Գյուղ | ||
---|---|---|
Յահիա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Յահիե, Յահյա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Յահիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր 5 հորդաբուխ աղբյուրներից գոյացած գետակի ափին, որի ջուրը օգտագործվում էր ոռոգման և ջրաղացներ բանեցնելու համար։
Նախկինում եղել է բազմամարդ գյուղ։ 1829 թվականին հայերը գաղթել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։
Գյուղը կողոպտվեց, ավերվեց, իսկ բնակիչները կոտորվեցին կամ բռնությամբ տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1915 թվականին ուներ 40 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Յահիան ուներ Ս. Հովհաննես անունով քարաշեն եկեղեցի կամ վանք։ Յահիայի մոտ գտնվում էր խոշոր մարդանման քարաժայռ, ոևն ըստ ավանդապատման երկու եղբայրներից մեկն է, որը մյուսին խոտ մերժելով քարացել է[2]։