Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յոնուց Նեդելչարու (ռումիներեն՝ Ionuț Nedelcearu, ապրիլի 25, 1996[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Պալերմո» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի պաշտպան:
Բուխարեստի «Դինամո» ակումբի պատանեկան թիմի սան:
2013 թվականի մայիսի 17-ին իր նորամուտը նշել է մայրաքաղաքային ակումբի երկրորդ թիմում[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 13-ին իր նորամուտը նշել է լիգայում Տիմիշոարայի «Պոլիի» հետ խաղում[3]։ 2016 թվականի նոյեմբերի 5-ին աչքի է ընկել առաջնությունում խփած առաջին գնդակով՝ բացելով հաշիվը «Պոլի» հետ խաղում[4]։
2018 թվականի փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել «Ուֆա» ակումբի հետ, որը նախատեսված է 3,5 տարի ժամկետով[5]։ 2018 թվականի մարտի 4-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (1:1), նորամուտը նշել է «Ուֆայի» կազմում ՌՊԼ-ում։ 2019 թվականի մայիսի 5-ին «Կռիլյա Սովետովի» հետ խաղում խփել է առաջին գոլը «Ուֆայի» կազմում[6]։
Ռումինիայի պատանեկան հավաքականի կազմում Նեդելչարուն մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին[7][8]։ Ռումինիայի երիտասարդական հավաքականում նորամուտը կայացել է 2015 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի հավաքականի դեմ[9]։ Ռումինիայի հավաքականում հանդես է գալիս 5 համարի մարզաշապիկով։
Հանդես է եկել 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությունում, որտեղ մասնակցել է չորս խաղի։
2021 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ
Յոնուց Նեդելչարուի հանդիպումները և գոլերը Ռումինիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
1 | 2018 թվականի մարտի 27 | Կրայովա, Ռումինիա | Շվեդիա | 1:0 | — | Ընկերական հանդիպում |
2 | 2018 թվականի մայիսի 31 | Գրաց, Ավստրիա | Չիլի | 3:2 | — | Ընկերական հանդիպում |
3 | 2018 թվականի հոկտեմբերի 10 | Բուխարեստ, Ռումինիա | Սերբիա | 0:0 | — | ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2018/2019 |
4 | 2019 թվականի հունիսի 10 | Ատտարդ, Մալթա | Մալթա | 0:4 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
5 | 2019 թվականի սեպտեմբերի 5 | Բուխարեստ, Ռումինիա | Իսպանիա | 1:2 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
6 | 2019 թվականի հոկտեմբերի 12 | Տորսհավն, Ֆարերյան կղզիներ | Ֆարերյան կղզիներ | 0:3 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
7 | 2019 թվականի հոկտեմբերի 15 | Բուխարեստ, Ռումինիա | Նորվեգիա | 1:1 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
8 | 2019 թվականի նոյեմբերի 15 | Բուխարեստ, Ռումինիա | Շվեդիա | 0:2 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
9 | 2019 թվականի նոյեմբերի 18 | Մադրիդ, Իսպանիա | Իսպանիա | 5:0 | — | ԵԱ 2020-ի ընտրական հանդիպում |
10 | 2020 թվականի սեպտեմբերի 4 | Բուխարեստ, Ռումինիա | Հյուսիսային Իռլանդիա | 1:1 | — | ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2020/2021 |
11 | 2020 թվականի սեպտեմբերի 7 | Կլագենֆուրտ, Ավստրիա | Ավստրիա | 2:3 | — | ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2020/2021 |
12 | 2020 թվականի նոյեմբերի 11 | Պլոեշտի, Ռումինիա | Բելառուս | 5:3 | 2 | Ընկերական հանդիպում |
13 | 2020 թվականի նոյեմբերի 18 | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 1:1 | — | ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2020/2021 |
14 | 2021 թվականի հունիսի 2 | Պլոեշտի, Ռումինիա | Վրաստան | 1:2 | — | Ընկերական հանդիպում |
15 | 2021 թվականի հունիսի 6 | Միդլսբրո, Անգլիա | Անգլիա | 0:1 | — | Ընկերական հանդիպում |
16 | 2021 թվականի սեպտեմբերի 2 | Ռեյկյավիկ, Իսլանդիա | Իսլանդիա | 2:0 | — | ԱԱ 2022-ի ընտրական հանդիպում |
17 | 2021 թվականի սեպտեմբերի 5 | Բուխարեստ, Ռումինիա | Լիխտենշտայն | 2:0 | — | ԱԱ 2022-ի ընտրական հանդիպում |
18 | 2021 թվականի սեպտեմբերի 8 | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | Մակեդոնիա | 0:0 | — | ԱԱ 2022-ի ընտրական հանդիպում |
19 | 2021 թվականի հոկտեմբերի 11 | Բուխարեստ, Ռումինիա | Հայաստան | 1:0 | — | ԱԱ 2022-ի ընտրական հանդիպում |
Ընդհանուր՝ 19 խաղ / 2 գոլ, 9 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 5 պարտություն:
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 15 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնուց Նեդելչարու» հոդվածին։ |
|