Յուլի Բուրկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, երաժիշտ, լրագրող, բանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տոմսկի պետական համալսարան |
![]() |
Յուլի Սերգեյի Բուրկին (ռուս.՝ Юлий Сергеевич Буркин, մարտի 29, 1960[1][2], Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆանտաստ գրող, բանաստեղծ, երաժիշտ, լրագրող։
Յուլի Բուրկինը ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Տոմսկ քաղաքում։ Սովորել է երաժշտական դպրոցում, ելույթներ է ունեցել տարբեր երաժշտական խմբերի կազմում՝ կատարելով նաև իր կողմից գրված երգեր։
Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է Տոմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Սկսել է գրել ֆանտաստիկ պատմվածքներ։ Տպագրված առաջին պատմվածքն է՝ "Операция «Эмбрион»։ Առաջին լուրջ հրատարակությունը «Ամպրոպի հետքը» (ռուս.՝ «Пятна грозы») վիպակն է, որ տպագրվել է «Парус» ամսագրում և ընթերցողների նամակներով ճանաչվել է տարվա գրական լավագույն հրատարակություն։
1985 թվականին բուհն ավարտելուց հետո որպես թղթակից աշխատել է Տոմսկի «Молодой ленинец» թերթում, շարունակել է գրել պառտմվածքներ ու վիպակներ։ Նախկինում գրված ստեղծագործություններից կազմվել է ժողովածու, որ հրատարակվել է Ալմաթիում։
1993 թվականին տեղափոխվել է Ալմաթի և աշխատանքի անցել «Казахстанская правда» թերթի կոմերցիոն բաժնում։ Սերգեյ Լուկյանենկոյի հետ գրական համագործակցության արդյունքում ստեղծվում է «Ռուս Կղզին» (ռուս.՝ «Остров Русь») ֆանտաստիկ եռագրությունը, որ արժանացավ մեծ ճանաչման, ինչպես նաև մի շարք մրցանակների։
Հետագայում վերադարձել է Տոմսկ։