| |||
| |||
| |||
| |||
|
Նելլի Ստեփանյան, ֆուտբոլային մրցավար, նախկին ֆուտբոլիստուհի, ֆուտզալ (մինի ֆուտբոլ) խաղացող[1]։ Հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում։
Նելլի Ստեփանյանն իր մարզական կարիերան սկսել է 1991 թվականին՝ խաղալով «Քոլեջ» թիմում, որն այդ տարիներին բավականին արդյունավետ խաղ էր ցուցադրում[2]։
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում Ստեփանյանը մասնակցել է Եվրոպայի կանանց ֆուտբոլի 2009 թվականի առաջնության որակավոորման փուլի մրցախաղերին, ինչպեես նաև Խորվաթիայի թիմի դեմ 2007 թվականի նոյեմբերի 6-ին անցկացված ընկերական խաղին[3][4][5]։
2011 թվականին հրաժեշտ տալով ֆուտբոլիստուհու կարիերային՝ Ստեփանյանը դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար, սպասարկել ինչպես Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, այնպես էլ միջազգային խաղեր[2]։ Մրցավարի և չորրորդ պաշտոնյայի գործունեությունն սկսել է 2011 թվականին[6]։ Հիմնականում վարում է կանանց մասնակցությամբ մրցախաղեր, սակայն հանդես է գալիս նաև որպես Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության խաղերի չորրորդ պաշտոնյա[7]։