Մուբահ (արաբ․՝ مباح), շարիաթում թույլատրելի գործողությունների մաս, որոնց իրականացումը չի նախատեսված, բայց նաև չի արգելվում։ Լավ նպատակներով կատարված մուբահը դառնում է աստվածահաճո արարք (հալալ), իսկ վատ նպատակովը՝ մեղսալից։ Շարիաթի հինգ կանոնակարգերից մեկն է։
Մուբահը իրենից ներկայացնում է արարքների և գործողությունների կատեգորիա, որոնք շարիաթում դիտվում են որպես չեզոք, անհրաժեշտ և կարիք չունեն որևէ գնահատականի։ Մուբահի մասին հարցը մեկնաբանվում է իսլամական օրենքի (ֆիքհա) աքհամ բաժնում[1]։ Այս կամ այն իրավական դպրոցից (մազհաբ) կախված՝ միևնույն արարքը կարող է մտնել մուբահի կատեգորիայի մեջ կամ հանվել այնտեղից։ Ժամանակակից իսլամադավան հասարակության մեջ մուբահի խնդիրների արդիականությունը կապված է հասարակական կյանքում և կենցաղում նոր երևույթների ընկալման կամ մերժման հետ։ Իսլամական հասարակության մեջ արտիստական և գեղարվեստական գործունեության, հատկապես գեղանկարչության և երաժշտության հետ կապված հարցերի շուրջ քննարկումները վաղուց են ընթանում։ Բացի այդ, շատ բարդ է սահմանել «շքեղության առարկաներ» կատեգորիան․ ներմուծված ապրանքներ, որոնց արտադրության մեջ օգտագործվել են արգելված մթերքներ (խոզի միս և այլն), հագնվելու եվրոպական ձևեր, ժամանցի ուղիներ և այլն։ Մուբահի հարցերը լուծելու համար մեծ նշանակություն ունի իսլամական իրավունքի ռացիոնալիստական աղբյուրների ներգրավումը (իսթիհսա), իսթիսլահ և այլն)[2]։
Մուբահն իր մեջ ներառում է․