Քաղաքացիությունը | Չեխիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 27, 1996[1][2][3][…] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստրակոնիցե[4] | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յինդրժիխ Ստանեկ (չեխ․՝ Jindřich Staněk, ապրիլի 27, 1996[1][2][3][…], Ստրակոնիցե[4]), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա Պրահա» ակումբի և Չեխիայի հավաքականի դարպասապահ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ստանեկն իր կարիերան սկսել է Պրահայի «Սպարտայում»՝ խաղալով երիտասարդական թիմում։ 2014 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոն» ակումբ՝ ակումբի հետ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին վարձավճարով հանդես է եկել «Հայդ Յունայթեդում»[6], որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։ 2016 թվականի հունիսին, ընդամենը երկու հանդիպում անցկացնելով «Էվերթոնի» պահեստայինների նստարանին, չկարողացավ ամրապնդվել թիմում և 2016 թվականի սեպտեմբերին վերադարձավ Չեխիա՝ Չեսկե-Բուդեևիցեից տեղափոխվելով «Դինամո»: 2017 թվականին կես տարի վարձավճարով անցկացրել է երրորդ դիվիզիոնի «Տրշեբիչ» ակումբում։ 2020 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա»[7]։ Ավելի ուշ ակումբի հետ կնքել է երկուսուկես տարվա պայմանագիր[8]։
Հանդես է եկել Չեխիայի մինչև 16, 17, 18, 19, 20 և 21 տարեկանների հավաքականներում[9]։
2021 թվականի սեպտեմբերի 5-ին իր նորամուտը նշել է Չեխիայի գլխավոր հավաքականի կազմում Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բելգիայի հավաքականի դեմ խաղում՝ խաղի 14-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Տոմաշ Վացլիկին[10]։
2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ
Հանդիպումներ Չեխիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ | |
1 | 2021 թվականի սեպտեմբերի 5 | Բելգիա | 0:3 | -2 | ԱԱ-2022-ի ընտրական հանդիպում | |
2 | 2021 թվականի սեպտեմբերի 8 | Ուկրաինա | 1:1 | -1 | Ընկերական հանդիպում | |
3 | 2022 թվականի մարտի 29 | Ուելս | 1:1 | -1 | Ընկերական հանդիպում | |
4 | 2022 թվականի հունիսի 9 | Պորտուգալիա | 0:2 | -2 | Ազգերի լիգա 2022/23 | |
5 | 2022 թվականի սեպտեմբերի 27 | Շվեյցարիա | 1:2 | - | Ազգերի լիգա 2022/23 | |
6 | 2023 թվականի սեպտեմբերի 10 | Հունաստան | 1:1 | -1 | Ընկերական հանդիպում | |
7 | 2023 թվականի նոյեմբերի 17 | Լեհաստան | 1:1 | -1 | ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում | |
8 | 2023 թվականի նոյեմբերի 20 | Մոլդովա | 3:0 | - | ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում | |
9 | 2024 թվականի մարտի 22 | Նորվեգիա | 2:1 | -1 | Ընկերական հանդիպում | |
10 | 2024 թվականի հունիսի 10 | Մակեդոնիա | 2:1 | -1 | Ընկերական հանդիպում | |
11 | 2024 թվականի հունիսի 18 | Պորտուգալիա | 1:2 | -2 | ԵԱ-2024։ Խմբային փուլ | |
12 | 2024 թվականի հունիսի 22 | Վրաստան | 1:1 | -1 | ԵԱ-2024։ Խմբային փուլ | |
13 | 2024 թվականի հունիսի 26 | Թուրքիա | 1:2 | -1 | ԵԱ-2024։ Խմբային փուլ |
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)