Յան Պոնիչան սլովակ.՝ Ján Poničan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1902[1][2][3] |
Ծննդավայր | Očová, Zvolen District, Սլովակիա[3] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1978[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Գրական անուն | Ján Rob[4] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[2] |
Պարգևներ | |
Ján Poničan Վիքիպահեստում |
Յան Պոնիչան (Յան Ռոբ Պոնիչան, սլովակ.՝ Svetozár Hurban-Vajanský, հունիսի 15, 1902[1][2][3], Očová, Zvolen District, Սլովակիա[3] - փետրվարի 25, 1978[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող։ Պրոլետարական առաջին բանաստեղծներից։
Յան Պոնիչանը ծնվել է 1902 թվականին Օչովա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոց հաճախել է Բանսկա-Բիստրիցայում (դասական գիմնազիա) և Լուչենեցում (քերականական ավարտական դպրոց)։ 1927 թվականին ավարտել է Պրահայի տեխնիկական համալսարանը։ 1924 թվականին միացել է կոմունիստական կուսակցությանը։ Որպես լրագրող աշխատել է Բրատիսլավայում։ Պոնիչանի բանաստեղծական դեբյուտը «Ես ապրում եմ, մտածում, զգում, տեսնում, ամեն ինչ սիրում, լոկ խավարն եմ ատում» (1923) ժողովածուն է։ Այս և հետագա «Դեմոնտաժ» (1929) ժողովածուի մեջ Պոնիչանը հանդես է գալիս որպես հեղափոխական մասսաների ներկայացուցիչ։ Սոցիալական, կոմունիստական աշխարհըմբռնումը, իրականության հեղափոխական վերակառուցման պաթոսը բնորոշ են բանաստեղծի հետագա ստեղծագործության համար, ինչպես օրինակ 1930-ական թվականներին գրված «Երեկոյան կրակներ» (1932), «Անգարա» (1934) ժողովածուները, որոնք գրել է Խորհրդային միություն կատարած ճամփորդությունների տպավորությունների հիման վրա, «Բևեռին» (1937), «Տարօրինակ Յանկոն» (1941) պոեմները նվիրված են Յանկո Կրալի հիշատակին, «Քաղաք» (1947), «Ժամանակի զարկերակով» (1949), «Լեռնային հեղեղը չի հանդարտվում» (1958) ժողովածուներում միախմբված են 1940-1950-ական թվականների բանաստեղծությունները։ Չեխոսլովակիայի կյանքի սոցիալական խնդիրները գրողի ուշադրության կենտրոնում են նաև արձակ գործերում՝ «Դազգահները վաստակեցին» (1935) վեպում, պատմվածքներում և դրամաներում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Պոնիչան» հոդվածին։ |
|