Նախագահի մահը լեհ.՝ Śmierć prezydenta | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | դրամա |
Թվական | հոկտեմբերի 10, 1977[1] |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Եժի Կավալերովիչ |
Սցենարի հեղինակ | Եժի Կավալերովիչ և Բոլեսլավ Միխալեկ[1] |
Դերակատարներ | Զդզիսլավ Մրոժևսկի, Մարեկ Վալչևսկի, Հենրիկ Բիստա, Եժի Դուշինսկի, Էդմունդ Ֆետտինգ, Տոմաշ Զալիվսկի, Erwin Kohlund?[2], Liliana Komorowska?[2], Adam Baumann?[2], Անջեյ Շենայխ[2], Józef Kalita?[2], Tadeusz Teodorczyk?[2], Անջեյ Կրասիցկի[2], Andrzej Grąziewicz?[2], Wiktor Nanowski?[2], Szymon Szurmiej?[2], Andrzej Grzybowski?[2], Zbigniew Geiger?[2] և Zdzisław Szymborski?[2] |
Օպերատոր | Վիտոլդ Սոբոչինսկի և Յուրի Լուկաշևիչ[1] |
Երաժշտություն | Ադամ Վոլոցինսկի |
Պատմվածքի վայր | Վարշավա |
Կինոընկերություն | Studio Filmowe Kadr |
Տևողություն | 144 րոպե և 149 րոպե |
Նախագահի մահը (լեհ.՝ Śmierć prezydenta), լեհական գեղարվեստական պատմաֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[3]։ Լեհական կինոյի դասական նմուշներից է։ Բեռլինի 28-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի[4]։ Այն ներկայացվել է նաև Օսկար մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ընդգրկվելու համար, սակայն չի ընդունվել[5]։
Ֆիլմում պատմվում է Լեհաստանի առաջին նախագահ Գաբրիել Նարուտովիչի կյանքի ու կարիերայի վերջին շրջանի մասին։ 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվելով Լեհաստանի նախագահ՝ նա այդ պաշտոնն զբաղեցրել է ընդամենը 5 օր՝ դեկտեմբերի 11-ից մինչև 16-ը։
Նորընտիր նախագահի երդման արարողության ժամանակ ազգայնական տրամադրություններ ունեցող լեհերը ելույթներ են ունենում ու ցույցեր անցկացնում։ 1922 թվականի դեկտեմբերի 16-ին Գաբրիել Նարուտովիչը մասնակցում է Վարշավայի «Զակսենտա» պատկերասրահում անցկացվող նկարչական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառման ժամանակ նրա վրա կրակում է նկարիչ, ֆանատիկոս Էլիգիուշ Նևյադոմսկին։
|