Մոն դը Կա ֆր.՝ Mont des Cats | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և արտադրական պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Մայեն |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | չկա |
Հասունացման ժամանակաշրջան | 2 ամիս խոնավ նկուղում |
Ճարպեր | 40 - 45 % |
Ձև | շրջան |
Անունով | Mont des Cats? |
![]() |
Մոն դը Կա (ֆր.՝ Mont des Cats), կովի կաթից պատրաստված ֆրանսիական եփած մամլված պանիր։
Պանիրը հնարվել է 1816 թվականին Վրատ Սպենսենյա աբբայության վանականների կողմից Մայեն դեպարտամենտում[1][2]։ Պանիրն արտադրվել է 1890 թվականից[3]։
Մոն դը Կա պանիրը հասունանում է խոնավ նկուղներում 2 ամիս շարունակ[2]։ Հասունացման գործընթացի ժամանակ պանիրը լվանում են աղաջրով, որը պարունակում է «Bíxa orellána» ծաղկի սերմերի բնական երանգը, ինչի շնորհիվ պանիրը ստանում է նարնջագույն գույն[2][4]։
Տարեկան արտադրվում է 220 տոննա Մոն դը Կա[1]։
Պանրի գլուխը, որը պատված է ոսկեգույն կեղևով, ունի շրջանաձև տեսք։ Դրա տրամագիծը 20 սմ է, հաստությունը 4-5 սմ, քաշը մոտավորապես 1,8 կգ է։ Յուղայնությունը՝ 40–45 % է։ Կիսակարծր նարնջագույն միջուկն ունի փոքր անցքեր։ Պանիրն ունի նուրբ համ[2]։
Մոն դը Կա պանիրը լավագույնս համապատասխանում է չոր սպիտակ մշկընկույզի գինիների[1] կամ սպիտակ Graves–ների հետ[2]։
Պանիրն օգտագործում են նաև առավոտյան սուրճի հետ[2]։