Մ40 անհետգլորք թնդանոթ

Մ40 անհետգլորք թնդանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ105 mm recoilless rifle?
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1953
ՊատերազմներՎիետնամի պատերազմ
ԱրտադրողՈՒոթերվոլետի զինանոց
Փամփուշտի տեսակhigh-explosive anti-tank warhead? և 106 x 607 mm R?

Մ40 անհետգլորք թնդանոթ[1][2][3][4], թեթև քաշով[5] թնդանոթ, որը մշակվել է 1950-ական թվականների սկզբին և ԱՄՆ բանակում սկսվել է օգտագործվել 1953 թվականին։ Նախատեսված է հակառակորդի կրակակետերը և կենդանի ուժերը ոչնչացնելու, ինչպես նաև զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ 1970-ական թվականների սկզբին՝ սպառազինության մեջ TOW հակատանկային համակարգն ընդունելուց հետո, այն դուրս է բերվել սպառազինությունից։

Մ40-ը դրսևորվել է որպես արդյունավետ զենք։ Այն իր դասի աշխարհում ամենատարածված մոդելներից մեկն է։ Մ40-ն աշխարհի ավելի քան 50 երկրների բանակների սպառազինության մասն է կազմում։

Թնդանոթն ունի ակոսավոր փող և մխոցային փակաղակ՝ ելքային 4 ծայրափողակներով։ Այս սարքում օգտագործվել է փոքր բացվածքներով հորատման պարկուճ։ Գազի մի մասը անցնել է դրա միջով և հետ շպրտվել հատուկ ծայրափողակների միջով՝ դրանով իսկ ստեղծելով ռեակտիվ պահ, որը ճնշում է հետահրման ուժը։

Մ40-ն առաջին անհետգլորք թնդանոթն է, որն ունի նշանոցի հարմարություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակակետերից կրակելու համար։ Ուղիղ նշանառությամբ և փակ դիրքերից կրակելու համար թնդանոթի վրա տեղադրված է հեռադիտակային նշանոց։ Թնդանոթի դարձկեն և ամբարձիչ մեխանիզմներին կցված են ձեռքի շարժակներ։

M79 հրետասայլը սարքավորված է երեք շարժական հրետասայլերով, որոնցից մեկին կցված է անիվ, իսկ մյուս երկուսին՝ ծալովի բռնատեղ։

Բացի այդ, Մ40 անհետգլորք թնդանոթը հաճախ տեղադրվել է բարձր անցանելիությամբ ավտոմեքենաների և զրահատեխնիկայի վրա. M38A1, M151, AIL «Storm» «ջիպեր», «Land Rover» և HMMWV, M113 ACAV զրահավոր փոխադրիչ մեքենաներ, ինչպես նաև «Օնտոս» և «տիպ 60» ինքնագնաց հրետանային սարքերի վրա։

Կրակելու համար թնդանոթի վերևում տեղադրվել է Մ8 12,7 միլիմետրանոց նշանափորձման գնդացիր (որն օգտագործվում է բալիստիկ հատուկ փամփուշները կրակելու համար՝ 106 միլիմետրանոց Մ40-ի կրակոցի հետագծին համապատասխան)։

1968 թվականի վերջին ԱՄՆ-ում Մ40 անհետգլորք թնդանոթի համար ստեղծվել է գիշերային նշանոց[6]։

Ներառված կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թնդանոթի և զինամթերքի արտադրությամբ զբաղվել են հետևյալ կառույցները.

Թնդանոթ
Ռազմամթերք

Մարտավարատեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թնդանոթի զանգվածը՝ 16,9-18,25 կգ
  • Բարձրացման անկյունն անսահմանափակ է։
  • Հորիզոնական ուղղորդման անկյունն առանց սահմանափակումների է։

Մ40 անհետգլորք թնդանոթից կրակելու համար օգտագործում են ունիտար կրակոցներ, մշակվել են ռազմամթերքի մի քանի տարբերակներ.

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ M368 – իներտ մարտագլխիկով պրակտիկ կրակոցները կիրառվում են հրաձգության ուսուցման ժամանակ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ M344 High-Explosive Anti-Tank (HEAT) – կումուլյատիվ հակատանկային կրակոց (հանվել է սպառազինությունից, չի արտադրվում)։ Կրակոցի զանգված՝ 16,711 կգ, մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, հեռահասողություն՝ 998,5 մմ, արկի սկզբնական արագություն՝ ~ 500 մ/վ, արդյունավետ կրակոցի հեռավորություն՝ մինչև 1200 մ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ M344A1 High-Explosive Anti-Tank (HEAT) – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 503 մ/վ, արդյունավետ կրակոցի հեռավորություն՝ 1350 մ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ M346A1 High Explosive Plastic-Tracer (HEP-T) – զրահահար-ֆուգասային կրակոց, այն «Composition A3» պլաստիկ պայթուցիկ նյութով լիցքավորված բեռնարկղ է։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 498 մ/վ։
M344A1 High-Explosive Anti-Tank (HEAT) – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 503 մ/վ, արդյունավետ կրակոցի հեռավորություն՝ 1350 մ:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ M581 Antipersonnel (Canister) – հակահետևակային հետագծող բեկորային կրակոց։ Այն բարակապատ կոնտեյներ է, որը պարունակում է 13 գրան քաշով և պողպատե նետերի տեսքով 6000 հատ խոցող տարրեր։
  • Ավստրիա RAT 700 – կումուլյատիվ հակատանկային կրակոց։
  • Իսպանիա M-DN11 – ֆուգասային կրակոց։
  • Իտալիա PFF – բեկորա-ֆուգասային կրակոց, նախատեսված է հետևակի, ոչ զրահապատ և թեթև զրահապատ մեքենաների դեմ պայքարի համար։
  • Շվեդիա 106 3A – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Արտադրվում է «Bofors» կորպորացիայում։ Ներթափանցումը՝ 700 մմ[17]։

Մ40-ի ռազմամթերք արտադրվել և արտադրվում են նաև Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում։

Արտադրող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Մ40 թնդանոթ արտադրվել է «Watervliet Arsenal» զենքի արտադրամասում, բացի այդ, թնդանոթ և ռազմամթերք թողարկվել են նաև մի շարք այլ երկրներում.

  • Իսրայելում Մ40 թնդանոթների և ռազմամթերքի արտադրությունը կազմակերպել է IMI ընկերությունը։
  • Իրանում Մ40Ա2-ի արտադրությամբ (ANTI-TANK GUN 106 անվանմամբ)[18] սկսել է զբաղվել «Defense Industries Organization» ընկերությունը։
  • Պակիստանում Մ40Ա1 թնդանոթի արտադրությունը ձեռնարկել է «Wah-2» ընկերությունը, բացի այդ, թողարկվում էին թնդանոթի ռազմամթերք[19]։
  • Ճապոնիայում արտադրությունը կազմակերպում էր «Japan steel works» ընկերությունը։

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

M40 ահաբեկիչների կողմից օգտագործվել է Լիբիայում և Սիրիայում[72]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «M40 - Weaponsystems.net». weaponsystems.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  2. «M40 RR 106mm Recoilless Rifle - United States». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  3. Pike, John. «M40 106mm Recoilless Rifle». www.globalsecurity.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Bob Stoner GMCM (SW) Ret. (2005). «M40A1 106MM Recoilless Rifle with M8C Spotting Rifle». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Приборы ночного видения // "Военный вестник", № 8, 1969. стр.126
  7. Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1967, v. 3, no. 4, p. 43.
  8. Defense Procurement. // Defense Industry Bulletin, June/July 1967, v. 3, no. 6, p. 33.
  9. Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1966, v. 2, no. 4, p. 26.
  10. Defense Procurement. // Defense Industry Bulletin, May 1966, v. 2, no. 5, p. 27.
  11. Defense Procurement. // Defense Industry Bulletin, December 1970, v. 6, no. 12, p. 42.
  12. Defense Procurement. // Defense Industry Bulletin, December 1965, v. 1, no. 12, p. 26.
  13. 13,0 13,1 Defense Procurement. // Defense Industry Bulletin, August 1966, v. 2, no. 8, p. 26.
  14. Defense Procurement. // Defense Industry Bulletin, July 1966, v. 2, no. 7, p. 24.
  15. Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1968, v. 4, no. 4, p. 47.
  16. Defense Procurement. // Defense Industry Bulletin, November 1968, v. 4, no. 11, p. 38.
  17. OPFOR Worldwide Equipment Guide, Sept. 2001. стр. 1-20 Արխիվացված է Հունվար 3, 2012 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2012-01-03 Wayback Machine
  18. ANTI-TANK GUN 106 (сайт производителя) Արխիվացված է Օգոստոս 10, 2012 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2012-08-10 Wayback Machine
  19. подполковник П. Кашутин. Военная промышленность Пакистана // "Зарубежное военное обозрение", № 4 (805), апрель 2014. стр.22-33
  20. Military Balance 2016. — С. 236.
  21. Military Balance 2016. — С. 322.
  22. Military Balance 2016. — С. 383.
  23. Military Balance 2016. — С. 380.
  24. Military Balance 2016. — С. 416.
  25. Military Balance 2016. — С. 446.
  26. 26,0 26,1 Military Balance 2016. — С. 399.
  27. Military Balance 2016. — С. 104.
  28. Military Balance 2016. — С. 441.
  29. Military Balance 2016. — С. 442.
  30. Military Balance 2016. — С. 394.
  31. Military Balance 2016. — С. 251.
  32. Military Balance 2016. — С. 328.
  33. Military Balance 2016. — С. 257.
  34. Military Balance 2016. — С. 434.
  35. Military Balance 2016. — С. 439.
  36. Military Balance 2016. — С. 85.
  37. Military Balance 2016. — С. 390.
  38. Military Balance 2016. — С. 268.
  39. Military Balance 2016. — С. 271.
  40. Military Balance 2016. — С. 452.
  41. Military Balance 2016. — С. 340.
  42. Military Balance 2016. — С. 342.
  43. Military Balance 2016. — С. 343.
  44. Military Balance 2016. — С. 454.
  45. Military Balance 2016. — С. 272.
  46. Military Balance 2016. — С. 345.
  47. Military Balance 2016. — С. 404,405.
  48. Military Balance 2016. — С. 276.
  49. Military Balance 2016. — С. 460.
  50. Military Balance 2016. — С. 461.
  51. Military Balance 2016. — С. 279.
  52. Military Balance 2016. — С. 358.
  53. Military Balance 2016. — С. 410,411.
  54. Military Balance 2016. — С. 130.
  55. Military Balance 2016. — С. 398.
  56. Military Balance 2016. — С. 351,353.
  57. Military Balance 2016. — С. 287.
  58. Military Balance 2016. — С. 471.
  59. Military Balance 2016. — С. 291.
  60. Military Balance 2016. — С. 293.
  61. Military Balance 2016. — С. 148.
  62. полковник В. Сергеев. Мотопехотные и танковые подразделения бундесвера // "Военный вестник", № 3, 1969. стр.121-127
  63. Military Balance 2016. — С. 414.
  64. Military Balance 2016. — С. 284.
  65. Military Balance 2018. — С. 453.
  66. Military Balance 2016. — С. 437.
  67. Military Balance 2016. — С. 387.
  68. Military Balance 2016. — С. 289.
  69. Military Balance 2016. — С. 396.
  70. Military Balance 2016. — С. 91.
  71. Military Balance 2016. — С. 468.
  72. Ancient U.S. Weapon Makes a Surprise Reappearance in Syria

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]