Նանաիմոյի բաղադրիչները | |
Ծագում | |
Տեսակ | աղանդեր |
Ենթատեսակ | dessert bar? |
Առաջացման երկիր | Կանադա |
Արտադրման վայր | Նանիմո, Բրիտանական Կոլումբիա |
Ստեղծման տարեթիվ | 1950 |
Nanaimo bars Վիքիպահեստում |
Նանաիմո սալիկ (/nəˈnaɪmoʊˌbɑːr/), կանադական ծագմամբ աղանդեր[1]։ Այս սալիկ աղանդերը չի թխվում։ Նրա անունը գալիս է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր կղզու Նանաիմո քաղաքի անունից։ Այն բաղկացած է կարագե գլազուրի քաստարդի շերտի մեջ թաթախված վաֆլի փշրանքների շերտից՝ պատված հալված շոկոլադով։ Այս աղանդերի տարբեր տեսակներ կան՝ բաղկացած տարբեր մասնիկներից, գլազուրի տարբեր համերից (օրինակ՝ անանուխ, գետնանուշի կարագ, կոկոս, մոկկո) և շոկոլադի տարբեր տեսակներից։
«Նանաիմո սալիկ» անվանմամբ բաղադրատոմսի վաղ օրինակը հայտնվել է Էդիթ Ադամսի մրցանակի խոհարարական գրքում (14-րդ հրատարակություն) 1953 թվականից։ Գրքի օրինակը կարելի է տեսնել Նանաիմոյի թանգարանում։ Այնուամենայնիվ, Նանաիմո սալիկի ծագման հետաքննությունից ելնելով՝ Լենոր Նյումանը գրում է, որ նույն բաղադրատոմսը տպագրվել է «Վանկուվերի արև» օրաթերթում ավելի վաղ նույն տարում «Լոնդոնի ֆոգ Բար» անունով[1]։ Հետագայում բաղադրատոմսը հայտնվում է «Նրա սիրելի բաղադրատոմսերը» վերնագրով հրատարակությունում, որը կազմվել է Բրեչինի միացյալ եկեղեցու կանանց ասոցիացիայի կողմից (1957 թ.), բաղադրատոմսը ներկայացրել է Բալթիմոր Մերիլենդի բնակիչ Ջոյ Ուիլգրեսը[2] (Բրեչինի միացյալ եկեղեցին գտնվում է Նանիմոյում)։ Այս բաղադրատոմսը նաև վերատպագրվել է Քիմ Բլանկի գրքում, «Սեքս, կյանքն ինքնին և բնօրինակ նանաիմո սալիկի բաղադրատոմսը»[3]։
1954 թվականից "Mabel's Squares" բաղադրատոմսը տպագրվել է The Country Woman's Favorite-ում[4][5] Վերին Գլոստերի կանանց ինստիտուտի կողմից (Նյու Բրանսուիկ)։ Բաղադրատոմսը ներկայացրել է տիկին Հարոլդ Փեյնը, Մեյբել (Նոուլս) Սքոթի (1883-1957) դուստրը։ Բաղադրիչների ցանկը, քանակը և արտադրումը սերտորեն համապատասխանում էին Նանաիմո քաղաքի կայքում հայտնաբերված բաղադրատոմսին։
Նանաիմո սալիկի բաղադրիչների բաղադրատոմսերի առաջին տպագրությունը հայտնաբերվել է 1952 թվականին «Women's Auxiliary to the Nanaimo Hospital Cookbook» խոհարարական գրքույկում, որը ներկայացնում է երեք գրեթե նույնական բաղադրատոմսեր, որոնք շատ քիչ են տարբերվում ժամանակակից նանաիմո սալիկից[1]։ Դրանք կոչվում են «շոկոլադե քառակուսի» կամ «շոկոլադի կտոր»։
Պատմությունն ավելի հիմնավոր է դառնում, երբ վանկուվերցի մթերող, խոհարար և «Lazy Gourmet» քաղցրավենիքի գրքի հեղինակ Սյուզան Մենդելսոնին հանձնարարվում է մշակել սալիկը, ընդլայնել` ներառելով մոկկա և այլ տարբերակներ։ Անանուխի համը ստեղծեց թարմ տարբերակ։
Այլ չհաստատված աղբյուրներ սալիկի ստեղծման ամսաթիվ նշում են մինչև 1930-ական թվականներ, երբ այն տեղացիներին հայտնի էր որպես «շոկոլադե սառնարանային տորթ»[6]։ Ժամանակակից աղբյուրներից մեկը նույնիսկ նշում է նանաիմո սալիկի առկայությունը 19-րդ դարում[7]։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նանաիմո (աղանդեր) կատեգորիայում։ |