[12]։ Նա երկու մեկնարկային և ինը փոխարինված խաղ անցկացրեց առաջնության խմբային փուլում, որտեղ «Ալ-Շորտան» ավարտեց 2-րդ խմբում 4-րդ տեղը` Էլիտ Գրուպին մասնակցության իրավունք նվաճելու համար։ Էլիտ խմբում «Ալ-Շորտան» ավարտեց 7-րդ հորիզոնականով, իսկ Մոհանադին խաղաց իրենց վեց հանդիպումներից երեքում՝ փոխարինման դուրս գալով։
Նա 2016-2017 թվականների մրցաշրջանը վարձով անցկացրեց Բաղդադի Ալ-Կահրաբա ակումբում[13] և ավարտվեց որպես ակումբի լավագույն ռմբարկու՝ 12 լիգայի խաղերում 12 գոլերով[14], ներառյալ նույն խաղում չորս գոլի հեղինակ դառնալը՝ հունվարի 4-ին՝ Ալ-Կարխի դեմ։ Ակումբը լիգայում ավարտեց 13-րդ տեղով։
Վարձավճարից հետո նա վերադարձել է «Ալ-Շորտա» և 2017 թվականի հոկտեմբերին երեք տարով թարմացրել է իր պայմանագիրը՝ վերցնելով 18 համարի մարզաշապիկը։ Նա մրցաշրջանի իր առաջին երկու գոլերը խփեց «Նեֆթ Ալ-oունոբի» դեմ խաղում ՝ 2: 1 հաշվով հաղթանակ պարգևելով թիմին ՝ 2018 թվականի հունվարին[15]։ Նա շարունակեց անընդմեջ գոլեր խփել ամբողջ մրցաշրջանում ՝ հրաշալի դուետ կազմելով թիմի մյուս հարձակվող Ալաա Աբդուլ-Զահրայի հետ։ Նա իր առաջին գոլային փոխանցումը կատարեց Բաղդադի դերբիի ժամանակ, առաջին գոլը հունվարի 20-ին «Ալ-Զավրա»-ի դեմ խաղում, իսկ հունվարի 30-ին խփեց մեկ այլ գոլ Բաղդադի դերբիում՝ «Ալ-Թալաբայի» դեմ խաղում։ Նա իր մրցաշրջանն ավարտեց թիմի հետ 17 գոլով և 8 գոլային փոխանցումով։ Թիմն ավարտվեց 4-րդ հորիզոնականում։
Նա իր սեզոնը սկսեց իր թիմի նոր մարզչի հետ՝ Նեբոջա Յովովիչի հետ,ով նրան օգտագործել տվեց իր արագությունը, քանի որ նա նաև ստանձնեց պաշտպանական և ստեղծագործական ֆուտբոլիստի դերը։ Մոհանադը խփեց իր առաջին գոլը և գոլային փոխանցում կատարեց հոկտեմբերի 21-ին՝ «Նեֆթ Ալ-oունոբի» դեմ արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթանակի ժամանակ։ Նա իր 2-րդ և 3-րդ գնդակները խփեց 3:0 հաշվով տարած հաղթանակի ժամանակ՝ «Ալ-Սինատ Ալ-Կահրաբիյա»-ի դեմ խաղում։ Նոյեմբերի 7-ին Մոհանադը խփեց իր չորրորդ գոլը «Ալ-Կահրաբա» ակումբի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 24-ին իր թիմի հետ հինգերորդ և վեցերորդ գոլը խփեց, ներառյալ տպավորիչ սոլո անցումները[17], և նա ևս մեկ արտառոց գոլ խփեց 2019 թվականի մարտի 4-ին՝ «Ալ-Նաֆտի» դեմ խաղում[18]։ 31 խաղում Մոհանադը խփել է 20 գոլ և 10 գոլային փոխանցում կատարել, նա ակումբի կազմում նվաճել է լիգան։
Ակումբային մակարդակում նրա լավ կազմվածքը նրան տեսանելի դարձրեց եվրոպական և ասիական շատ ակումբների ռադարների վրա[19]։ Ազգային հավաքականի հետ իր ԱԱ-2019 թվականիի հաջող գործողություններից հետո, առաջարկներ արեցին իտալական «Յուվենտուսը»[20] և «Կաղյարին», չեխական ակումբ «Սլավիա Պրահան», դանիական «Միդտիլանդ» ակումբը, բելգիական «Գենկ» ակումբը[21], թուրքական «Գալաթասարայ» ակումբը[22], հունական ԱԵԿը և Ալ-ԱԻն Էմիրեյթս ակումբը, բայց Ալ-Շորտան մերժեց առաջարկները 2019 թվականի հունվարի 29-ին, ինչը նշանակում է, որ նա կանցկացնի մրցաշրջանի մնացած մասը Ալ-Շորտայում[23]։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը չի խանգարել ակումբներին արտահայտել իրենց հետաքրքրությունը Մոհանադի նկատմամբ, ընդ որում Ալ-Շորտայի փոխնախագահ Աբդուլ-Վահաբ Ալ-Թային ասում է, որ առաջարկներ արդեն արել են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը, թուրքական ակումբներ `« Ֆեներբահչե »-ը, «Ստամբուլ»-ը, «Բակակշեհիր»-ը, «Ենի Մալաթյասպոր»-ը և «Հաթայսպոր»-ը[24], ռուսական ակումբ Ախմատ Գրոզնի, քաթարյան ակումբ Ալ-Վակրա և անանուն ճապոնական ակումբ։ Ամիսներ շարունակ շահարկումներից հետո, թե որի հետ կստորագրի պայմանագիր Մոհամադը, նա հուլիսին ավարտեց տեղափոխությունը քաթարյան «Ալ-Դուհաիլ» ակումբ, որը համաձայնեց վճարել աներևակայելի գումար տվյալ ֆուտբոլիստի համար, ասեկոսեներ լինելով, որ կազմում է 2 միլիոն եվրո[25]։
2019 թվականի հուլիսի 15-ին նա հնգամյա պայմանագիր ստորագրեց քաթարական «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ[26]։ Օգոստոսի 6-ին Մոհանադն իր դեբյուտը անցկացրեց «Ալ Դուահիլի» հետ Քաթարի լիգայում «Ալ Սադի» դեմ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի ընթացքում։ Նա իր առաջին գոլը խփեց սոլո ոճով՝ հոկտեմբերի 3-ին 89-րդ րոպեին՝ Կարա Մբոդջիի դեմ խաղում[27]։
2020 թվականի հունվարի 30-ին նա վարձով տեղափոխվել է Պորտիմոնենս՝ Պորտուգալական Պրիմեիրա Լիգայի 2019–2020 մրցաշրջանի մնացած մասի համար[28]։
Մոհանադը իր նորամուտը կատաարեց Իրաքի մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում 2013 թվականին՝ ընդամենը 13 տարեկան հասակում։ Նա 2013 թվականի օգոստոսին Նանջինգում վեց գոլային փոխանցմամբ հանդես եկավ Ասիական պատանեկան խաղերի ընթացքում, միաաժամանակ լավագույն ռմբարկու դառնալով, որտեղ Իրաքի մինչև 14 տարեկանները հաղթեցին Սինգապուրին[29], Քուվեյթին և Թաիլանդին քառորդ եզրափակչում, նախքան կիսաեզրափակչում Իրանում պարտվելը և Հյուսիսային Կորեայի երրորդ և չորրորդ հանդիպումը[6][30] : 2014 թվականին ԱԱ-14 տարեկանների առաջնության առաջին անգամ իրականացման ժամանակ[31] Մոհանադը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը վեց գոլով[32], իսկ նրա թիմը նվաճեց գավաթը[31]։ 2015 թվականի WAFF մինչև 16 տարեկանների առաջնությունում Մոհանադը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը ՝ հինգ գոլով, և նրա թիմը հաղթեց առաջնությունը[33][34]։
Նա իր առաջին հանդիպումը անցկացրեց Իրաքի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ ընկերական խաղում[35], սակայն հանդիպումը չի համարվել որպես պաշտոնական միջազգային խաղ, և այդպիսով նրա պաշտոնական դեբյուտը եղավ Բահրեյնի դեմ Արաբական 23-րդ ծոցում, 2017 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նա Իրաքի համար գոլ խփեց ոչ-պաշտոնական ընկերական խաղում ՝ Իրաքյան Պրեմիեր լիգայի «Նավթ Ալ-oունոբ» ակումբի դեմ ՝ 2018 թվականի փետրվարի 24-ին[36]։ Իրաքի համար նրա առաջին և երկրորդ միջազգային գոլերը եղել են Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում 2018 թվականի փետրվարի 28-ին[37]։
Նա խաղացել է Արգենտինայի դեմ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին[38], դուրս գալով երկրորդ խաղակեսին փոխարինման[39]։ Նա առաջադրվել է Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի (AFC) կողմից որպես երիտասարդ տաղանդներից մեկը[40]։ Նա ճանաչվել է որպես ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղային ձևը փոխելու ներուժ ունի 2019 թվականի ԱԱ-ի գավաթի խաղարկությունից առաջ[40] :
Նա իր յոթերորդ գոլը խփել է Վիետնամի դեմ 2019 թվականի հունվարի 8-ին[41], և իր ութերորդ գոլը՝ Եմենի դեմ ՝ 2019 թվականի հունվարի 12-ին[42], որին հետևեց նաև Հորդանանի դեմ ուղղված գոլը ՝ օգնելու Իրաքին հաղթելու 2019 թվականի Միջազգային բարեկամության առաջնությունում։ Մոհանադը շարունակեց ևս 5 գոլ խփել մինչև 2019 թվականի ավարտը։ 2019 թվականի ԱԱ-ի գավաթի խաղարկության 2019 թվականի առաջնության խաղարկությունից և 2022-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում նրա ելույթից հետո նա քվեարկվեց տարվա Արևմտյան Ասիայի 2019 թվականի ֆուտբոլիստ[43] և ընդգրկվեց նաև չինական Titan Sports թերթում՝ «Ասիական 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ», որում թվարկվում էին լավագույն ֆուտբոլիստների թոփ 26-ը[44]։
Մոհանադը լավ տեխնիկայով և սերտ հսկողությամբ տաղանդավոր խաղացող է, ով գնդակի հմուտ վարպետ է, և ունի տպավորիչ գոլեր խփելու ունակություն՝ օդում կամ ցանկացած ոտքով և ունի հրաշալի հարվածներ։ Նա ֆիզիկապես ուժեղ է և օժտված է դրիբլինգային հմտություններով, ակնկալիքով և թվային գերազանցությամբ մրցակիցներին խաբելու վստահությամբ։ Նա նաև հայտնի է իր արագությամբ և իր պաշտպանական ունակությամբ,հանկարծակի շրջադարձերով, ինչպես նաև նրա տեսլականով, ինչը նրան հնարավորություն է տվել կապվել և աջակցել թիմակիցներին[1][6][40][45][46]։
Նախկին հայտնի հարձակվող Ալի Սալահ Մոհանադի զարմիկներից մեկն է։ Մոհանադը խաղացել է եղբոր՝ Հասան Ալիի անվան տակ 2015–2016 մրցաշրջանում «Ալ-Շորտա»-ի և 2016-2017 մրցաշրջանի «Ալ-Կահրաբա»-ի կազմերում։ «Ալ-Կահրաբա»-ում գտնվելու ժամանակ նա «Football-IQ» թերթին ասաել է իր անձնական տվյալների սխալը այնուհետև ավելացրել, որ Հասան անունը նրա եղբոր անունն է։ Football-IQ-ն տարեվերջին հաստատեց, որ Իրաքյան դատարանը որոշում կայացրեց, որ իր AFC փաստաթղթերը Մոհանադ Ալի անվան տակ ճշտվել են, և նրան իրավունք են տվել չեղյալ համարել իր սխալ անձնագիրն ու նոր շտկվածը ձեռք բերել, դրանով իսկ թույլ տալով, որ նա ներկայացնի Իրաքը կրկին[47][48]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհանադ Ալի» հոդվածին։ |
|