Յան Վեյն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1934 Ամստերդամ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 12, 2022 (88 տարեկան) Սուստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Ժանրեր | ժամանակակից դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ամստերդամի կոնսերվատորիա |
Յան Վեյն (հոլ.՝ Jan Wijn, մայիսի 19, 1934, Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 12, 2022, Սուստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի դաշնակահար և երաժշտության մանկավարժ։
1955 թվականին ավարտել է Ամստերդամի կոնսերվատորիան։ Նրա ղեկավարը եղել է հոլանդացի դաշնակահար Կոռնելիուս Բերխաուտին։ ղեկավարությամբ։ Բելա Չիկայի և Ալիսիա դե Լառոչայի մոտ նա նույնպես ուսում է ստացել։
1960 թվականին Իսպանիայի Օրենս քաղաքում տեղի ունեցած դաշնամուրի միջազգային մրցույթում Յան ՎԵյնն արժանացել է առաջին մրցանակին։ 1975-1996 թվականներին բժշկական նկատառումներից ելնելով նա ստիպված է եղել սահմանափակել իր երգացանկը[1]։ Ձայնագրել է Մոցարտի, Բեթհովենի, Սեն Սանսի, Ռախմանինովի, Ռավելի դաշնամուրային կոնցերտները, Շոպենի, Լիստի, Բրամսի, Դեբյուսիի այլոց ստեղծագործությունները[2]։
1962-1969 թվականներին դասավանդել է Բրաբանտի կոնսերվատորիայում, 1969 թվականից՝ Ամստերդամի։ Վեյնի սաներից են Հանս Էյսակերսը, Յորամ Իշ-Հուրվիցը, Բաս Վերհեյդենը, Իվո Յանսենը, Վիբի Սուրյադին և այլ հայտնի հոլանդացի դաշնակահարներ[3]։
Յան ՎԵյնը մահացել է 2022 թվականի հուլիսի 12-ինа[4]։
|