Մուսալեռ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մեկ դպրոց, 3250 բնակչություն, երիտասարդական ակումբ։
Հեռավորությունը Երևանից՝ 12 կմ, մարզկենտրոնից՝ 34 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 10 կմ։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Գյուղի ուշագրավ կառույցը նրա հյուսիս-արևելքում, բարձունքի վրա կանգնեցված հուշարձանն է՝ ի հիշատակ 1915 թվականի Մուսա լեռան հերոսական մարտերի։ Գյուղում է գտնվում նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Բնակչության մի մասը հայրենադարձել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և Կիլիկիայի Մուսալեռի գյուղերից 1946 թվականին։
Մուսալեռի ազգաբնակչության փոփոխությունը[4]։
Տարի
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2004
|
2011
|
Բնակիչ
|
57
|
565
|
1260
|
3114
|
2197
|
2378[5]
|
2534
|
2894
|
2641[6]
|
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 616.9 հեկտար, որից՝ 48.3 հեկտարը արոտ, 248.3 վարելահողեր, 105.8 հեկտարը այգիները։
Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|