Յաթաղան (թուրքերեն՝ Yatağan), քաղաք և շրջան Մուղլայի մարզում (Թուրքիա), Եգեյան տարածաշրջանում, Մուղլա քաղաքից մոտ 26 կմ (16 մղոն) դեպի հյուսիս։
Շրջանը հանդիսանում է պատմական Կարիա մարզի կենտրոնը։ Սկզբնական շրջանում այստեղ ապրել են հունական գաղութատերերը, հետագայում այս տարածքը նվաճվել է պարսիկների կողմից, ընգրկված է եղել հելլենիստական պետությունների, Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի կազմում, 13-րդ դարում մտել է բեյլիկ Մենթեշի կազմի մեջ, իսկ 14-րդ դարից անցել է Օսմանյան կայսրությանը։
Յաթաղանի շրջանում է գտնվում Թուրքիայի խոշորագույն ածխային ՋԷԿ-ը։ Էլեկտրակայանի պատճառով, որը շարունակում է աշխատել հինև անարդյունավետ մեթոդներով, պարզվել է, որ արյան մեջ կապարի մակարդակը երեխաների 95 տոկոսի մոտ նորմայից բարձր է[1]։
Սկսած 1990-ական թվականներից քաղաքն իր շուրջն է գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը՝ միջավայրի աղտոտման պատճառով։ Այն հանդիսանում է թորքիայի ամենախոշոր ածխային էլեկտրակայաններից մեկը, որը կառուցվել է 1976 թվականին։1994 թվականից սկսած Գրինփիսը անցեկացնում փակմանը ուղվախ արշավներ, բացի դա մի քանի դատական վճիռներ է հրապարակել փակման վերաբերյալ, որոնք չեղյալ են հայտարարվել կամ էլ անտեսվել են կապված էներգիայի պակասի պատճառով։
Գտնվում է հնագույն Կարիայի սրտում և 13-14 դարերում՝ Մանտեսի Անատոլիական բեյլիքի տարածքում, որտեղ հարուստ պատմությանմբ միքանի հետաքրքիր վայրեր կան։ Տարածաշրջանը հիմնականում ծածկված է հիմնականում Միջերկրական սոճու անտառներով։ Միլասից դեպի արևելք, 6 կմ հեռավորության վրա գտնվում է Ստրատոնիկեյա հնավայրը՝ ներկայիս Եյշկիհիսար ավանը։ Հնագույն քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա գտնվում է Լագւնա սրբավայրը։
2006 թվականին բնակիչները փորձել են հետ վերադարձնել բնակավայրի նախկին անունը սակայն Ներքին գործերի նախարարությունը կարող էր ընդունել Գիվեն տարբերակը, սակայն նրանք ընդունեցին Գեվենես տարբերակը[2]։