Ներսեհ Կամսարական | ||
| ||
---|---|---|
689-699 Արմինիա կուսակալություն | ||
Նախորդող | Վահան Բ Կամսարական | |
Հաջորդող | Հրահատ Կամսարական | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Վախճանի օր | 691[1] կամ 700[2] | |
Դինաստիա | Կամսարականներ |
Ներսեհ Կամսարական (- 691[1] կամ 700[2]), Հայոց իշխան 689-693 թվականներին՝ Կամսարականների տոհմից։
Եղել է Վահան Բ Կամսարականի որդին, ամուսնացել Շուշան իշխանուհու հետ։ Իշխանական կալվածքն է եղել Շիրակ գավառը։
Կամսարականների տոհմական կալվածքները և տիտղոսը ժառանգել է հորից։ Ունեցել է երկու որդի, հաջորդել է Հրահատ Կամսարականը։ Վերջինս վարկածներից մեկի համաձայն իր թոռն էր, մյուսի՝ որդին։ Հրահատի որդի Արտավազդը նույնպես եղել է Հայոց իշխան (726-732)։
Ստեղծել է Թալինի եկեղեցին։ Հովանավորել է հայ մտավորականներին (Գրիգոր Արշարունուն, Անանիա Շիրակացուն և այլոց)։ Նրա պատվերով հունարենից հայերեն է թարգմանվել Սոկրատեսի «Եկեղեցական պատմությունը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 251)։ ![]() |