Նազիհա Ռեջիբա

Նազիհա Ռեջիբա
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինMokhtar Jallali?
ԿուսակցությունՀանրապետական կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
 Naziha Réjiba Վիքիպահեստում

Նազիհա Ռեջիբա (Թունիսյան արաբերեն՝ نزيهة رجيبة), նաև հայտնի է որպես Օմ Զիադ (թունիսյան արաբերեն՝ أم زياد), թունիսցի լրագրող։ Խմբագրում է Kalima առցանց ամսագիրը[1]։

2000 թվականին Ռեջիբան Սիհեմ Բենսեդրինի հետ հիմնադրել է Kalima ամսագիրը։ 2001 թվականին Ռեջիբան և Բենսեդրինը հիմնադրել են Observatoire de la Liberté de la Presse, de L'Edition et de la Création (Մամուլի, հրատարակչության և ստեղծարարության ազատության կենտրոն) խումբը, որը նպաստում է մամուլի ազատությանը և արգելված է Թունիսում[1]։

Ռեջիբան բազմիցս հետապնդվել է Թունիսի կառավարության կողմից։ Նա բազմաթիվ անգամներ հարցաքննվել է ոստիկանության կողմից և գտնվում է մշտական հսկողության ներքո։ Բացի այդ, նրա Kalima ամսագիրը արգելափակված է Թունիսում։ 2007 թվականին Ռեջիբան ստացել է մի շարք անանուն սպառնալիքներ, եղել է արատավոր արշավի թիրախում, որը նրա ամուսնու անպարկեշտ, կեղծված լուսանկարներ է տարածել։ 2008 թվականին վանդալները կոտրել են Kalima-ի ինտերնետային էջը՝ փակելով այն։ Ռաջիբան հոդվածում մեղադրել է կառավարությանը վանդալիզմի համար պատասխանատու լինելու մեջ և կանչվել է դատարան[1]։

2009 թվականին Լրագրողների պաշտպանության կոմիտեից Ռաջիբան ստացել է Մամուլի ազատության միջազգային մրցանակ։ Մրցանակը շնորհվում է այն լրագրողներին, որոնք քաջություն են ցուցաբերում մամուլի ազատության պաշտպանության, հարձակումների, սպառնալիքների կամ բանտարկության ժամանակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Naziha Réjiba, Tunisia, Kalima - Awards - Committee to Protect Journalists». Cpj.org. 2009 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  2. «CPJ to honor brave international journalists». Committee to Protect Journalists. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.