Յավուզ Բինգյոլ

Յավուզ Բինգյոլ
թուրքերեն՝ Yavuz Bingöl
Ծնվել էհոկտեմբերի 7, 1964(1964-10-07) (60 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերթուրքական ժողովրդական երաժշտություն
Ամուսին(ներ)Öykü Gürman?

Յավուզ Բինգյոլ (հոկտեմբերի 7, 1964(1964-10-07), Ստամբուլ, Թուրքիա), թուրք երգիչ և դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 7-ին Ստամբուլում՝ ուսուցիչ Յիլմազա Բինգյոլի և երգչուհի Սենեմ Ակաշի ընտանիքում, որն առավել հայտնի է Շախսենեմ Բադջի անվամբ[1]։

1977 թվականին՝ մոր առաջարկով, Յավուզ Բինգյոլը ընդունվում է Անկարայի կոնսերվատորիա[2]։ 1979 թվականին՝ ծնողների ամուսնալուծությունից հետո, Բինգյոլը լքեց կոնսերվատորիան, ապա մոր հետ տեղափոխվեց Իզմիր, որտեղ ընտանիքը պահելու համար ստիպված եղավ աշխատել ցածր աշխատավարձով[1]։ 1983 թվականին Յավուզ Բինգյոլը վերսկսում է ուսումը երաժշտության ոլորտում, 1989 թվականին նա իր ընկեր Նիհաթ Այդինի հետ հիմնում է «Atmacalar» նվագախումբը։ 1991 թվականին նվագախումբը վերանվանվում է «Umuda Ezgi»[3]։ 1995 թվականին նա հեռանում է խմբից և ձայնագրում իր «Sen Türkülerini Söyle» անվամբ առաջին սոլո ալբոմը։

Որպես դերասան՝ Յավուզ Բինգյոլը նկարահանվել է մի շարք թուրքական մինի-սերիալներում, այդ թվում ՝ «Բայանլար Բայլարում» , «Ախ Բե Ստամբուլում» և «Յանուկ Կոզայում» ։ Բինգյոլը նկարահանվել է նաև «Zerda» և «Eşref Saati» ռոմանտիկ սերիալներում։ Յավուզ Բինգյոլի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը հաջողակ էին․ «Երեք կապիկներ» ֆիլմը ցուցադրվեց 2008 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ ռեժիսոր Ջեյրան Նյուրի Բիլգը ճանաչվեց լավագույն ռեժիսոր։ Մյուս ֆիլմը, որտեղ նկարահանվել է Բինգյոլը, «Նա հիմա բանակում է» ֆիլմն է, որը առաջադրվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնի «Լավագույն թուրքական սերիալ» մրցանակին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 4-ին Յավուզ Բինգյոլը չորրորդ անգամ ամուսնացավ երգչուհի Օյկյու Գյուրմանի հետ[4]։ Բինգյոլը ունի մեկ դուստր Թյուրքյու Սինեմի հետ առաջին ամուսնությունից։ Ուսումնառությունն անց է կացվել Միացյալ Նահանգներում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Yavuz Bingöl biyografisi
  2. Yavuz Bingöl — Sabah
  3. Umuda Ezgi — Ada Music
  4. Yavuz Bingöl — Biyografi.net
  5. «Yavuz Bingöl'ün kızı manken oldu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.