![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() կորեերեն՝ 유승호 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Ինչոն, Հարավային Կորեա |
Կրթություն | Baekshin High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Յու Սընգ Հո (հանգըլ՝ 유승호, օգոստոսի 17, 1993, Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Նա ճանաչում է ստացել փոքր հասակում խաղալով «Ճանապարհ դեպի տուն» (2002), և շարունակել է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերյալներում, ինչպիսիք են «Ուսուցման Վարպետը» երիտասարդական դրամայում, «Կույրը» դետեկտիվ թրիլերը (2011) և ռոմանտիկ կատակերգություն «Առաջարկության գործողությունները» (2012)։
Յու Սընգ Հոն ծնվել և մեծացել է Ինչոնում։ Կրտսերն է երկու երեխաներից։ Յուն հետագայում ասել է, որ իր ընտանքիքը եղել է աղքատ[1]։
Յուն սկսել է իր գործուներությունը 1999 թ-ին նկարահանված N016 հեռախոսային գովազդում։ Գովազդային ընկերությունը, որը պատասխանատու էր կազմակերպության համար, փնտրում էր «նոր դեմք», այլ ոչ թե հմուտ մոդել, այդ իսկ պատճառով Յուի մայրը ուղարկեց իր տղայի նկարը և վերջինս ընտրվեց[1]։ Երբ նա 7 տարեկան էր, Յուն սկսեց իր գործունեությունը որպես մանուկ դերասան 2000 թ-ին, առաջին անգամ հայտնվելով հեռուստասերիալներում։ Բայց որպես ապագա աստղ իր ուղին հարթեց իր առաջին ՝ «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը, որտեղ խաղում է քաղաքում մեծացած մի չարաճճի երեխայի դեր, որը սովորում է գնահատել գյուղական կյանքը, երբ ստիպողաբար նրան ուղարկում են իր խուլ ու համր տատիկի մոտ։ Այդ փոքր բյուջեյով ֆիլմը զարմանալիորեն հիթ դարձավ 2002 թ-ին, ոնենալով ավելի քան 4մլն եկամուտ[2]։ Այնուհետև ձեռք բերելով «Կորեայի փոքր եղբայր» կոչումը, Յուն նաև նկարահանվում է «Սիրտը դա․․․» 2006 թ-ի ֆիլմում, որը մի տղայի և իր սիրելի շան մասին է[3] և «Անմոռանալի» ֆիլմում, որը հեռավոր մի կղզում բնակվող դպրոցականների մասին է, ովքեր գնում են ճանապարհորդության դեպի Սեուլում գտնվող հրուշակեղենի գործարան 1970-ական թթ-ներին[4][5]։ Նա նաև շարունակում է իր գործունեությունը հեռուստատեսությունում նկարահանվելով «Միր և Գաոն կախարդական ռազմիկները» մանկական հեռուստասերյալում։ Յուն հետագայում կառուցել է իր ֆիլմագրությունը՝ խաղալով գլխավոր հերոսներին վաղ հասակում այսպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են Յի Սոն Շին-ի կերպարը «Անմահ ադմիրալ Յի Սոն Շին» հեռուստասերիալում (2004) թագավոր Սոնջոնը «Թագավորն ու ես» հեռուստասերիալում (2007), Գուանգետո Մեծը «Լեգենդը» հեռուստասերիալում (2007)[6]։ 2009 թ-ին Յուն նկարահանվեց «Հայրերի քաղաք» ֆիլմում։ Վերջինս մի ըմբոստ դեռահասի, ով ունի երիկամների քաղցկեղ, իր ալկոհոլիկ հոր և կավատ կենսաբանական հոր մասին է։ Այս ֆիլմին հաջորդել է «4-րդ դասի գաղտնիքը» ֆիլմը որում 2 ուսանող փորձում են բռնել մարդասպանին իրենց դասասենյակում դիակ հայտնաբերելուց հետո։ Նա նաև նկարահանվել է այդ տարվա ամենաբարձր որակավորված կորեական հեռուստասերյալում ՝«Թագուհին Սոնդոկում» 34-րդ սերիայից՝ մարմնավորելով Կիմ Չունչուի կերպարը։
Իր դեռահասության տարիքում Յուն խաղացել է գլխավոր դերերից մեկը «Ուսուցման Վարպետը» հեռուստասերիալում (2010)՝ «Վիշապ Զակուրան» ճապոնական մանգայի կորեական էկրանավորումը, որը ցածր որակավորում ունեցող դպրոցում ուսանող մի խումբ անհաջողակ աշակերտների մասին է, ովքեր պարապում են նշանավոր համալսարան ընդունվելու համար, դատապաշտպան դարձած, ուժեղ կամքի տեր ունեցող դասավանդողի օգնությամբ[7][8][9][10]։ Յուն հաջորդիվ նկարահանվել է Թի-Արայի «Ստեր» երաժշտական տեսահոլովակում «Ուսուցման Վարպետը» հեռուստասերիալում միասին նկարահանված Պակ Ջի Յոնի հետ[11] Հետո նա խաղացել է առավել չափահաս դեր «Ցանկության կրակը» հեռուստասերիալում, որպես հարուստ ազնվական ընտանիքի որդի, ով հետաքրքված չէ բարեկամների շրջանում ժառանգության համար մղվող պայքարում և ամուսնանում է 21 տարեկան հասակում[12]։ Ավելի ուշ նույն տարում Յուն երգում է զուգերգ երգչուհի ԱյՅուի հետ «Հավատա սիրուն» երգում։ Երգի բառերը վերցված էր Յուի օրագրից, որը նա գրել էր «Սիրո հայցում» բարեգործական ծրագրի ժամանակ՝ տեսնելով Շրի Լանկայում բնակվող պատերազմի հետևանքով որբացածներին[13]։
2011 թ-ին Յուն մարզվում էր սուսերամարտ և մարտարվեստ «Մարտիկ Բեկ Դոն Սուն» հեռուստասերիալում մարդասպանի դերի համար՝ մարտական դռամա նկարահանված Լի Ջե Հյոնի համանուն մանհվայի հիման վրա[14]։ Նա նաև ձայնային դերասաններից մեկն է «Լիֆի, հավը վայրի պայմաններում» անիմացիոն ֆիլմում, որն ադապտացվել է Հուան Սոն Միյի լավագույն վաճառք ապահովող մանկական նովելից և դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր կորեական անիմացիոն ֆիլմերից մեկը։ Յուի դերը Գրինի անունով բադիկի կերպարն է, որը դաստիարակվում է շրջապատված սիրով իր խորթ մոր՝ Լիֆիյի կողմից, որն էլ փախուստի էր դիմել ագարակից։ Հետո նա խաղացել է մոտոցիկլով առաքում կատարող տղայի դեր, որը վկա է դառնում վրաերթի և փախուստի, բայց վորջինիս վկայությունները հակասում են տեսողական խնդիր ունեցող նախկին ոստիկանկ վկայություններին «Կույրը» թրիլերում[15]։ Յուն նաև հայտնվեց նորություններում Կորեայի նշանավոր համալսարանների «հատուկ ընդունելության» առաջարկը մերժելու համար Գյոնգի գավառում գտնվող Գոյանգի Բեկշին ավագ դպրոցը ավարտելուց հետո[16]։ Նա ասել է, որ որոշել է գնալ քոլեջ, որպեսզի զբաղվի դերասանական արվեստով, դպրոցական աշխատանքը և իր դերասանական գործունեությունը բալանսավորելու հետ կապված դժվարություն ունենալու փոխարեն, հավելելով, որ «չեմ ուզում ընդունվել համալսարան մինչև որ չգտնեմ, թե ինչ եմ իսկապես ուզում սովորել»[17][18][19] Նրա որոշումը դրական ընդունվեց, նույնիսկ ավելացավ քննադատությունը ճանաչված ուսանողների մոտ գրանցված քիչ հաճախականության պատճառով[20]։ 2012 թ-ին Յուն առաջին անգամ նկարահանվեց որպես գլխավոր դերասան «Առաջարկության գործողություններ» հեռուստասերիալում, ճապոնական «Դաիսակուսեն առաջարկություն» դրամայի կորեական տարբերակը։ Այն մի բեյսբոլիստի մասին է, ով զղջում է, որ երբեք չի խոստովանել իր սերը իր մանկության ընկերուհուն, մինչև որ ստանում է հնարավորություն պարբերաբար ճանապարհորդել ժամանակով, որպեսզի գերի նրա սիրտը և կանխի նրա ամուսնությունը ուրիշ մեկի հետ[21][22]։ Հաջորդիվ խաղացել է երկրորդական դեր Ջեիդ կայսեր՝ երկնքի տիրակալի կերպարով, «Արանգը և դատավորը» պատմական ֆանտաստիկ դրամայում[23]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Կարոտում են քեզ» մելոդրամայում, խաղալով մի սառնասիրտ մարդու, ով թաքցնում է իր վրեժով լցված սիրտը իր թվացյալ մեղմ ժպիտի տակ[24][25][26]։ Մամուլում հայտնի լինելով որպես «փոքր Սո Ջի Սոպ» վերջինիս նման լինելու շնորհիվ, 2013 թ-ին նկարահանվել է Սոի «Eraser» սինգլի տեսահոլովակում։ Սա երկրորդ անգամն էր, որ խթանվում է Սոի երաժշտական ջանքերը 2008 թ-ին «Lonely Life» երգից հետո[27][28]։ Հաջորդիվ հրատարակվեց Յուի առաջին ֆոտո գիրքը «Ճանապարհորդության նամակներ, գարնանային ձյուն և․․․» վերնագրով։ Դա վերջին նկարահանումն էր, որ արվել էր հայտնի լուսանկարիչ Բորիի կողմից նախքան նրա մահը 2013 թ-ի ապրիլի 9-ին[29]։
Յուն ավելորդ ուշադրություն գրավելու ընդգրկվեց իր պարտադիր զինվորական ծառայության որպես շարքային զինծառայող 2013 թ-ի մարտի 5-ին և ինչպես հաղորդվում է աշխատել է որպես նոր զինակոչիկների մարզիչ։ Նա հավանության արժանացավ այդ ամենը 19 տարեկան հասակում անելու շնորհիվ, ինչպես որ շատ կորեացի տղաներ, ովքեր գնում են իրենց զինվորական պարտականությանը ավագ դպրոցն ավարտելուց հետո կամ համալսարանային տարիներին և ի հակարակ ճանաչված կորեացի աստղերի, ովքեր նախընտրում են հետաձգել իրենց ծառայությունը մինչև 29 տարեկան բոլորելը[19][30][31][32][33]։ Յուն զորացրվեց 2014 թ-ի դեկտեմբերի 4-ին[34][35]
Որպես իր առաջին հետբանակյան ծրագիր Յուն նկարահանվեց Նաոլի «You From the Same Time» տեսահոլովակում 2015 թ-ին։ Հաջորդիվ նա խաղացել է «Երևակայական կատու» վեբ մուլտֆիլմի հեռուստաադապտացիայում որպես կոմիքսների համառ գրող, ով պահում է մի կատվի[36][37]։ Յուն նաև նկարահանվում է «Չոսոնի կախարդը» նոր պատմական ֆիլմում, որի ռեժիսորն է Կիմ Դե Սինը։ Վերջինիս հաջորդել է իր գլխավոր դերը «Հիշիր» իրավական թրիլերում որպես հիպերթմեզիայով դատապաշտպանի, ով պաշտպանում է իր՝ մահապատժի ենթարկվող հորը[38][39]։
Year | Title | Role |
---|---|---|
2002 | Ճանապարհ դեպի տուն | Սանգ Վու |
2003 | Ուրախ երո Սուրբ ծնունդ | Երեխաների հրեշտակների երգչախումբ |
2004 | Չասե՛ս հայրիկին | Կիմ Չո Վոն |
2006 | Սիրտը դա... | Չան Յի |
2008 | Անմոռանալի | Գիլ Սու |
2009 | Աստրո տղան | Astro Boy (ձայն, կորեերեն կրկնօրինակում)[40] |
Հայրերի քաղաքը | Կիմ Ջոն Չոլ | |
4-րդ դասի գաղտնիքը | Հան Ջոն Հուն | |
2011 | Լիֆի, հավը վայրի պայմաններում | Գրինի (ձայն) |
Կույրը | Կվոն Գի Սոբ | |
2012 | Քաղցր հիշողություններից հատվածներ (3D կարճամետրաժ ֆիլմ)[41] | |
2015 | Չոսոնի կախարդը | Հուան Հի |
Year | Title | Role | Network |
---|---|---|---|
2000 | Daddy Fish/Ձուկ հայրիկը | Ջոն Դա Ում | MBC |
2001 | MBC Best Theater "Boys Don't Cry/Տղաները չեն լացում" | Դու Սան | MBC |
MBC Best Theater "It Happened in the Parking Lot/Դա տեղի ունեցավ կայանատեղիում" | MBC | ||
2003 | MBC Best Theater "All That Ramen/ Այդ Ռամյոնը" | Ջուն Յանգ | MBC |
MBC Best Theater "Winter Bird's Dream/ Ձմեռային թռչնի երազանքը" | Ջուն Հո | MBC | |
Love Letter/Սիրային նամակ | երիտասարդ Լի Յու Ջին | MBC | |
2004 | MBC Best Theater "Hi, Clementine/ Ողջույն Կլեմենտինա" | Սե Բոմ | MBC |
Sweet Buns/ Քաղցր բլիթները | երիտասարդ Լի Շին Հյոկ | MBC | |
Immortal Admiral Yi Sun-sin/ Անմահ ծովակալ Յի Սոն Շինը | երիտասարդ Յի Սոն Շին | KBS1 | |
Precious Family/ Թանկագին Ընտանիքը | Պակ Ջուն Յի | KBS2 | |
2005 | Sad Love Story/Տխուր սիրո պատմություն | երիտասարդ Սո Ջուն Յանգ | MBC |
Magic Warriors Mir & Gaon/ Միր և Գոն կախարդական ռազմիկները | Միր | KBS2 | |
2006 | Alien Sam/ Այլմոլորակային Սեմը | Վանգ Հե Ռյոնգ | Tooniverse |
2007 | Թագավորն ու ես | երիտասարդ Սոնջոն | SBS |
Լեգենդը | երիտասարդ Դամդոկ | MBC | |
2009 | Սոնդոկ թագուհին | Կիմ Չունչու | MBC |
Դու գեղեցիկ ես | Խանութի հաճախորդ (cameo, episode 9) |
SBS | |
2010 | Master of Study/ Ուսուցման վարպետը | Հուան Բեկ Հյոն | KBS2 |
Flames of Desire/ Ցանկությունների կրակը | Կիմ Մին Ջե | MBC | |
2011 | Warrior Baek Dong-soo/ Մարտիկ Բեկ Դոն Սուն | Յո Ուն | SBS |
2012 | Operation Proposal/ Առաջարկության գործողությունները | Կան Բեկ Հո | TV Chosun |
Arang and the Magistrate/ Արանգը և դատավորը | Ջեիդ կայսր, Երկնքի տիրակալը | MBC | |
Missing You | Կան Հյոն Ջուն | MBC | |
2013 | Studying Humans/ Ուսումնասիրելով մարդկանց | վավերագրական պատմող[42] | KBS1 |
2015 | Imaginary Cat/ Երևակայական Կատու | Հյոն Ջոն Հյոն | MBC Every 1 |
2015-2016 | Remember - War of the Son/ Հիշի՛ր․ որդու պատերազմը | Սո Ջին Ու | SBS |
Year | Song Title | Artist |
---|---|---|
2002 | "Have You Ever Been Lovesick?" | Lyn |
"Photo" | Dragonfly | |
2004 | "I Was Thankful" | Tim |
2008 | "Don't Go, Don't Go" | Brown Eyes |
"Lonely Life" | So Ji-sub | |
2009 | "Take Care of Her" | Jo Sung-mo |
"Lies (Part 1)" | T-ara | |
2010 | "Like a Star" | Taeyeon և The One |
"Believe in Love" | IU and Yoo Seung-ho | |
2011 | "Whenever You Play That Song"[43] | Huh Gak feat. LE of EXID |
2013 | "Eraser"[44] | So Ji-sub |
2015 | "You From the Same Time" | Naul |
Year | Song Title | Notes |
---|---|---|
2010 | "Believe in Love" | Դուետ IU |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յու Սընգ Հո» հոդվածին։ |
|