Մուհամադկոդիր Տոշտեմիրով

Մուհամադկոդիր Տոշտեմիրով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 17, 2001(2001-09-17)[1] (23 տարեկան)

Մուհամադկոդիր Տոշտեմիրով (ուզբ.՝ Muhammadqodir Toshtemirov, սեպտեմբերի 17, 2001(2001-09-17)[1])[2] ուզբեկ ծանրորդ։ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում անցկացված 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալը[3]։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 2020 թվականի ծանրամարտի Ասիայի առաջնությունում տղամարդկանց 81 քաշային կարգում Տոշտեմիրովը նվաճել է արծաթե մեդալ[4]։ Ոսկե մեդալ է նվաճել 2021 թվականի ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում, որը նույնպես անցկացվել է Տաշքենդում[5][6]։

2018 թվականին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում անցկացված Ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Տոշտեմիրովը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[7][8]։ Այդ տարի հանդես է եկել տղամարդկանց 73 կգ քաշային կարգում՝ Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում կայացած 2018 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում[9]։ Մասնակցել է 2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը տղամարդկանց 81 կգ քաշային կարգում, որն անցկացվել է Թաիլանդի Պատայա քաղաքում[10]։

Տոշտեմիրովը կարող էր մայրցամաքային ուղեգիր ստանալ Ասիայի համար տղամարդկանց 81 կգ քաշային կարգում՝ ներկայացնելու Ուզբեկստանը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, բայց չի ընտրվել, քանի որ Ուզբեկստանը սահմանափակված է եղել երկու մրցակից յուրաքանչյուր սեռով՝ նախկինում դոպինգի խախտումների պատճառով[11]:

Տոշտեմիրովը ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում 2021 թվականի Իսլամական համերաշխության խաղերում, որոնք անցկացվել են Թուրքիայի Քոնիա քաղաքում[12][13], նվաճել է բրոնզե մեդալ։

Բահրեյնի Մանամա քաղաքում անցկացված 2022 թվականի ծանրամարտի Ասիայի առաջնությունում Տոշտեմիրովը բրոնզե մեդալ է նվաճել տղամարդկանց 81 կգ քաշային կարգում[14]։ Կոլումբիայի Բոգոտա քաղաքում 2022 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել 81 կգ քաշային տղամարդկանց պայքարում[15]։

2023 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[16]։ Մի քանի շաբաթ անց Չինաստանի Հանչժոու քաղաքում կայացած Ասիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.pesistica.org/public/file_manager/ARCHIVIO/fipe/gare/internazionali/2018/10.06.18%20-%20olimpiadi%20giovanili/2018%20-%20Results%20Book%20Giochi%20Olimpici%20Giovanili.pdf
  2. «Weightlifting Results Book» (PDF). 2018 Summer Youth Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 17 May 2020-ին. Վերցված է 17 May 2020-ին.
  3. «2023 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 17 September 2023-ին. Վերցված է 17 September 2023-ին.
  4. «2020 Asian Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 28 April 2021-ին. Վերցված է 20 June 2021-ին.
  5. Oliver, Brian (27 May 2021). «American teenager Reeves takes weightlifting world title to keep run going». InsideTheGames.biz. Վերցված է 29 May 2021-ին.
  6. «2021 Junior World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 31 July 2021-ին. Վերցված է 31 July 2021-ին.
  7. «Weightlifting Results Book» (PDF). 2018 Summer Youth Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 17 May 2020-ին. Վերցված է 17 May 2020-ին.
  8. «Margaryan and Belkhir win epic battles for weightlifting gold». Olympic News. 11 October 2018. Վերցված է 17 May 2020-ին.
  9. «2018 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 November 2018-ին. Վերցված է 23 June 2021-ին.
  10. «2019 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 25 July 2021-ին. Վերցված է 25 July 2021-ին.
  11. Oliver, Brian (20 June 2021). «Five lucky weightlifters get huge boost with places at Tokyo 2020». InsideTheGames.biz. Վերցված է 20 June 2021-ին.
  12. Berkeley, Geoff (13 August 2022). «Sakçı stars as Turkey win six golds in pool at Islamic Solidarity Games». InsideTheGames.biz. Վերցված է 13 August 2022-ին.
  13. «Weightlifting Results Book» (PDF). 2021 Islamic Solidarity Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 28 August 2022-ին. Վերցված է 28 August 2022-ին.
  14. «2022 Asian Weightlifting Championships Results Book» (PDF). IWF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 October 2022-ին. Վերցված է 16 October 2022-ին.
  15. Oliver, Brian (20 June 2021). «Five lucky weightlifters get huge boost with places at Tokyo 2020». InsideTheGames.biz. Վերցված է 20 June 2021-ին.
  16. «2023 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 17 September 2023-ին. Վերցված է 17 September 2023-ին.